Թարթառի շրջան

Թարթառի շրջան (ադրբ.՝ Tərtər rayonu), վարչատարածքային կենտրոն Ադրբեջանում։ Վարչական կենտրոնը Թարթառ քաղաքն է։ Շրջանի մեծ մասը (բացառությամբ արևելյան հատվածի) ներկա պահին վերահսկվում է Լեռնային Ղարաբաղի չճանաչված Հանրապետության կողմից[1]։

Թարթառի շրջան
Тертерский район
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Կարգավիճակշրջան
Մտնում էՎերին Ղարաբաղի տնտեսական շրջան
ՎարչկենտրոնԹարթառ
ԲԾՄ237 մետր
Բնակչություն (98100 (2009))102 500 մարդ
Տարածք957 կմ²
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Միջին բարձրություն

 237մ մ
Հիմնադրված էօգոստոսի 8, 1930 թ.
ISO 3166-2 կոդISO 3166-2
Հեռախոսային կոդ+994 246
Փոստային ինդեքսներAZ 5900
Ավտոմոբիլային կոդ59
Անվանված էՄիր Բաշիր Ֆատահ օղլի Կասումով

Պատմություն

Թարթառի շրջանի նախնական անունը Չապարխան է եղել[2]։

1920 թվականի գարնանը ստեղծվել է Ջևանշիրի երկրամասը։ Հենց այդ ժամանակ, 1920 թվականին ստեղծվել է Թարթառի երկրամասը։ 1920-1922 թվականներին նշված երկրամասը անմիջականորեն ենթարկվում էր Ջևանշիր երկրամասին։ 1922 թվականին Թարթառի շրջանն ստացել է Ջևանշիրի շրջան անվանումը։ 1923-1929 թվականներին Ջևանշիրի շրջանը եղել է Աղդամի շրջանի կազմում, իսկ 1929-1930 թվականներին՝ Ղարաբաղի շրջանում[3]։

Թարթառի շրջանը ստեղծվել է 1930 թվականի օգոստոսի 8-ին։ 1931 թվականի փետրվարի 24-ին Թարթաի շրջանը լուծարվել է և մտել Բերձորի վարչական ենթակայության տակ։ 1934 թվականի հունվարի 27-ին կրկին ստեղծվեց Թարթառի շրջանը։ 1949 թվականի օգոստոսի 5-ին շրջանը վերանվանվեց Միր Բաշիրի շրջան։ 1963 թվականի հունվարի 4-ին Միր Բաշիր շրջանը լուծարվեց և ընդգրկվեց Բերձորի վարչական շրջանի մեջ։ 1965 թվականի հունվարի 6-ին կրկին ստեղծվեց Միր Բաշիր շրջանը։ 1991 թվականի փետրվարի 7-ին Միր Բաշիր շրջանը կրկին վերանվանվեց Թարթառի շրջան։ 1991 թվականի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը վերացրեց ԼՂԻՄ-ը և ԼՂԻՄ-ի Մարտակերտի շրջանը, որի տարածքի մեծ մասն ընդգրկվեց Թարթառի շրջանի մեջ[3]:

Թարթառի շրջանը քարտեզի վրա

Համաձայն Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի (Ազգային ժողով) № 327 որոշման, որը ընդունվել է 1992 թվականի հոկտեմբերի 13-ին, Մարտակերտի շրջանը (Ագդերի) լուծարվել է, իսկ Մարտակերտ (Ագդեր) բնակավայրը և այս շրջանի 28 գյուղեր մտել են Թարթառի շրջանի մեջ[3]։

Աշխարհագրություն

Շրջանը գտնվում է Կուր-Արաքսյան դաշտավայրի արևմտյան մասում։ Մակերևույթը հարթ է։ Այն ձգվում է արևմուտքից արևելք։ Հարուստ է շինարարական օգտակար հանածոներով, ինչպիսիք են ավազը, հողը և այլն։ Շրջանի տարածքով են հոսում Թարթառ և Ինջաչայ գետերը, իսկ հարավային սահմանում՝ Խաչինչայ գետը։ Տարածքը կազմված է սևահողերից և մարգագետնային հողերից[2]։

Թարթառի շրջանի տարածքի հիմնական մասը ներկայումս վերահսկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի կողմից և մտնում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի մեջ։

Այս պահի դրությամբ շրջանի մեջ են մտնում քաղաքը, 2 բնակավայր, և 77 գյուղ[3]։

Բնակչություն

Թարթառի շրջան (1939 թվական)

ԲոլորըադրբեջանցիներՀայերթալիշեցիներլեզգիներավարներդաղստանցիներայլ ազգերվրացիներռուսներուկրաինացիներգերմանացիներհրեաներ
Թարթառի շրջան22.128

(100%)

18.791

(84,9%)

2.256

(10,1%)

11

(0,1%)

20

(0,1%)

2

(0,1%)

1

(0,1%)

2

(0,1%)

9

(0,1%)

896

(4,0%)

82

(0,4%)

1

(0,1%)

8

(0,1%)

Թարթառի գյուղեր1.992

(100%)

1.477

(74,1%)

181

(9,1%)

2

(0,1%)

5

(0,3%)

1

(0,1%)

-2

(0,1%)

7

(0,4%)

290

(14,6%)

16

(0,8%)

-1

(0,1%)

այլ գյուղեր20.136

(100%)

17.314

(86,0%)

2.075

(10,3%)

9

(0,1%)

15

(0,1%)

1

(0,1%)

1

(0,1%)

-2

(0,1%)

606

(3,0%)

66

(0,3%)

1

(0,1%)

7

(0,1%)

Բնակչության թվաքանակ (2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ)

Տարածքը[3]ԸնդամենըՏղամարդիկԿանայք
Թարթառի շրջանմարդ%-ովմարդ%-ովմարդ%-ով
97270100,047869100,049581100,0
Քաղաքային բնակչություն2978620,621450330,411528330,82
Գյուղական բնակչություն6748469,383318669,593429869,18

Շրջանի բնակիչների հիմնական զբաղմունքներն են բուսաբուծությունը, անասնապահությունը[3], գորգագործությունը, ասեղնագործության և հյուսելու արվեստը[1]։

Մշակութային ժառանգություն

Թարթառի շրջանում կա քսանչորս ճարտարապետական հուշարձան։ Դրանց թվում (ադրբեջանական տվյալների համաձայն) մեկ համաշխարհային նշանակության հուշարձան է, տասնհինգ` ազգային նշանակության հնագիտության հուշարձան, յոթը` տեղական նշանակության ճարտարապետության հուշարձաններ, տեղական նշանակության հնագիտական մեկ հուշարձան։

Այս հուշարձանները գտնվում են Թարթառ քաղաքում, ինչպես նաև այնպիսի գյուղերում, ինչպիսիք են Բուրուջը, Գաջիջենժենը, Էվողլուն, Գուսանլին, Սարովը, Բորսունլուն, Բայիմ Սարովը, Հորուզլուն, Դեմիրչիսը և այլն։ Առկա են երեք մզկիթ, տասնհինգ գերեզմանաբլուր, երկու գերեզմանատուն, երկու բնակավայր, մեկ դամբարան[3]։

Տես նաև

Ծանոթագրություն

Արտաքին հղումներ