Թեժ Նեպտուն կամ Հոպտուն

Թեժ Նեպտուն կամ Հոպտուն[1], հսկա մոլորակի տեսակ, զանգվածով գրեթե հավասար Նեպտունի կամ Ուրանի զանգվածին, պտտվում է իր աստղի շուրջ սովորաբար 1 ԱՄ -ից պակաս սահմաններում[2]։ 2007 թվականին հաստատապես հայտաբերվել է առաջին Թեժ Նեպտունը՝ Gliese 436 b-ն, որը 33 լուսային տարի հեռավորության վրա գտնվող էկզոմոլորակ է։ Վերջին հետազոտությունները ցույց են տվել Ծիր Կաթնում Թեժ Նեպտունների ավելի մեծ պոտենցիալ տարածվածություն քան ենթադրվում էր[3]։ Թեժ Նեպտունները ձևավորվել են in situ (ձևավորվել են ներկայումս դիտվող ուղեծրային հեռավորության վրա) կամ ex situ(այլ ուղեծրից գաղթած)[4]։

Ընդհանուր բնութագրեր

Իրենց ծնող աստղերին մոտ լինելու պատճառով թեժ Նեպտունները ավելի մեծ հնարավորություն ունեն աստղին տարանցելու, քան այլ նույն զանգվածով մոլորակները՝ ավելի հեռու ուղեծրերում։ Սա բարձրացնում է թեժ Նեպտունների տարանցման վրա հիմնված դիտարկման մեթոդներով հայտաբերման շանսերը։

Տարանցիկ թեժ Նեպտուններից են Gliese 436 b-ն և HAT-P-11b-ն։ Gliese 436 b-ն (կամ GJ 436b) առաջին հաստատապես հայտնաբերված թեժ Նեպտունն է, որը հայտնաբերվել է 2007 թվականին։ 2004 թվականին հայտաբերված Dulcinea էքզոմոլորակը (կամ HD 160691 c) նույնպես կարող է լինել թեժ Նեպտուն, բայց դեռևս հաստատատված չէ։ Մեկ ուրիշ թեժ Նեպտուն կարող է լինել Kepler-56b-ն, որը զանգվածով որոշ չափով մեծ է Նեպտունից և 0․1 ԱՄ տարածության վրա է պտտվում իր աստղի շուրջ, ավելի մոտ, քան Մերկուրին է պտտվում Արեգակի շուրջ[5]։

Առաջին տեսական ուսումնասիրությունը թեժ Նեպտունների ձևավորման վերաբերյալ իրականացվել է 2004 թվականին[6]։ Եթե այս մոլորակները ձևավորվել են ex situ, այսինքն, փոխել են իրենց դիրքը ձևավորվելու ընթացքում, ապա դրանք կպարունակեն մեծ քանակությամբ սառած ցնդող քիմիական նյութեր և ամորֆ սառույց։ Եթե դրանք ձևավորվել են in situ, ապա նրանք կպարունակեն ծանր հրակայուն նյութեր[4]։ Բայց, անկախ ձևավորման տեսակից, թեժ Նեպտունները պետք է պարունակեն մեծ զանգվածներով գազեր, հիմնականում ջրածին և հելիում, որոնք կկազմեն մոլորակի զանգվածի մեծ մասը[7][8]։

Ուլտրա-թեժ Նեպտուններ

LTT 9779 b-ին առաջին հայտաբերված ուլտրա-թեժ Նեպտունն է 19 ժամանոց ուղեծրով և 1700 աստիճան ցելսիուս մթնոլորտային ջերմաստիճանով։ Լինելով չափազանց մոտ իր ծնող աստղին և լինելով Նեպտունից երկու անգամ մեծ, նրա մթնոլորտը պետք է գոլորշիանար տիեզերք, ուստի դրա գոյությունը պահանջում է անսովոր բացատրություն[9][10]։ 2021 թվականին Վեգայի շուրջ պտտվող Նեպտունից որոշ չափով մեծ մոլորակ է հայտաբերվել, որը հնարավոր է լինի ուլտրա-թեժ Նեպտուն։ Այն ամեն 2,43 օրը մեկ պտտվում է Վեգայի շուրջ և նրա մթնոլորտի ջերմաստիճանը մոտ 2500 աստիճան ցելսիուսի է հասնում, դարձնելով նրան երկրորդ ամենատաք հայտաբերված մոլորակը[11]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ