Թխկի հովհարանման

բույսերի տեսակ
Թխկի հովհարանման
Թխկի հովհարանման
Թխկի հովհարանման
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Տիպ/ԲաժինԱնոթավոր բույսեր (Tracheophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգՕճառածաղկավորներ (Sapindales)
ԸնտանիքՕճառազգիներ (Sapindaceae)
ԵնթաընտանիքHippocastanoideae
ՑեղԹխկի (Acer)
ՏեսակԹխկի հովհարանման (A. palmatum)
Միջազգային անվանում
Acer palmatum
Thunb.
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Թխկի հովհարանման (լատին․՝ Acer palmatum), թխկազգիների ընտանիքի, թխկի ցեղի բույս։

Նկարագրություն

Տերևաթափ, թուփ կամ փոքր ծառ է՝ մինչև 8 մ բարձրությամբ, որն իր հայրենիքում հասնում է 15 մ-ի, 70 սմ բնի հաստությամբ։ Ճյուղերը նուրբ են, մերկ։ Տարեկանընձյուղները տարբեր գույնի են, կանաչավունից մինչև ծիրանագույն։ Տերևները ամենաբազմազան ձևի են՝ 5-9 խոր, թաթաբլթակավոր կտրտված, կամ բաժանված առանձին մասերի, 4-10 սմ երկարությամբ և 5-12 սմ լայնությամբ, թեթևակի սրտանման հիմքով, ուրվագծում` կլորավուն։ Բլթակները ձվաձև-նշտարաձև են, կամ երկարավուն նշտարաձև (որոշ տեսակներինը՝ գծանման), այլ տեսակներինը` փետրաբաժան), սրածայր, կրկնակի թաթաձև, մերկ, տիպիկ տեսակներինը` վառ կանաչ։ Տերևակոթունը մերկ է, բարակ, 1,5-4,5 սմ երկարությամբ։ Ծաղիկները ծիրանագույն են և սպիտակ, 0,6-0,8 սմ տրամագծով, հավաքված դեպի ցած հակված սակավածաղիկ վահանանման հուրաններում։ Բաժակաթերթիկները կրկնակի անգամ երկար են պսակաթերթիկներից, թարթիչաեզր են։ Երկթևիկները մերկ են, մոտ 1-2 սմ երկարությամբ, տարբեր ձևի, միմյանցից հեռանում են բութ անկյան տակ, համարյա հորիզոնական դիրք ունեն։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտուղները հասունանում են հոկտեմբեր-նոյեմբերին։

Բավականին ջերմասեր տեսակ է, ցրտահարվում է -25 °C-ից ցածր սառնամանիքների դեպքում։ Լուսասեր է, բայց լավ է աճում նաև ստվերում։ Արժանի է ուշադրության, որպես դեկորատիվ բարձրարժեք ծառատեսակ։ Պարտիզային ձևերը ավելի ջերմասեր են, հետևաբար մշակության համար պահանջում են առավել բարենպաստ պայմաններ։

Տարածվածություն

Տարածված է Ճապոնիայում, Կորեայում, արևելյան և կենտրոնական Չինաստանում։ Մեր հանրապետությունում մշակվում է միայն մերձարևադարձային տաք շրջաններում։ Երևանում (կանաչ գոտում) եղել են մի քանի խոշոր թփեր, որոնք ոչնչացել են 1963-1964 թվականներին ձմռան սառնամանիքների հետևանքով։

Կիրառություն

Հնուց ի վեր մշակվում է Ճապոնիայում որպես արժեքավոր պարկային կուլտուրա։ Հայտնի են մի շարք պարտիզային ձևեր, որոնք տարբերվում են տերևների կտրտվածությամբ, նրա առանձին մասերի ատամնաեզրությամբ, ինչպես նաև գարնան-ամառային և աշնանային գունավորման բնույթով[1]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխկի հովհարանման» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխկի հովհարանման» հոդվածին։