Թխված Ալյասկա

«Թխված Ալյասկա» (անգլ.՝ Baked Alaska), աղանդեր, պաղպաղակ բիսկվիթային հիմքի վրա՝ ծածկված հարած ձվի սպիտակուցով. այն կարմրացնում են ջեռոցում։

Թխված Ալյասկա
Տեսակաղանդեր
ԵնթատեսակQ97380948?
Առաջացման երկիր ԱՄՆ
 Baked Alaska Վիքիպահեստում

Ծագում

Ըստ տարածված վարկածի՝ «թխված Ալյասկա» անվանումը հորինել է Նյու Յորքի Delmonico’s ռեստորանի խոհարար Չարլզ Ռանհոֆերը 1867 թվականին՝ ի պատիվ Ռուսական կայսրությունից Ալյասկայի գնման։ Վարկածը չի հաստատվում հավաստի տվյալներով, և ինքը՝ Ռանհոֆերը, 1894 թվականին անվանել է ուտեստը «Ալյասկա, Ֆլորիդա», հավանաբար, նկատի ունենալով սառը և տաք բաղադրիչների միջև հակադրությունը[1][2][3]։ Այլ տեղեկությունների համաձայն՝ աղանդերը հորինել են չինացի խոհարարները, որոնք Փարիզում 1860 թվականին ֆրանսիացի խոհարարների հետ կիսվել են պաղպաղակի թխման գաղտնիքներով։ Ֆրանսիայում աղանդերը մատուցվում է «նորվեգական ձվածեղ» (ֆր.՝ omelette à la norvégienne) անվանումով[4][5][6]։

Պատրաստում

Պաղպաղակը տարածում են բիսկվիթի շերտի վրա, տալիս են հարկավոր ձևը և սառեցնում։ Սեղանին մատուցելուց առաջ, ամբողջությամբ ծածկում են շաքարով հարած ձվի սպիտակուցի խիտ փրփուրով և արագ թխում ուժեղ տաքացված ջեռոցում, որպեսզի սպիտակուցը թեթևակի կարմրի։ Աղանդերը անմիջապես մատուցվում են սեղանին, քանի դեռ բեզեն տաք է, իսկ պաղպաղակը չի հալվել[7]։ Բեզեն արդյունավետ ջերմամեկուսիչ է, որը պաղպաղակը պահպանում է ջեռոցի տաքությունից։

Ռանհորֆ քաղաքի Delmonico’s ռեստորանում մատուցված տորթի բաղադրատոմսը պարունակում էր բանանի պաղպաղակ և պնդուկի բիսկվիթ[1]։ Տարբեր բաղադրատոմսերում օգտագործում են տարբեր տեսակի պաղպաղակներ և տարբեր տեսակի բիսկվիթներ։ Երբեմն պաղպաղակը տեղադրվում է կեքսի, սուրբծննդյան պուդինգի, կոճապղպեղով անուշահացի վերին շերտի վրա։ Աղանդերի չինական տարբերակը պատրաստվում է վանիլային և կոճապղպեղի պաղպաղակից։ Հայտնի շոու-տարբերակում «Թխված Ալյասկայի» վրա, որը կոչվում է «Ալյասկայի ռումբ», լցնում են ռոմ և մատուցելուց առաջ ֆլամբացնում[8]։ «Թխված Ալյասկայի» պատրաստման համար 1974 թվականին Ժակլին Դիազը պատրաստել է բիսկվիթների թխման համար նախատեսված կաղապար, որի մեջ հարմար է լցնել պաղպաղակը։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխված Ալյասկա» հոդվածին։