Էֆեդրա

Բույսերի տեսակ
Էֆեդրազգիներ
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Ենթաթագավորություն Viridiplantae
ԻնֆրաթագավորությունStreptophyta
ՎերնաբաժինԲարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/ԲաժինԳնետայիններ (Gnetophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԸնտանիքԷֆեդրազգիներ (Ephedraceae)
ՑեղԷֆեդրազգիներ (Ephedra)
L., 1753
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Էֆեդրա, սարի չամիչ, լեռնաչամիչ, (լատին․՝ Ephedraceae), գնետայինների (Gnetopsida) դասի բույս, հանդիսանում է էֆեդրայիննների (Ephedrales) կարգի և էֆեդրազգիների/սարիչամիչազգիների/լեռնաչամիչազգիների (Ephedraceae) ընտանիքի միակ ցեղը։ Էֆեդրան երկտուն, հազվադեպ՝ միատուն, մշտադալար ծառ կամ թուփ է։ Հայտնի է մոտ 70 տեսակ։

Ծաղիկները միասեռ են, առէջքայինները կամ սերմնաբողբոջները այդ դեպքում երկտուն են կամ հազվագյուտ դեպքում՝ միատուն։ Փոշանոթը երկբուն է կամ 3-4 բնանի։ Առէջները 3-8 հատ են[1]։

Հայաստանում

Հայաստանում հանդիպում են 2 տեսակներ՝

Աճում է չոր, քարքարոտ և ժայռոտ լանջերին։

Կենսաբանական նկարագիր

Ephedra distachya
Լեռնաչամչենի Քարվաճառում, Թարթառ գետի կիրճի եզրին

Խիտ ճյուղավորվող թուփ է (բարձրությունը՝ 20-100 սմ)։ Ճյուղերը դեղնականաչավուն են, անփայլ, հատվածավոր, երիտասարդ ընձյուղները՝ կանաչ (իրականացնում են լուսասինթեզըՏերևները մանր են, հակադիր, թեփուկանման։ Ծաղկում է ապրիլ–հունիսին։ Պտուղները թունավոր են անասունների համար։

Տարածում

Ռուսաստանի հարավային մասում և արևմտյան Սիբիրում հանդիպում է Ephedra distachya L.[2] տեսակը։ Տարածված է Կովկասում, Բալկաններում, Փոքր Ասիայում, Իրանում, Հիմալայներում։

Հարավային Կովկասի լեռներում հանդիպում է Ephedra major Host (հոմանիշ Ephedra procera Fisch. & C.A.Mey.)[3] տեսակը։

Նշանակություն

Դեղաբույս է. պարունակում է էֆեդրին (ալկալոիդ), C վիտամին, աղաղանյութեր։Էֆեդրինը իր ներգործությամբ նման է բժշկության մեջ լայնորեն տարածված ադրենալինին։ Այն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց, նաև շնչարգելության, թոքաբորբի, գրիպի, տիֆի, էկզեմայի, հայմորիտի և էտմոհիդի ժամանակ։ Հակաթույն է հանդիսանում մորֆիով և սկոպոլամինով թունավորվելու դեպքում[4]։

Ցրտադիմացկուն է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էֆեդրա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էֆեդրա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 583