Թեղի հարթ

բույսերի տեսակ
Թեղի հարթ
Թեղի հարթ
Թեղի հարթ
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
ՎերնաբաժինԲարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/ԲաժինԱնոթավոր բույսեր (Tracheophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգՎարդածաղկավորներ (Rosales)
ԸնտանիքԹեղազգիներ (Ulmaceae)
ՑեղԹեղի (Ulmus)
ՏեսակԹեղի հարթ (U. laevis)
Միջազգային անվանում
Ulmus laevis
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Տվյալների անբավարարություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Թեղի հարթ (լատին․՝ Ulmus laevis Pali), թեղազգիներ ընտանիքի, թեղի ցեղի բույս։

Նկարագրություն

Հզոր, ճյուղատարած խոշոր ծառ է՝ մինչև 35 մ բարձրությամբ և 1,0 մ բնի տրամագծով։ Սաղարթը լայն գլանաձև է, կլորավուն գագաթով։ Կեղևը գրեթե սևավուն է, հարթ, անջատվում է նուրբ թելիկներով։ Տերևները մուգ կանաչավուն են, նուրբ, էլիպսաձև կամ հակառակ-ձվաձև, խիստ արտահայտված անհավասարաչափ հիմքով,կրկնակի ատամնաեզր, 6 — 12 սմ երկարությամբ և 3—6 սմ լայնությամբ, վերին մակերեսը մերկ է, ներքինը մազմզուկապատ։ Ծաղիկները դարչնագույն են, աննշան։Սովորաբար ծաղկում է մարտ-ապրիլին, մինչև տերևների բացվելը։ Թևապտուղները փոքր են, 1,2 — 1,6 սմ երկարությամբ, հասունանում են մայիսին։

Տարածվածություն

Տարածված է նախկին ԽՍՀՄ-ի եվրոպական մասում, Արևմտյան Եվրոպայում, Անգլիայում։ Հայաստանում մշակվում է ամենուրեք, բոլոր բնակավայրերում։ Կանաչապատման և անտառապատման բնագավառում ամենատարածված ծառատեսակներից մեկն է։ Տիպիկ հյուսիսային բույս է, որը չի դիմանում շոգին, երաշտին, օդի չորությանը։ Այդ պատճառով էլ մեր հանրապետության ցածրադիր, տաք շրջաններում (Արարատյան դաշտ, Ղափան, Մեղրի) վատ է աճում, հաճախ ամռան կեսերին նկատվում է հարկադիր տերևաթափ։ Դրա ւիոխարեն հարթ թեղին միանգամայն հեռանկարային է մեր հանրապետության բարձրլեռնային և խոնավ անտառային շրջանների կանաչապատման և անտառապատման համար։ Վատն այն է, որ խիստ տուժում է «հոլանդական» հիվանդությունից[1]։

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեղի հարթ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեղի հարթ» հոդվածին։