Թայվանի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնում է Թայվանը ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Կառավարվում է Թայվանի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից[1]։ Թիմի պաշտոնական անվանումն է Չինական Թայբեյ։
Թայվանի հավաքականը ոչ մի անգամ չի մասնակցել Աշխարհի առաջնություններին, սակայն 2 անգամ հասել է Ասիայի գավաթի կիսաեզրափակիչ՝ 1960 և 1968 թվականներին, իսկ 1960 թվականի գավաթին զբաղեցրել է 3-րդ տեղը։ Նրանք նաև հաղթել են 1954 և 1958 թվականների Ասիական խաղերը։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 160-րդ հորիզոնականը՝ 2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ[2]։