Թայբե Յուսեյն

Թայբե Մուստաֆա Յուսեյն (բուլղար․՝ Тайбе Мустафа Юсеин, մայիսի 4, 1991(1991-05-04)[1], Kubrat, Ռազգրադի մարզ, Բուլղարիա[2][3][1])[4], բուլղարուհի ազատ ոճի ըմբիշ, 2018 թվականի աշխարհի չեմպիոն, 2018 և 2019 թվականների Եվրոպայի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող։ Ընդհանուր առմամբ նա նվաճել է աշխարհի վեց և Եվրոպայի ութ առաջնությունների մեդալ[5][6]

Թայբե Յուսեյն
բուլղար․՝ Тайбе Юсеин Мустафа
Դիմանկար
Ծնվել էմայիսի 4, 1991(1991-05-04)[1] (33 տարեկան)
ԾննդավայրKubrat, Ռազգրադի մարզ, Բուլղարիա[2][3][1]
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտությունըմբիշ
 Taybe Yusein Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է Ռազգրադի մարզի Կուբրատ համայնքի Միդրևո գյուղում։ 2010 և 2011 թվականներին դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 2012 և 2013 թվականներին՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։ Թայբե Յուսեյնը 2014 թվականին եղել է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր։ 2015 թվականին Բաքվում կայացած 1-ին Եվրոպական խաղերում նա նվաճել է բրոնզե մեդալ։

2018 թվականին Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Թայբեն համարվել է մրցակիցներից ոմենաուժեղը և իր կարիերայում առաջին անգամ դարձել մայրցամաքի չեմպիոն։

Բուդապեշտում տեղի ունեցած 2018 թվականի աշխարհի առաջնությունում բուլղարուհին հաղթել է բոլոր մրցակիցներին և մինչև 62 կգ քաշային կարգում նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը։

2019 թվականին Ղազախստանում կայացած աշխարհի նախաօլիմպիական առաջնությունում 62 կգ քաշային կարգում Թայբեն նվաճել է արծաթե մեդալ և ձեռք բերել օլիմպիական արտոնագիր՝ իր ազգային օլիմպիական կոմիտեի համար։

2020 թվականի փետրվարին Իտալիայի մայրաքաղաքում կայացած մայրցամաքային առաջնությունում մինչև 62 կգ քաշային կարգում Յուսեյնը բրոնզե մեդալի համար պայքարում հաղթել է մոլդովացի մարզուհի Մարիանա Չերդիվարային։

2021 թվականին նա Լեհաստանի Վարշավա քաղաքում անցկացված Լեհաստանի բաց առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ[7][8]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թայբե Յուսեյն» հոդվածին։