Թշվառ Լիզա (մուլտֆիլմ)

«Թշվառ Լիզա», տիկնիկային մուլտֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Իդեա Գարանինան 1978 թվականին՝ Նիկոլայ Կարամզինի համանուն վիպակի հիման վրա[1]։

Թշվառ Լիզա
Տեսակմուլտֆիլմ
Հիմնված էԹշվառ Լիզան
ՌեժիսորԻդեա Գարանինա
ՍցենարիստԻդեա Գարանինա
ԵրաժշտությունԱլեքսեյ Ռիբնիկով
ՕպերատորԱլեքսանդր Վիխանսկի
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն1112 s
Թվական1978

Սյուժե

Սցենարը Նիկոլայ Կարամզինի «Թշվառ Լիզա» վիպակի հիման վրա է։

Ֆիլմի գործողություններն ընթանում են Մոսկվայում՝ XVIII դարի վերջում։ Ֆիլմը պատմում է թշվառ աղջկա` Լիզայի և կայացած երիտասարդի սիրո մասին։ Նրանք սիրում են միմյանց, ամեն ինչ նրանց մոտ լավ էր, մինչև երիտասարդը թղթախաղով պարտվում է իր ամբողջ կարողությունը։ Պարտվելուց հետո նա ստիպված է լինում հաշվարկով ամուսնանալ հարուստ հարսնացուի հետ։ Լքված Լիզան չի կարողանում տանել բաժանումը և խեղդվում է այն զբոսայգու լճում, որտեղ նա իր նախկին սիրելիի հետ սիրում էր զբոսնել և երջանիկ էր։

Ֆիլմը նկարահանվել է բանաստեղծական ոճով, մնջախաղի ժանրով։ Այնտեղ չի օգտագործվում ոչ մի բառ։

Նկարահանող խումբ

ՌեժիսորԻդեա Գարանինա
ՍցենարիստԻդեա Գարանինա
Բեմադրող-նկարիչՆինա Վինոգրադովա
ՔանդակագործՅուլիա Սեգալ
ԱնիմատորներԼիդիա Մայատնիկովա, Նատալյա Դաբիժա, Վյաչեսլավ Շիլոբրեև, Նատալիա Տիմոֆեևա
ՕպերատորԱլեքսանդր Վիխանսկի
ԿոմպոզիտորԱլեքսեյ Ռիբնիկով
Հնչյունային ռեժիսորՎիկտոր Բաբուշկին
ԽմբագիրՌաիսա Ֆրիչինսկայա
Տիկնիկները և դեկորացիան պատրաստել ենՎ.Աբակումով, Պ.Գուսեվ, Մ.Կոլտունով, Ս.Էտլիս, Մ.Չեսնոկովա, Ն.Անդրեևա, Գ.Ֆիլիպպովա, Ս.Զնամենսկայա, Մ.Ստրելչուկ, Ե.Գավրիլկո, Ե.Դարկովիչ, Վ.Կիմայի ղեկավարությամբ
Օպերատորի օգնականըՍ.Սմիրնով
ՄոնտաժորՆադեժդա Տրեշևա
Տնօրեն Գ.Կովրով

Մրցանակներ

1979 թվականի համամիութենական կինոփառատոնում (Աշխաբադ), մուլտֆիլմեր անվանակարգում «Թշվառ Լիզա» մուլտֆիլմը ստացել է առաջին մրցանակ[2]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ