Թոդ Մարտին

Թոդ Քրիստոֆեր Մարտին (անգլ.՝ Todd Christopher Martin), ծնվել է 1970 թվականի հուլիսի 8-ին Հինսդեյլում, Իլինոյսի նահանգ, ԱՄՆ), ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ։

Թոդ Մարտին
Սեռարական
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Բնակվելու վայրPonte Vedra Beach?
Ծննդյան ամսաթիվ1970 թվական հուլիսի 8
ԾննդավայրՀինսդեյլ, Իլինոյս, ԱՄՆ
Հասակ198 սմ
Քաշ91 կգ
Կարիերայի սկիզբ1990 թվական
Կարիերայի ավարտ2004 թվական
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցերկձեռքանի
Պարգևավճար, USD8 254 455
Մենախաղ
Խաղեր Հ/Պ411–234[1]
Ամենաբարձր վարկանիշ4 (1999 թվականի սեպտեմբերի 13)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
ԱվստրալիաԵզրափակիչ (1994)
Ֆրանսիա4-րդ շրջան (1991)
Ուիմբլդոն1/2 եզրափակիչ (1994, 1996)
ԱՄՆԵզրափակիչ (1999)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ100–85[1]
Ամենաբարձր վարկանիշ30 (1996 թվականի ապրիլի 29)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա2-րդ շրջան (1994)
Ֆրանսիա3-րդ շրջան (1993)
Ուիմբլդոն3-րդ շրջան (1994)
ԱՄՆ2-րդ շրջան (1990-1992
Ավարտել է կարիերան

Մարզական կարիերա

Թոդ Մարտինը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1990 թվականին։ Այդ տարում առաջին անգամ մասնակցում է Մեծ Սաղավարտի ԱՄՆ բաց առաջնության մրցաշարին, որտեղ պարտություն է կրում հենց առաջին շրջանում։ 1993 թվականին կարողանում է եզրավակիչ դուրս գալ ATP միանգամից հինգ մրցաշարերում, որոնցից կարողանում է հաղթանակ տանել մեկում՝ Կորալ Սփրինգսում։ Տարվա արդյունքներով արժանանում է ATP «Տարվա առաջընթաց» մրցանակին։ 1994 թվականի հունվարին դուրս է գալիս Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ, որտեղ երեք սեթում զիջում է մրցաշարի հաղթող Փիթ Սամփրասին։ Ուիմբլդոնի մրցաշարում և ԱՄՆ բաց առաջնությունում կարողանում է հասնել մինչև կիսաեզրափակիչ։ Նույն թվականին նա հաղթանակներ է տանում երկու մրցաշարերում՝ Մեմֆիսում և Լոնդոնում։ Կարիերայում առաջին անգամ նա տարին եզրափակում է դասակարգման աղյուսակի առաջին տասնյակում։ 1995 թվականին նրան հաջողվում է պաշտպանել իր տիտղոսը Մեմֆիսի մրցաշարում, իսկ տարվա վերջին օգնում է ԱՄՆ թենիսի հավաքականին տիրանալու Դևիսի Գավաթին։

1996 թվականը սկսվում է Սիդնեյի մրցաշարում հաղթանակով։ Կարիերայում երկրորդ անգամ Թոդ Մարտինը 1996 թվականին դուրս է գալիս Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հաջորդ երկու տիտղոսները նրան հաջողվում է շահել 1998 թվականին։ Հաջողությունը նրան ուղեկցում է Բարսելոնայի և Ստոկհոլմի մրցաշարերում։ 1999 թվականին կարողանում է կարիերայում երկրորդ անգամ հաղթանակ տանել Սիդնեյի մրցաշարում։ Այդ տարի Ավստրալիայի բաց առաջնությունում և Ուիմբլդոնի մրցաշարում հասնում է մինչև քառորդ եզրափակիչ փուլ։ ԱՄՆ բաց առաջնությունում Թոդ Մարտինը երկրորդ անգամ կարողանում է հասնել Մեծ Սաղավարտի մրցաշարի եզրափակիչ։ Եզրափակիչում, համառ հինգ սեթանոց մրցապայքարում, նա զիջում է ամերիկացի Անդրե Աղասիին՝ 4-6, 7-6(5), 7-6(2), 3-6, 2-6։ Շնորհիվ դրան, անմիջապես մրցաշարից հետո, նա բարձրանում է դասակարգման աղյուսակի կարիերայում ամենաբարձր՝ 4-րդ հորիզոնական։ Տարվա արդյունքներով նա մրցաշրջանն ավարտում է 7-րդ հորիզոնականում։ 2000 թվականին մասնակցություն է ունենում Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարին, սակայն պարտություն է կրում հենց առաջին շրջանում։ ԱՄՆ բաց առաջնությունում կանգ է առնում նախորդ տարվա արդյունքի կրկնությունից մեկ քայլ առաջ և դուրս է մնում կիսաեզրափակիչ փուլում։ 2004 թվականին վերջնականապես ավարտում է թենիսիստի պրոֆեսիոնալ կարիերան։

Նվաճումներ

  • Մեծ Սաղավարտի երկու մրցաշարերի եզրափակիչի մասնակից մենախաղում (Australian Open-1994 և US Open-1999)։
  • ATP մենաքաղի 8 և զուգախաղի 5 տիտղոսների տիրակալ։
  • Աշխարհի նախկին թիվ 4 ռակետ մենախաղում։

Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ մենախաղում

Պարտություններ(2)

ԹվականՄրցաշարՄրցակիցՀաշիվ
1994Ավստրալիայի բաց առաջնություն  ԱՄՆ Փիթ Սամփրաս6-7(6), 4-6, 4-6
1999ԱՄՆ բաց առաջնություն  ԱՄՆ Անդրե Աղասի4-6, 7-6(5), 7-6(2), 3-6, 2-6

Ելույթները ATP մրցաշարերում

Մրցաշարեր
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Մասթերս Գավաթ / АТР-տուրի եզրափաակիչ
Մեծ Սաղավարտի գավաթ
ATP Մասթերս / ATP Մասթերս 1000
АТР Gold / АТР 500
АТР International/ АТР 250

Տիտղոսներ կարիերայի ընթացքում (14)

Մենախաղ (8)

ԱմսաթիվՄրցաշարԾածակույթՄրցակիցՀաշիվ
1.1993 թվական մայիսի 17 Կորալ ՍփրինգսԳրունտ Դևիդ Ուիտոն6-3, 6-4
2.1994 թվական փետրվարի 14 Regions Morgan Keegan Championships and The Cellular South Cup
Մեմֆիս
Հարդ Բրեդ Ջիլբերտ6-4, 7-5
3.1994 թվական հունիսի 13 AEGON Championships
Լոնդոն
Խոտածածկ Փիթ Սամփրաս7-6(4), 7-6(4)
4.1995 թվական փետրվարի 20 Regions Morgan Keegan Championships and The Cellular South Cup
Մեմֆիս(2)
Հարդ Պաուլ Հաարհյուս7-6(2), 6-4
5.1996 թվական հունվարի 15 Medibank International Sydney
Սիդնեյ
Հարդ Գորան Իվանիշևիչ5-7, 6-3, 6-4
6.1998 թվական ապրիլի 20 Trofeo Conde de Godó
Բարսելոնա
Գրունտ Ալբերտո Բերասատեգի6-2, 1-6, 6-3, 6-2
7.1998 թվական նոյեմբերի 16 ՍտոկհոլմՀարդ Թոմաս Յուհանսոն6-3, 6-4, 6-4
8.1999 թվական հունվարի 18 Medibank International Sydney
Սիդնեյ(2)
Հարդ Ալեքս Կորետխա6-3, 7-6(5)

Զուգախաղ (5)

ԱմսաթիվՄրցաշարԾածկույթԽաղընկերՄրցակիցներՀաշիվ
1.1993 թվական մայիսի 3 ՏամպաԳրունտ Դերիկ Ռոստանգո Ջարեդ Պալմեր
Կելի Ջոնս
6-3, 6-4
2.1993 թվական օգոստոսի 16 ԻնդիանապոլիսՀարդ Սքոթ Դևիս Ռիկ Լիչ
Կեն Ֆլեկ
6-4, 6-4
3.1995 թվական ապրիլի 17 ԲերմուդներԳրունտ Գրանտ Կոնել Բրետ Սթիվեն
Ջեյսոն Սթոլթենբերգ
7-6, 2-6, 7-5
4.1995 թվական հունիսի 12 AEGON Championships
Լոնդոն
Խոտածածկ Փիթ Սամփրաս Յան Ապել
Յոնաս Բյորկման
7-6, 6-4
5.2002 թվական օգոստոսի 5 Cincinnati Masters
Ցինցինատի
Հարդ Ջեյմս Բլեյք Մահեշ Բհուպատի
Մաքսիմ Միրնի
7-5, 6-3

Թիմային մրցաշարեր (1)

ԹվականՄրցաշարԹիմՄրցակիցՀաշիվ
1.1995Դևիսի Գավաթ  ԱՄՆ
Ջ. Կուրիե,Թ. Մարտին, Փ. Սամփրաս
 Ռուսաստան
Ե. Կաֆելնիկով,Ա. Օլխովսկի, Ա. Չեսնոկով
3-2
 

Պարտություններ եզրափակիչում (18)

Մենախաղ (12)

ԱմսաթիվՄրցաշարԾածակույթՄրցակիցՀաշիվ
1.1993 թվական փետրվարի 8 Regions Morgan Keegan Championships and The Cellular South Cup
Մեմֆիս
Հարդ Ջիմ Կուրիե7-5, 6-7(4), 6-7(4)
2.1993 թվական հուլիսի 26 Legg Mason Tennis Classic
Վաշինգտոն
Հարդ Ամոս Մանսդորֆ6-7(3), 5-7
3.1993 թվական օգոստոսի 2 Canada Masters
Մոնրեալ
Հարդ Միքաել Պերնֆորս6-2, 2-6, 5-7
4.1993 թվական հոկտեմբերի 18 Seiko Super Tennis
Տոկիո
Գորգ Իվան Լենդլ4-6, 4-6
5.1994 թվական հունվարի 31 Ավստրալիայի բաց առաջնությունՀարդ Փիթ Սամփրաս6-7(6), 4-6, 4-6
6.1994 թվական մայիսի 2 AT&T Tennis Challenge
Ատլանտա
Գրունտ Մայքլ Չանգ7-6(4), 6-7(4), 0-6
7.1994 թվական մայիսի 9 ՊայնհերստԳրունտ Ջարեդ Պալմեր4-6, 6-7(5)
8.1995 թվական դեկտեմբերի 18 Մեծ Սաղավարտի գավաթԳորգ Գորան Իվանիշևիչ6-7(4), 3-6, 4-6
9.1996 թվական փետրվարի 26 Regions Morgan Keegan Championships and The Cellular South Cup
Մեմֆիս
Հարդ Փիթ Սամփրաս4-6, 6-7(2)
10.1996 թվական օգոստոսի 2 ՍտոկհոլմՀարդ Թոմաս Էնկվիստ5-7, 4-6, 6-7(0)
11.1999 թվական ապրիլի 12 ԷշտորիլԳրունտ Ալբերտ Կոստա6-7(4), 6-2, 3-6
12.1999 թվական սեպտեմբերի 13 ԱՄՆ բաց առաջնությունՀարդ Անդրե Աղասի4-6, 7-6(5), 7-6(2), 3-6, 2-6

Զուգախաղ (5)

ԱմսաթիվՄրցաշարԾածակույթԽաղընկերՄրցակիցներՀաշիվ
1.1993 թվական ապրիլի 26 AT&T Tennis Challenge
Ատլանտա
Գրունտ Ջարեդ Պալմեր Պոլ Անակոուն
Ռիչի Ռենեբերգ
4-6, 6-7
2.1995 թվական օգոստոսի 14 ԻնդիանապոլիսՀարդ Սքոթ Դևիս Մարկ Նոուլս
Դանիել Նեստոր
4-6, 4-6
3.1995 թվական հոկտեմբերի 30 BNP Paribas Masters
Փարիզ
Գրունտ Ջիմ Գրաբ Պատրիկ Հելբրայթ
Գրանտ Կոնել
2-6, 2-6
4.1996 թվական նոյեմբերի 4 ՍտոկհոլմՀարդ Կրիս Վուդրաֆ Պատրիկ Հելբրայթ
Ջոնաթան Սթարկ
6-7, 4-6
5.1998 թվական մարտի 9 Indian Wells Masters
Ինդիան Ուելս
Հարդ Ռիչի Ռենեբերգ Յոնաս Բյորկման
Պատրիկ Ռաֆտեր
4-6, 6-7

Թիմային մրցաշարեր (1)

ԱմսաթիվՄրցաշարԹիմՄրցակիցՀաշիվ
1.1997Դևիսի Գավաթ  ԱՄՆ
Թ. Մարտին, Փ. Սամփրաս, Ջ. Սթարկ, Մ. Չանգ
 Շվեդիա
Յ. Բյորկման, Մ. Լարսոն, Ն. Կուլտի, Թ. Էնկվիստ
0-5

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոդ Մարտին» հոդվածին։