Թիմ Քուկ

Թիմոթի Դոնալդ Քուկ, Թիմ Քուկ (անգլ.՝ Timothy Donald "Tim" Cook, նոյեմբերի 1, 1960, Մոբիլ, Ալաբամա, ԱՄՆ), ամերիկացի գործարար, Էփլ ընկերության գործադիր տնօրենը[7]։ Քուկը Էփլին միացավ 1998 թվականի մարտին[8] որպես կազմակերպության փոխնախագահ։ Նա նաև կազմակերպության համաշխարհային վաճառքի և այլ երկրների հետ գործարքների գործադիր փոխնախագահն էր մինչև 2011 թվականի օգոստոսի 24-ին դարձավ Էփլի գործադիր տնօրենը՝ փոխարինելով Ստիվ Ջոբսին[9]։ 2011 թվականի հունվարին, երբ Ջոբսը հեռացավ Էփլից առողջական խնդիրների պատճառով, Քուկը ստանձնեց կազմակերպության գործող տնօրենի պարտականությունները[10], որի համար 2012 թվականի սկզբներին Էփլի տնօրենների խորհրդի կողմից ստացավ կազմակերպության 1 մլն բաժնետոմս, որն այդ պահին գնահատվում էր 376.2 մլն ԱՄՆ դոլար[11]։ Քուկը նաև Նայքի[9] և Ֆուտբոլի Ազգային Հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ է[12]։ 2014 թվականին Քուկը դարձավ առաջին գործադիր տնօրենը (Fortune 500 ամսագրի ցանկից), ով հրապարակայնորեն հայտարարեց նույնասեռական լինելու մասին[13]։

Թիմ Քուկ
անգլ.՝ Tim Cook
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 1, 1960(1960-11-01)[1][2] (63 տարեկան)
ԾննդավայրՄոբիլ, Ալաբամա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[3]
ԿրթությունՕբերնի համալսարան (1982), Ֆուկուա բիզնես դպրոց (1988), Դյուքի համալսարան (1988), Robertsdale High School? և Rostrevor College?
Մասնագիտությունգործարար, համակարգչային գիտնական, ճարտարագետ, գլխավոր գործադիր տնօրեն, հաղորդավար և մենեջեր
ԱշխատավայրԷփլ և IBM
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
Կայքapple.com/leadership/tim-cook/
Ստորագրություն
Изображение автографа
 Tim Cook Վիքիպահեստում

Կենսագրություն

Թիմ Քուկը ծնվել է ԱՄՆ Ալաբամա նահանգի Մոբիլ քաղաքում[14] և մեծացել հարևան Ռոբերտսդեյլում։ Հայրը՝ Դոնալդը, աշխատում էր նավաշինարանում, իսկ մայրը՝ Ջերալդինը՝ դեղատանը[14][15]։

Քուկն ավարտել է Ռոբերտսդեյլի ավագ դպրոցը։ 1982 թվականին ավարտել է Օբերնի համալսարանի արդյունաբերական ճարտարագիտություն բաժինը և ստացել բակալավրի աստիճան[16], իսկ 1988 թվականին Դյուկի համալսարանի Ֆուկուա բիզնես դպրոցում սովորելուց հետո՝ բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան[17]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ