Թոմ Ռոբ Սմիթ

Թոմ Ռոբ Սմիթ (անգլ.՝ Tom Rob Smith, փետրվարի 19, 1979(1979-02-19)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գրող և սցենարիստ։

Թոմ Ռոբ Սմիթ
Ծնվել էփետրվարի 19, 1979(1979-02-19)[1] (45 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունգրող, վիպասան, սցենարիստ, հեռուստատեսային պրոդյուսեր, հեռուստասցենարիստ, կինոպրոդյուսեր և կինոսցենարիստ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՍուրբ Ջոնի քոլեջ և Դալվիչ Քոլեջ
Ժանրերcrime literature? և թրիլեր
Պարգևներ
Համատեղ ապրողBen Stephenson?
Կայքtomrobsmith.com

Կենսագրություն

Վաղ կյանք

Ծնվել է 1979 թվականին հարավային Լոնդոնում՝ շվեդուհու և անգլիացու ընտանիքում։ Այնտեղ էլ անց է կացրել իր մանկությունը։

Սովորել է Դալվիչում 1987-1997 թվականներին[3]։ Ավարտել է Քեմբրիջի Սուրբ Հովհաննես քոլեջը։ 2001 թվականին մասնակցել Է Harper Wood Studentship ծրագրին, որն իր նպատակն է դարձել և ուսումը շարունակել Իտալիայի Փարվինի համալսարանում[4]։

Կարիերա

Նա աշխատել է որպես հեռուստատեսության սցենարի խմբագիր և ինքն է գրել փոքր պատմություններ և սցենարներ։

2008 թվականին գրականության մեջ մեկնարկեց «Փոքրիկ 44» գրքով (Ռուսաստանում հրատարակվել է որպես «44-րդ երեխան» և «Համար 44»)՝ հետպատերազմյան Խորհրդային Միության մասին քրեական թրիլլեր։ Նրա համար առաջադրվել է մի քանի հեղինակավոր գրական մրցանակներ, որոնց թվում են Barry Award-ը, Յան Ֆլեմինգի պողպատե դաշույնը Մեծ Բրիտանիայի դատաբժշկական գրողների ասոցիացիայի կողմից և International Thriller Award-ը։

Վեպի էկրանավորման իրավունքի համար պայքարի մեջ են մտել մի շարք խոշոր կինոընկերություններ[5]։ 2015 թվականին շվեդ ռեժիսոր Դանիել Էսպինոզան նկարահանել է համանուն ֆիլմը, որը հակասական գնահատականների է արժանացել։ Հետագայում Սմիթը գրել է երկու շարունակություն՝ «Գաղտնի խոսք»[6] (ռուսերեն հրատարակությունում ՝ «Колыма») և «Գործակալ 6»։

Նա նաև «Լոնդոնի լրտեսը» դրամատիկ հեռուստասերիալի ստեղծողն ու սցենարի հեղինակն է, որն առաջին անգամ ցուցադրվել է BBC Two-ով 2015 թվականի նոյեմբերին[7]։

Անձնական կյանք

Սմիթը բացահայտ համասեռամոլ է։ Նրա զուգընկեր Բեն Սթիվենսոնը հեռուստատեսության խոշոր ղեկավար է[8]։

Գրքեր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ