Թեմմի Աբրահամ

Թեմմի Աբրահամ (անգլ.՝ Tammy Abraham, հոկտեմբերի 2, 1997(1997-10-02)[2][3], Camberwell, Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, անգլիական «Չելսիի» և Անգլիայի պատանեկան հավաքականի հարձակվող։

Թեմմի Աբրահամ
անգլ.՝ Tammy Abraham
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԹեմմի Աբրահամ[1]
Քաղաքացիությունը Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 2, 1997 (26 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Անգլիա
Հասակ190 սմ
Քաշ86 կգ
Դիրքհարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԱնգլիա Չելսի
Համար42
Պատանեկան կարիերա
2004—2016Ամերիկայի Միացյալ Նահանգներ Անգլիա Չելսի
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2016—ներկաԱնգլիա Չելսի2 (0)
Ազգային հավաքական
2014—2015Անգլիա Անգլիա (Մ-18)5 (1)
2015—ներկաԱնգլիա Անգլիա (Մ-19)2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 15, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մայիսի 15, 2016

Ակումբային կարիերա

Աբրահամը ծնվել է Լոնդոնում։ Հաճախել է «Չելսիի» ակադեմիայի մինչև 8 տարեկանների համակարգ, անցել է «Չելսիի» ակադեմիայի ամբողջ համակարգը[4]։ 2014-15 մրցաշրջանում Թեմմին խաղացել է ակումբի երիտասարդական թիմում, որը հաղթել է Անգլիայի երիտասարդական գավաթը և ՈՒԵՖԱ պատանեկան լիգան։ Վերջինում խաղացել է 7 խաղ` խփելով 4 գոլ։ «Մանչեսթեր Սիթիի» դեմ երկխաղյա եզրափակչի արտագնա խաղում ձևակերպել է դուբլ (3-1)[5], իսկ պատասխան խաղում խփել հաղթական գոլը (2-1)[6]։ 2015 թվականի հոկտեմբերի 15-ին Աբրահամը «Չելսիի» հետ կնքեց քառամյա պայմանագիր` մինչև 2018-19 մրցաշրջանի ավարտը[7]։ 2015-16 մրցաշրջանում թիմը նորից նվաճեց այդ երկու գավաթները, իսկ Աբրահամը ՈՒԵՖԱ պատանեկան լիգայի 9 խաղերում խփեց 8 գոլ, ռմբարկուների ցուցակում դառնալով երկրորդը։ Նա իր մարզավիճակը պահպանեց նաև Անգլիայի երիտասարդական գավաթում, «Մանչեսթեր Սիթիի» դեմ եզրափակիչ պատասխան խաղում խփելով հաղթական գնդակը (3-1)[8]։

Թեմմի Աբրահամը (աջից) «Լեսթերի» դեմ խաղում, 2016

Պատանեկան մակարդակում նրա արդյունքները (44 խաղում 41 գոլ) գրավեցին «Չելսիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինգի ուշադրությունը, ով Աբրահամին հրավիրեց 2015-16 մրցաշրջանի ավարտին մարզվելու հիմնական կազմի հետ[9]:«Չելսիում» դեբյուտեց 2016 թվականի մայիսի 11-ին, Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի փոխարինված` «Լիվերպուլի» դեմ խաղում (1-1), 74-րդ րոպեին փոխարինելով Բերտրան Տրաորեին[10]։ 2016 թվականի մայիսի 15-ին «Լեսթեր Սիթիի» դեմ խաղում նա դեբյուտեց «Սթեմֆորդ Բրիջում»[11]։

Միջազգային կարիերա

Հնադես է եկել Անգլիայի մինչև 18 և 19 տարեկանների հավաքականներում[12]։

Վիճակագրություն

մայիսի 15, 2016-ի դրությամբ[13]
ԱկումբՄրցաշրջանԼիգաԵրկրի գավաթԼիգայի գավաթԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Չելսի2015–16Պրեմիեր Լիգա2000000020
Ընդհանուր կարիերայում2000000020

Ձեռքբերումներ

  • Անգլիայի երիտասարդական գավաթ (2)` 2015, 2016
  • ՈՒԵՖԱ պատանեկան լիգա (2)` 2015, 2016
  • Արդյունքում` 4 գավաթ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեմմի Աբրահամ» հոդվածին։