Թեսսա Թոմփսոն

ամերիկացի դերասան

Թեսսա Լին Թոմփսոն (անգլ.՝ Tessa Lynn Thompson[6], հոկտեմբերի 3, 1983(1983-10-03)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասանուհի։ Նրա համար բեկումնային է եղել դերը Թինա Մաբրիի 2009 թվականի «Անիծյալ Միսիսիպի» անկախ ֆիլմում։ Հետագայում նրան ճանաչում են բերել Նայլա Էդրոսի դերը «Սևամորթ աղջիկների համար» դրամայում (2010), քաղաքացիական իրավունքների պաշտպան Դիանա Նեշի դերը «Սելմա» պատմական կինոնկարում (2014), Բյանկայի դերը «Կրիդ» սպորտային կինոնկարում (2015), Վալկիրիայի դերը «Թոր։ Ռագնարյոկ» սուպերհերոսների մասին պատմող ֆիլմում (2017), Ժոզի Ռադեկի դերը «Անիհիլացում» ֆանտաստիկ ֆիլմում (2018) և Դեթրոյթի դերը «Ներողություն ձեզ անհանգստացնելու համար» գիտաֆանտաստիկ կատակերգությունում (2018)։

Թեսսա Թոմփսոն
անգլ.՝ Tessa Thompson
Ծնվել էհոկտեմբերի 3, 1983(1983-10-03)[1] (40 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
ԿրթությունՍանտա Մոնիկա քոլեջ[3] և Սանտա Մոնիկա բարձրագույն դպրոց[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի և կոմպոզիտոր
Ծնողներհայր՝ Marc Anthony Thompson?
Համատեղ ապրող(ներ)Ժանել Մոնե[4]
Պարգևներ և մրցանակներ

Հեռուստատեսությունում Թոմփսոնի դերերի հայտնի են Ջեքի Կուկը «Վերոնիկա Մարս» միստիկական դրամայում (2005-2006), Սառա Ֆրիմանը «Ոստիկան» պատմական քրեական դրամայում (2012-2013) և Շառլոտա Հեյլը HBO-ի «Վայրի արևմուտքի աշխարհը» (անգլ.՝ Westworld) գիտաֆանտաստիկ թրիլլերում (2016 թվականից)։

Վաղ կյանք

Թեսսա Թոմփսոնը ծնվել է 1983 թվականի հոկտեմբերի 3-ին Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա)[7]։ Նա մեծացել է Լոս Անջելեսում և Նյու Յորքի Բրուքլին քաղաքում[8]։ Նրա հայրը՝ Chocolate Genius, Inc. երաժշտական կոլեկտիվի երգիչ-երգահան Մարկ Էնթոնի Թոմփսոնը[8], ունի աֆրո-պանամական[9], իսկ մայրը՝ մեքսիկական և եվրոպական ծագում[10]։ Թեսսա Թոմփսոնը հաճախել է Սանտա Մոնիկայի ավագ դպրոց, այնուհետեւ Սանտա Մոնիկա քոլեջ, որտեղ սովորել է մշակութային մարդաբանություն[11]։

Կարիերա

Թեսսա Թոմփսոնը 2014 թվականին

Թատրոն

2002 թվականին Թոմփսոնը կատարել է իր պրոֆեսիոնալ բեմական դեբյուտը Լոս Անջելեսի Կանանց Շեքսպիր ընկերության «Փոթորիկ» («The Tempest») ներկայացումում։ 2003 թվականին Թոմփսոնը կատարել է որպես Ջուլիետի դերը Փասադենայի (Կալիֆոռնիա) Բոսթոն Քորթ թատրոնի Ռոմեո եւ Ջուլիետ։ Անտեբելլում Նոր Օռլեան, 1836 (Romeo and Juliet: Antebellum New Orleans, 1836 ներկայացման մեջ, որի համար ներկայացվել է Սևամորթ բնակչության զարգացմանն աջակցելու ազգային ասոցիացիայի թատերական մրցանակի[11]։

Թոմփսոնը մասնակցել է օֆֆ-բրոդվեյ ներկայացման՝ Լիդիա Դայմոնդի «Խելացի մարդիկ» բեմադրությանը Սեքոնդ Սթեյջ թատրոնում, որին մասնակցել են նաև Մահերշալա Ալին, Ջոշուա Ջեքսոնը և Էնն Սոնը[12]։

Հեռուստատեսություն

Հեռուստատեսությունում իր առաջին դերը Թոմփսոնը կատարել է 2005 թվականին CBS-ի «Դետեկտիվ Ռաշը» («Cold Case») սերիալի էպիզոդում՝ մարմնավորելով 1930-ական թվականներին ալկոհոլի անօրինական առևտրով զբաղվող լեսբուհու։ Նույն թվականին նա րաժանացել է ճանաչման՝ կատարելով Ջեքի Քուկի դերը UPN/CW «Վերոնիկա Մարս» դրամայում՝ կատարելով պարբերական դեր շոուի երկրորդ եթերաշրջանում[10][11]։ 2006 թվականին նա հայտնվել է ABC-ի «Կրքի անատոմիա» բժշկական սերիալում։ 2007 թվականին եղել է CW-ի «Փալմ Սփրինգսի գաղտնիքները» դրամայի անձնակազմում՝ մարմնավորելու Նիքի Բարնսին։ Նա եղել է հրավիրված դերասան «Կյանք» և «Մասնավոր պրակտիկա» սերիալներում և հայտնվել «Հերոսներ» սերիալի չորրորդ եթերաշրջանում։

2010 թվականին Թոմփսոնը՝ որպես հրավիրված դերասան, նկարահանվել է «Դեթրոյթ 187» դետեկտիվում։ 2012 թվականին նա կատարել է Գավին Դորանի դստեր՝ Սաշայի դերը «666 Պարկ Ավենյու» սերիալում։ 2013 թվականին Թոմփսոնը նկարահանել է BBC America-ի «Ոստիկան» առաջին օրիգինալ սերիալում[11]։ 2016 թվականին նա սկսել է նկարահանվել WBW-ի «Վայրի Արևմուտքի աշխարհը» («Westworld») գիտաֆանտաստիկ սերիալի գլխավոր դերում՝ մարմնավորելով խորհրդի նախագահ Շառլոտա Հեյլին։

Կինո

Թոմփսոնը Սիլվեստր Ստալոնեի ու Մայքլ Ջորդանի հետ ներկայացնում է «Կրիդ» ֆիլմը 2015 թվականի նոյեմբերին

Գեղարվեստական կինոյում Թոմփսոնն իր առաջին դերն ստացել է 2006 թվականին՝ կատարելով Սկարլետի դերը «Երբ զանգում է անծանոթը» սարսափ ֆիլմի ռեմեյքում։ Դրանից հետո Թոմփսոնը Մերի Էլիզաբեթ Ուինսթեդի հետ նկարահանվել է «Քայլ արա» ֆիլմում 2008 թվականին։

2010 թվականին Թոմփսոնը նկարահանվել է Թայլեր Փերիի պիեսի հիման վրա նկարահանված «Սևամորթ աղջիկների համար» ֆիլմում այն բանից հետո, երբ նա ուղղակիորեն մոտեցել է Փերիին՝ դիմելով ֆիլմում նկարահանվելու համար[11]։ 2014 թվականին Թոմփսոնը կատարել է Սամանտա Ուայթի դերը Ջասթին Սիմիենի «Սիրելի սպիտակ մարդիկ» կատակերգությունում, որը հաղթել է «Սանդենս» փառատոնում։ Նույն թվականին Թոմփսոնը մարմնավորել է քաղաքացիական իրավունքների պաշտպան Դիանա Նեշին Ավա Դյուվերնեյի՝ Մարտին Լյութեր Քինգի կենսագրությանը նվիրված «Սելմա» ֆիլմում[13]։ 2015 թվականին նա նկարահանվել է Ռայան Քուգլերի «Կրիդ» ֆիլմում, որ «Ռոկկիի» սիքվելն է[10], և Նեյթ Ռյուսի «Մեծ ռոմանտիկը» (անգլ.՝ The Grand Romantic) կարճամետրաժ ֆիլմում[14]։

2016 թվականի ապրիլին Թոմփսոնն ընտրվել է կատարելու Վալկիրիայի դերը[15] Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի «Թոր։ Ռագնարյոկ» սուպերհերոսական ֆիլմում, որը թողարկվել է 2017 թվականի նոյեմբերի 3-ին[16]։ Դրանից հետո նա նկարահանվել է «Անիհիլացում» գիտաֆանտաստիկական սարսափ ֆիլմում, որը թողարկվել է 2018 թվականի փետրվարի 23-ին։ 2017 թվականի հունիսին Թոմփսոնն ընտրվել է նկարահանվելու «Ներողություն ձեզ անհանգստացնելու համար» գիտաֆանտաստիկ կատակերգությունում[17], որը թողարկվել է 2018 թվականի հուլիսի 6-ին[18]։

Թեսսա Թոմփսոնը կրկին ստանձնել է Բիանկա Փորթերի դերը «Կրիդ II սպորտային դրամայում, որը թողարկվելու է 2018 թվականի նոյեմբերի 21-ին[19]։ Նա նկարահանվել է նաև «Սևով մարդիկ» ֆիլմի սփին օֆֆում՝ MIB կինոնկարում, որում հանդես է գալիս նաև «Թոր։ Ռագնարյուկ» ֆիլմում նրա գործընկերը՝ Քրիս Հեմսվորթը։ Ֆիլմի թողարկումը նախատեսված է 2019 թվականի հունիսի 14-ին[20]։

Անձնական կյանք

2018 թվականի հունիսին Թոմփսոնը Porter Magazine-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ բիսեքսուալ է` հայտարարելով. «Իմ ընտանիքում դու կարող ես լինել այն, ինչ ուզում ես։ Ինձ գրավում են տղամարդիկ ու նաև կանայք։ Եթե ես տուն բերեմ տղամարդու կամ կնոջ, մենք նույնիսկ ստիպված չենք լինի քննարկել դա»[21]։ Լուրեր են տարածվել, որ Թոմփսոնը հանդիպում է երգչուհի Ժանել Մոնեի հետ[21][22]։

Ֆիլմագրություն

Կինոնկարներ

ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴեր
2006Երբ զանգում է անծանոթըWhen a Stranger CallsՍկարլեթ
2008Քայլ արաMake It HappenԴանա
The Human Contractմատուցողուհի
2009Անիծյալ ՄիսիսիպիMississippi DamnedՔարի Պետերսոն (20 տարեկանում)
2010Ամենօրյա սև մարդEveryday Black ManՔլեր
Exquisite CorpseԼիզ
Սևամորթ աղջիկների համարFor Colored GirlsՆայլա Էդրոս
2011PeripheryՔեյթլին
Կարմիր ու կապույտ մարմարRed & Blue MarblesԲեքա
2012Մարդասպան 13-րդ հարկումMurder on the 13th FloorՆիա Պալմեր
2013Հարավային ԴակոտաSouth DakotaՔրիս
AutomotiveՄեգի
2014Սիրելի սպիտակ մարդիկDear White PeopleՍամանթա Ուայթ
Grantham & RoseՈւոլիս
ՍելմաSelmaԴիանա Նեշ
2015ԿրիդCreedԲիանկա Փորթեր
2016Պատերազմ ընդդեմ բոլորիWar on EveryoneՋեքի Հոլլիս
Աղի ջուրSalt WaterԲրիթ
2017Հարավային ԴակոտաSouth DakotaՔրիս
Թոր։ ՌագնարյոկThor: RagnarokՎալկիրիա
2018Ներողություն ձեզ անհանգստացնելու համարSorry to Bother YouԴեթրոյթ
ԱնիհիլացումAnnihilationԺոզի Ռադեկ
FurloughՆիկոլ Սթիվենս
Little WoodsՕլի
Dirty ComputerZen/Mary Apple 23
Կրիդ IICreed IIԲիանկա Փորթեր
2019MIB[23]Գործակալ Մ

Տեսահոլովակներ

ՏարիԵրգԿատարողԴերԾան.
2015"Yoga"Ժանել Մոնեպարող[24]
2017"Moonlight"Jay-ZՄոնիկա Գելեր[25]
2018"Make Me Feel"Ժանել ՄոնեZen/Mary Apple 53[26]
2018"Pynk"Ժանել ՄոնեZen/Mary Apple 53
2018Dirty ComputerԺանել ՄոնեZen/Mary Apple 53

Մրցանակներ և անվանակարգեր

ՏարիԱսոցիացիաԿատեգորիաԱշխատանքԱրդյունքԾան.
2009Ամերիկյան սև կինոյի փառատոնԼավագույն դերասանԱնիծյալ ՄիսիսիպիՀաղթանակ[27]
2011Black Reel AwardsԼավագույն բեկումնային ելույթՍևամորթ աղջիկների համարՀաղթանակ[28]
2014Գոթեմ մրցանակՀայտնությունՍիրելի սպիտակ մարդիկՀաղթանակ[29]
Աֆրոամերիկյան կինոքննադատների ասոցիացիաՀայտնությունՀաղթանակ[30]
2015NAACP Image AwardsԽաղարկային ֆիլմի լավագույն դերասանուհիԱռաջադրված[31]
Black Reel AwardsԼավագույն դերասանուհիԱռաջադրված[32]
Հեմփթոնի միջազգային կինոփառատոնԲեկումնային ելույթՍելմաՀաղթանակ[30]
Աֆրոամերիկյան կինոքննադատների ասոցիացիաԵրկրորդ պլանի լավագույն դերասանուհիԿրիդՀաղթանակ[33]
2016NAACP Image AwardsԵրկրորդ պլանի լավագույն դերասանուհի խաղարկային ֆիլմումԱռաջադրված[34]
Black Reel AwardsԵրկրորդ պլանի լավագույն դերասանուհիՀաղթանակ[30]
Teen Choice AwardsԿինոյի լավագույն դերասանուհի - դրամաԱռաջադրված[35]
2018NAACP Image AwardsԵրկրորդ պլանի լավագույն դերասանուհի խաղարկային ֆիլմումԹոր։ ՌագնարյոկԱռաջադրված[30]
ԲԱՖՏԱ մրցանակՍկսնակ աստղԱռաջադրված[36]
Black Reel AwardsԵրկրորդ պլանի լավագույն դերասանուհիԱռաջադրված[30]
Էմփայր մրցանակԼավագույն կին սկսնակԱռաջադրված[30]
Սատուրն մրցանակԵրկրորդ պլանի լավագույն դերասանուհիԱռաջադրված[37]
Teen Choice AwardsԿինոյի դերասանուհի. Sci-FiՍպասվող[38]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեսսա Թոմփսոն» հոդվածին։