Թալասա

Այս հոդվածը հունական դիցաբանության աստված Տալլասայի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Տալասա (արբանյակ) (այլ կիրառումներ)։

Թալասա (Θάλασσα, "ծով") հին հունական դիցաբանության մեջ ծովի Սկզբնական աստվածություններից մեկն էր, Եթերի և Հեմերայի դուստր։ Ծովի աստված Պոնտոսից ծնել է ձկներին, ինը Տելքիներ և Հալիային։

Թալասա
Տեսակհին հունական առաջին աստվածներ և ծովի հունական աստված
ԴիցաբանությունՀին հունական
Սեռիգական
Զբաղմունքծովի աստվածություն
Ծագումսկզբնական աստված
ՀայրԵթեր
ՄայրՀեմերա
ԱմուսինՊոնտոս
ԶավակներՀալիա, Էգեոն և Տելքիներ
Հատկանիշներծովի մարմնավորում
 Thalassa (mythology) Վիքիպահեստում

Դիցաբանություն

Համաձայն Հեսիոդոսի, նա է ծնել Ափրոդիտեին ծովից, երբ Կրոնոսը վիրավորում է հայր Ուրանոսին։Թալասան անձնավորում է բուն ծովը, կամ ծովի Սկզբնական ոգին; ըստ Էզոպին՝ հայտնվում է մի կին, ով բարձրանում է ծովի խորքերից։ Պատկերված է Հռոմեական-դարաշրջանի խճանկարում, որտեղ նա ծովախեցգետնի ճիրաններով է, եղջյուրներներով, ջրիմուռներով պատված և նավի թիակը ձեռքում։ Նրա գործընկերը / կոլեգան, համարվում է Ամփիտրիտեն, Պոսեյդոնի կինը։ Նրա մյուս գործընկերը կարող էր համարվել հունական Տեթիս տիտանուհին։ Նաև համարվում է Տեթիսի մականուներից մեկը։ Թալասային նվիրված է XXII օռփեական հիմն։

Թալասան և Պոնտոսը համարժեք են.

Աստղագիտության մեջ

Անվան մեկնաբանումը

Հունարեն անվանումըՀռոմերեն անվանումըԹարգմանությունը
ΘαλασσαThalassa, MareԾով (thalassa)

Այլընտրանքային անվանումների ուղղագրությունը

Հունարեն անվանումըՀռոմերեն անվանումըԹարգմանությունը
ΘαλασσαThalassaԾով
ΘαλασσηThalassaԻոնյան ուղղագրությամբ
ΘαλαττηThalattaԱտիկյան ուղղագրությամբ

Աղբյուրներ