Թիմոթի Ջեյմս Մաքվեյ

Թիմոթի Ջեյմս Մաքվեյ (անգլ.՝ Timothy James McVeigh;ապրիլի 23, 1968(1968-04-23)[1], Լոքփորթ, Նյու Յորք, ԱՄՆ - հունիսի 11, 2001(2001-06-11)[1], United States Penitentiary, Terre Haute ), ԱՄՆ բանակի պահեստազորային, Պարսից ծոցի պատերազմի վետերան, ամերիկյան պատմության մեջ ամենամեծ (մինչև 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձությունները) ահաբեկչության կազմակերպիչը՝ 1995 թվականի ապրիլի 19-ին Օկլահոմա Սիթիում Ալֆրեդ Մուրայի դաշնային շենքի ռմբակոծությունը, որի հետևանքով զոհվել է 168 մարդ, այդ թվում՝ մինչև վեց տարեկան 19 երեխա։ Մաքվեյը, լիելով ԱՄՆ ժողովրդական շարժման համախոհը, փորձել է վրեժխնդիր լինել դաշնային կառավարությունից՝ «Կարմել լեռան» պաշարման համար, որը երկու տարի առաջ խլել էր 82 մարդու կյանք։ Միևնույն ժամանակ հույս ուներ ապստամբել դաշնային կառավարության դեմ, որը նա անվանել է բռնակալական։ Արդյունքում Մաքվեյը մեղավոր է ճանաչվել։ Խախտելով 11 դաշնային օրենքները՝ մահապատժի է դատապարտվել 2001 թվականի հունիսի 11-ին։ Նրա հետ միասին դավադրության մեջ մեղադրվել էին Թերի Նիկոլսը և Մայքլ Ֆորտիերը։

Թիմոթի Ջեյմս Մաքվեյ
անգլ.՝ Timothy James McVeigh
Դիմանկար
Ծնվել էապրիլի 23, 1968(1968-04-23)[1]
ԾննդավայրԼոքփորթ, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհունիսի 11, 2001(2001-06-11)[1] (33 տարեկան)
Մահվան վայրUnited States Penitentiary, Terre Haute
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունBryant & Stratton College?
Մասնագիտությունռազմական գործիչ, պահնորդ, ահաբեկիչ և mass murderer
Ծնողներհայր՝ William McVeigh?, մայր՝ Mildred McVeigh?
Պարգևներ և
մրցանակներ
Բրոնզե աստղ
ԱնդամությունNational Rifle Association of America?
 Timothy McVeigh Վիքիպահեստում

Մանկություն

Թիմոթի Մաքվեյը ծնվել է Նյու Յորք նահանգի Լոքպորտ քաղաքում՝ իռլանդացի կաթոլիկ Ուիլյամի և Միլդրեդ «Միկի» Նորին Մաքվեյի (մանկուկ հասակում՝ Հիլ) երեք երեխաներից միակ որդին էր։ Նրա ծնողները ամուսնալուծվել են, երբ տղան տասը տարեկան էր, և Թիմոթին հոր հետ մեկնել է Փենդլտոնում։

Մակվեյը պնդել է, որ դպրոցում նա ենթարկվել է ագրեսիայի իր համադասարանցիների կողմից և այդ պատճառով ապաստան է գտել իր երևակայական աշխարհում, որտեղ նա յուրովի է վարվել իրեն վիրավորողների հետ։ Մահապատժից քիչ առաջ նա ասել, որ Միացյալ Նահանգների կառավարությունը բաղկացած է միայն «խուլիգաններից»։ Փոքր տարիքում նրան մոտիկից ճանաչողները հիշում էին Մաքվեյին որպես ակտիվ երեխա, ով հետագայում դարձել է մեկուսացվածխ ներամփոփ դեռահաս։

Ավագ դպրոցում Մաքվեյը լրջորեն հետաքրքրվել է համակարգիչներով և նույնիսկ կոտրել է կառավարական համակարգչային համակարգերը իր Commodore 64-ում՝ օգտագործելով «Wanderer» մականունը, որը վերցրել էր էր Դիոն Դիմուչիի երգի վերնագրից։ Ավագ կուրսում Մակվեյը ճանաչվել է «Սթարփոյնթ Կենտրոնական ավագ դպրոցի ամենախոստումնալից ծրագրավորողը»։

նրա վրա մեծ տպավորություն է թողել հրազենի հետ իր առաջին շփումը, որին տղային ծանոթացրել է պապը։ Մակվեյը, իր ծանոթների խոսքով, բազմիցս ասել է, որ ցանկացել է զենքի խանութի սեփականատեր դառնալ, և մի քանի անգամ դեռահասը նույնիսկ զենք է բերել դպրոց՝ դասընկերներին վրա տպավորություն թողնելու համար։ Դպրոցն ավարտելուց հետո Մաքվեյը հետաքրքրվել է զենք ունենալու իրավունքների հարցերով և մանրամասն ուսումնասիրել Միացյալ Նահանգների Սահմանադրության երկրորդ փոփոխությունը։ Նա նաև սկսել է կարդալ զենքերի վերաբերյալ ամսագրեր, ինչպիսին է«Հաջողության զինվորը»-ը։ Նա հաճախել է Bryant & Stratton քոլեջը, մինչև որ հեռացվել է։

Զինվորական կարիերա

1988 թվականի մայիսին Մաքվեյը 20 տարեկանում զինվորագրվել է ԱՄՆ բանակ։ Նա այնտեղ իր ամբողջ ազատ ժամանակը տրամադրել է հրազենի, պայթուցիկ նյութերի վերաբերյալ նյութեր կարդալուն և դիպուկահարների մարտավարությունն ուսումնասիրելուն։ Մի անգամ նա նկատողության է արժանացել Կու Կլյուքս Կլանից «Սպիտակ ուժ» վերնաշապիկ գնելու համար, որը դիտվել է որպես բողոք ռազմական բազայի սևամորթ աշխատակիցների դեմ, ովքեր, ինչպես բազայում գտնվող բոլոր մարդիկ, կրել են սև շապիկներ և Մաքվեյը նրանց համարել է «Սև ուժ»։

Մաքվեյը պարգևատրվել է Բրոնզե աստղով՝ Պարսից ծոցի պատերազմին մասնակցելու համար։ Այդ ընթացքում նա նշանակվել է 1-ին հետևակային դիվիզիայի M2 Bradley անձնակազմի գնդացրորդ։ Նախքան «Անապատի փոթորիկ» գործողությունը Մաքվեյը ծառայել է Կանզասի Ֆորտ Ռայլիում, որտեղ ավարտել է Առաջնորդության զարգացման հիմնական դասընթացը (PLDC): Ավելի ուշ Մաքվեյն ասել է, որ բանակն իրեն սովորեցրել է զսպել զգացմունքները։ Նա անցել էր մասնագիտացված փրկարարական պատրաստության դասընթաց և ունեցել անհրաժեշտ հմտություններ՝ փրկելու ընկերոջը, ով ստացել էր կյանքին վտանգ սպառնացող բեկորային վնասվածքներ։

Մաքվեյը ձգտել էր միանալ ԱՄՆ բանակի հատուկ ջոկատին։ Պարսից ծոցի պատերազմից հետո նա վերախպատրաստվել է՝ դառնալու Կանաչ բերետավոր, բայց արագ հեռացվել է ծրագրից ֆիզիկական պատրաստվածության վատ արդյունքների պատճառով։ Դրանից հետո Մաքվեյը որոշել է հեռանալ բանակից։ 1991 թվականի դեկտեմբերի 31-ին պարտականությունից ազատվել է պարտավորություններից, իսկ 1992 թվականի մայիսին վերջնականապես տեղափոխվել է պահեստազոր։

Տարբերակներ

Իր դատավարության ժամանակ և նամակներում Մաքվեյը որակել է իր գործողությունները որպես կառավարության դեմ ուղղված վրեժ՝ 1992 թվականին Ռուբի Ռիջի իրադարձությունների և 1993 թվականին Մաունթ Կարմել կալվածքի պաշարման համար, երբ կրոնական աղանդի[2][3][4][5][6][7][8] մի քանի տասնյակ անդամներ մահացան հրդեհի հետևանքով։ Ենթադրվում է նաև, որ նա վրեժ էր լուծել ամերիկացի նացիստ Ռիչարդ Սնելից, ով մահապատժի է ենթարկվել Մաքվեյի ռմբակոծության օրը[8][9]։

Բացի այդ, հիմքեր կան ենթադրելու, որ Մակվեյը եղել է ծայրահեղ աջ «Ժողովրդական շարժում»[8] կազմակերպության անդամ կամ առնվազն կապված է այդ շարժման հետ[10][11][12]։

Մահապատիժ

1997 թվականի հունիսի 13-ինորոշում է ունդունվել Մաքվեյին մահացու ներարկումով մահապատժի է ենթարկելու։

Պատժի որոշումը կայացվել է 168-ից միայն 8-ի սպանության համար, որոնք պետական պաշտոնյաներ էին։ Մնացած 160 մահերի համար մեղադրվել է Օկլահոմա նահանգում, որտեղ պաշտոնյաները որոշել են մեղադրանք չներկայացնել, քանի որ նա արդեն դատապարտվել էր մահապատժի։

Թիմոթի Մաքվեյը մահապատժի է ենթարկվել 2001 թվականի հունիսի 11-ին Ինդիանա նահանգի Թեր Հաուտի դաշնային բանտում, ինչը 1963 թվականից ի վեր առաջին մահապատիժն է եղել։ Հունիսի 10-ին՝ժամը 13:00-ին, վերջին կերակուրը եղել է անանուխի 2 պաղպաղակ՝ շոկոլադի հատիկներով։ Մահապատժից 2 ժամ առաջ՝ առավոտյան ժամը 6-ին, Մաքվեյին այցելել է կաթոլիկ քահանան։ Մահապատժից առաջ նա հրաժարվել վերջին խոսքի իրավունքից, բայց գրավոր հայտարարություն է արել՝ Ուիլյամ Հենլիի «Invictus» բանաստեղծությունը։ Մահապատժի ընթացակարգը սկսվել է առավոտյան ժամը 8-ին, իսկ մահը հայտարարվել է առավոտյան ժամը 08:14-ին: Մահապատժի գործընթացը հեռարձակվել է Օկլահոմա Սիթիի հատուկ փակ ալիքով, որտեղ այն դիտել է 232 մարդ՝ ահաբեկչությունից փրկվածներ և զոհերի հարազատներ։ Մահապատժի վայրում անմիջականորեն ներկա են եղել զոհերի 10 ներկայացուցիչներ, 10 լրագրողներ և Մաքվեյիի փաստաբանները։ Նրա խնդրանքով Թիմոթի Մաքվեյի հարազատները ներկա չեն եղել։ Մահապատժից հետո մարմինը դիակիզվել է, իսկ մոխիրը տրվել է փաստաբանին, ով դրանք ցրել է անհայտ վայրում[13][14]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիմոթի Ջեյմս Մաքվեյ» հոդվածին։