Թելոֆազ

Թելոֆազ (հունարեն՝ τελος՝ վերջին և φάσις՝փուլ բառերից), կորիզավորների կորիզակիսման փուլերից։

Թելոֆազը

Թելոֆազը հաջորդում է մետաֆազին։ Թելոֆազում բևեռներում հավաքված քրոմասոմները ապապարուրվում են և դառնում անտեսանելի, ձևավորվում է բջջակենտրոնը, կորիզաթաղանթը, կորիզակը, լրիվ վերականգնվում է ինտերֆազին բնորոշ կորիզի կառուցվածքը։ Անհետանում են բաժանման իլիկի թելիկները։ Այնուհետև ցիտոպլազման բաժանվում է, և ձևավորվում են երկու դուստր բջիջներ, որոնցից յուրաքանչյուրն ունենում է քրոմոսոմների դիպլոիդ հավաքակազմ։ Գենետիկական տեղեկատվությունը դուստր բջիջներում բաշխվում է համաչափ։

Թելոֆազի ընթացքում պրոֆազի և պրոմետաֆազի երևույթները շրջվում են։ Երկու դուստ կորիզները ձևավորում են երկու դուստր քրոմոսոմ և կորիզաթիթեղների ֆոսֆատազ դիֆոսֆորիլատը յուրաքանչյուր կորիզի շուրջը ձևավորում է կորիզային ծրարներ՝ ծնողական կորիզային ծրարի բաղադրամասերի հիման վրա[1][2]։ Այս գործընթացի վերաբերյալ կա երկու տեսություն՝

  • Վեզիկուլների ձուլում - երբ կորիզաթաղանթի բաղադրամասերը ձուլվում են կորիզաթաղանթը վերստեղծելու համար։
  • Էնդոպլազմային ցանցի վերափոխում - երբ էնդոպլազմային ցանցի այն հատվածները, որոնք պարունակում են կլանված կորիզաթաղանթը վերափոխվում է՝ դառնալով կորիզաթաղանթ[3]։

Թելոֆազը կազմում է բջջային ցիկլի ընդհանուր տևողության շուրջ 2%-ը։ Ցիտոկինեզը սովորաբար սկսում է ուշ թելոֆազից առաջ[4]։

Ծանոթագրություններ