Թոմազո Բերնի

իտալացի ֆուտբոլիստ

Թոմազո Բերնի (իտալ.՝ Tommaso Berni, մարտի 6, 1983(1983-03-06)[1], Ֆլորենցիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ինտեր Միլանի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[2]։

Թոմազո Բերնի
Tommaso Berni
Անձնական տվյալներ
ՔաղաքացիությունըԻտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվմարտի 6, 1983(1983-03-06)[1] (41 տարեկան)
ԾննդավայրՖլորենցիա, Իտալիա
Հասակ185 սմ
Քաշ80 կգ
Դիրքդարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻտալիա Ինտեր Միլան
Համար46
Պատանեկան կարիերա
ԻտալիաՖիորենտինա
1998-2001Իտալիա Ինտեր Միլան
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2001-2003Անգլիա Ուիմբլդոն0(0)
2003-2006Իտալիա Տերնանա82(0)
2006-2011Իտալիա Լացիո6(0)
2009  Իտալիա Սալերնիտանա16(0)
2011-2012Պորտուգալիա Բրագա1(0)
2012-2013Իտալիա Սամպդորիա3(0)
2013-2014Իտալիա Տորինո0(0)
2014-ներկաԻտալիա Ինտեր Միլան0(0)
Ազգային հավաքական
1999Իտալիա Իտալիա Մ162(0)
2000Իտալիա Իտալիա Մ172(0)
2000-2001Իտալիա Իտալիա Մ184(0)
2001Իտալիա Իտալիա Մ197(0)
2002-2003Իտալիա Իտալիա Մ209(0)
2002-2005Իտալիա Իտալիա Մ213(0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 29-ի, 2018:

Ակումբային կարիերա

Տերնանա

Բերնին Ինտեր Միլանի ակադեմիայի սան է։ 2001 թվականի մարտին նա միացավ Ուիմբլդոնին[3], սակայն թիմի կազմում չանցկացրեց ոչ մի հանդիպում և 2003 թվականի ամռանը տեղափոխվեց Տերնանա[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2003 թվականի նոյեմբերի 30-ին՝ Տրիեստինայի դեմ խաղում[5]։ 2004-05 մրցաշրջանից Բերնին դարձավ Տերնանայի հիմնական դարպասապահը։ 2006 թվականի փետրվարի 25-ին նա հեռացվեց խաղադաշտից Վերոնայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 82-րդ րոպեին[6]։ Տերնանայի կազմում Բերնին անցկացրեց 87 հանդիպում՝ բաց թողելով 106 գնդակ և 23 խաղում պահելով իր դարպասը անառիկ։

Լացիո

2006 թվականի ամռանը Բերնին 1․5 միլիոն եվրոյիդ դիմաց տեղափոխվեց Լացիո։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց 2007 թվականի մայիսի 20-ին՝ Պարմայի դեմ խաղում[7]։ 2007-08 մրցաշրջանում իտալացին դարձավ Լացիոյի երրորդ հիմնական դարպասապահը՝ Մարկո Բալոտտայից և Ֆեռնանդո Մուսլերայից հետո։ 2008 թվականի հունիսին Խուան Պաբլո Կարիսոն միացավ թիմին, և 2009 թվականի փետրվարին Բերնին վարձավճարով տեղափոխվեց Սալերնիտանա՝ խաղաժամանակ ստանալու համար։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 7-ին՝ Ֆրոզինոնեի դեմ խաղում[8]։ Սալերնիտանայի կազմում իտալացին անցկացրեց 16 հանդիպում՝ բաց թողելով 21 գնդակ։

Բրագա

2011 թվականի հունիսի 29-ին Բերնին անվճար տրանսֆերով տեղափոխվեց Բրագա[9][10]՝ Լացիոյի կազմում անցկացրած 9 խաղերից հետո։ Իր դեբյուտը Պորտուգալիայի առաջնությունում նշեց օգոստոսի 29-ին՝ Վիտորիա Սետուբալի դեմ խաղում[11]։ Բրագայի կազմում Բերնին անցկացրեց 5 հանդիպում՝ 3 խաղում պահելով իր դարպասը անառիկ[12]։

Սամպդորիա

2012 թվականի օգոստոսի 24-ին Բերնին միացավ Սամպդորիային[13]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 16-ին՝ Պեսկարայի դեմ խաղում[14]։ Հոկտեմբերի 21-ին նա փոխարինման մտավ Պարմայի դեմ խաղում՝ Սերխիո Ռոմերոյի կարմիր քարտից հետո[15]։ Հոկտեմբերի 31-ին՝ Ինտերի դեմ խաղում Բերնին կարմիր քարտ ստացավ պահեստայինների նստարանին նստած ժամանակ[16]։ Սամպդորիայի կազմում իտալացին անցկացրեց 3 հանդիպում՝ բաց թողելով 5 գնդակ[17]։

Ինտեր Միլան

2013 թվականի սեպտեմբերի 2-ին Բերնին միացավ Տորինոյին[18][19], սակայն թիմի կազմում չանցկացրեց ոչ մի հանդիպում և 2014 թվականի հուլիսի 2-ին տեղափոխվեց Ինտեր Միլան՝ ակումբի հետ կնքելով 1 տարվա պայմանագիր[20]։ Ինտերը գնեց Բերնիին որպես Եվրոպայի Լիգայի համար ակումբի ակադեմիայի 4 ֆուտբոլիստներից մեկը[21][22][23], սակայն չկարողացավ այս կարգավիճակով հայտավորվել, քանի որ Ինտերի երիտասարդական թիմի կազմում 3 տարուց պակաս էր անցկացրել։

2015 թվականի հունիսի 3-ին Բերնին 1 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Ինտերի հետ[24][25]։ 2016 թվականի հուլիսի 1-ին նա կրկին երկարաձգեց իր պայմանագիրը[26][27]՝ դառնալով Եվրոպայի Լիգայի համար թիմի ակադեմիայի 4 ֆուտբոլիստներից մեկը[28]։ Բերնին Ինտերի երրորդ դարպասապահն էր՝ Սամիր Հանդանովիչից և Խուան Պաբլո Կարիսոյից հետո։ 2017 թվականի հուլիսի 5-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը 1 տարով[29][30]։ 2018 թվականի հունիսի 28-ին իտալացին կրկին երկարաձգեց իր պայմանագիրը 1 տարով[31][32]։

Միջազգային կարիերա

Բերնին ներկայացրել է Իտալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2018 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ[33]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Տերնանա2003–04Սերիա B900090
2004–0536030390
2005–0637020390
Ընդհանուր820500000870
Լացիո2006–07Սերիա A20000020
2007–0800000000
2009–1020000020
2010–1120300050
Ընդհանուր6030000090
Սալերնիտանա2008–09Սերիա B16000160
Բրագա2011–12Պրիմեյրա Լիգա1020002050
Սամպդորիա2012–13Սերիա A300030
Տորինո2013–14000000
Ինտեր Միլան2014–1500000000
2015–1600000000
2016–1700000000
2017–1800000000
2018–1900000000
Ընդհանուր0000000000
Կարիերայի ընդհանուր108010000201200

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ