Թայրիկ Էվանս

Թայրիկ Ջամիր Էվանս (անգլ.՝ Tyreke Jamir Evans, սեպտեմբերի 19, 1989(1989-09-19), Չեստեր, Դելավեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։

Թայրիկ Էվանս
Tyreke Evans

ԴիրքըՊաշտպան/ թեթև հարձակվող
Ի ծնե տրված անունըԹայրիկ Ջամիր Էվանս
Tyreke Jamir Evans
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 19, 1989 (34 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Չեստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ
Հասակ1,98 մ
Քաշ100 կգ
ԴպրոցԱմերիկյան քրիստոնեական ակադեմիա
(Աստոն, Փենսիլվանիա)
համալսարանՄեմֆիս (2008–2009)
Դրաֆթի տարի2009 / ռաունդ` 1 / ընտր.` 4-րդ
Դրաֆթ ակումբՍակրամենտո Քինգս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՍակրամենտո Քինգս (2009-2013)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Օռլեանս Պելիկանս (2013–2017)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՍակրամենտո Քինգս (2017)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄեմֆիս Գրիզլիս (2017–2018)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԻնդիանա Փեյսերս (2018–2019)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՎիսկոնսին Հերդ (2022)
Պուերտո ՌիկոԻնդիոս դե Մայագես (2022–2023)
ՎենեսուելաԲրոնկոս դե Կարակաս (2023)
Մրցանակներ
  • NBA տարվա նորեկ (2010)
  • NBA All-Rookie առաջին թիմ (2010)
  • Նորեկների մարտահրավերի խաղի MVP (2010)
  • Տարվա լավագույն առաջինկուրսեցի (2009)
  • All-Conference USA առաջին թիմ (2009)
  • Conference USA-ի խաղի MVP (2009)
  • McDonald's All-American-ի MVP (2008)
  • Առաջին թիմ All-American ընստ «Փերեյդ» հանդեսի (2008)

Համալսարանային կարիերան Էվանսն անցկացրել է Մեմֆիսի համալսարանում, որից հետո ընտրվում է NBA-ի 2009 թվականի դրաֆթում` «Սակրամենտո Քինգսի» կողմից՝ առաջին ռաունդի 4-րդ ընտրությամբ։

Խաղում է խաղարկողի և հարձակվող պաշտպանի դիրքերում։ 2009-10 մրցաշրջանում ճանաչվել է տարվա նորեկ։

2019 թվականի մայիսին որակազրկվել և հեռացվել է NBA-ից, լիգայի հակաթմրամիջոցային ծրագրի դրույթները խախտելու պատճառով[1]։

Կենսագրությունը և կարիերան

Ծնվել է Փենսիլվանիա նահանգի Չեստեր քաղաքում։ Էվանսի խնամակալությամբ զբաղվել են նրա երեք ավագ եղբայրները, որոնք էլ հենց կարևոր դեր են ունենում նրա՝ բասկետբոլ սպորտաձևով զբաղվելու մեջ։

Ավագ դպրոցի կարիերան Էվանսն անցկացրել է Աստոն քաղաքի Ամերիկյան քրիստոնեական ակադեմիայում՝ մեկ խաղում միջինը բերելով 32 միավոր։ 3 անգամ ճանաչվել է նահանգի լավագույն բասկետբոլիստ։

Սովորելով ավարտական դասարանում՝ Էվանսը բազմաթիվ համալսարաններից ստանում է կրթաթշակային ծրագրի առաջարկներ, և որոշում ընդունել Մեմֆիսի համալսարանի առաջրկը՝ որտեղ անցկացնում է մեկ տարի[2]։.

2009 թվականի մարտի 31-ին՝ Էվանսն հայտարարում է, որ ցանկանում է դնել թեկնածությունը մոտակա դրաֆթում։ 2009 թվականի NBA դրաֆթում «Սակրամենտո Քինգսը» որոշում է ընտրել Էվանսին։ Իր մեկնարկային մրցաշրջանում Էվանսը դառնում է «Քինգսի» առաջատարը՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 72 հանդիպում՝ միջինը մերելով 20, 1 միավոր, 5, 3 անդրադարձ և 5, 8 արդյունավետ փոխանցում։ Այդ ցուցանիշների շնորհիվ Էվանսին շնորհվում է «NBA-ի տարվա նորեկ» մրցանակը[3]։.

2010 թվականի ամռանը Էվանսը երթևեկության կանոնները խախտելու համար ձերբակալվում է և դատապարտվում 80-ժամյա հասարակական աշխատանքի։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ