Էրիկա Բալկե
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
![]() գերմ.՝ Erica Balqué | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 10, 1912(1912-02-10)[1][2] |
Ծննդավայր | Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ |
Մահացել է | մարտի 24, 2003(2003-03-24)[1][2] (91 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Գերմանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հագուստ ձևագծող և կինոռեժիսոր |
Ամուսին(ներ) | Հելմուտ Կոյտներ |
Էրիկա Բալկե (գերմ.՝ Erica Balqué, փետրվարի 10, 1912(1912-02-10)[1][2], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ - մարտի 24, 2003(2003-03-24)[1][2], Բեռլին, Գերմանիա), գերմանացի դերասանուհի, ռեժիսոր։
Էրիկա Բալկեն ծնվել է 1912 թվականին Լայպցիգում՝ թատրոնի դերասան Ռայնհոլդ Բալկեի և նրա կնոջ՝ Էլիզաբեթի ընտանիքում։ 1934 թվականի փետրվարին Էրիկան ամուսնացել է դերասան և ռեժիսոր Հելմուտ Կոյտների հետ, որի հետ ծանոթացել է Լայպցիգում նրա Die vier Nachrichter կաբարդի շրջագայությունների ժամանակ։ 1938 թվականին ընդունվել է Լայպցիգի թատրոնի թատերախումբ։ Կինոարտադրությունում առաջին անգամ նկարահանվել է 1937 թվականին՝ խաղալով «Ապակե գունդ» (գերմ.՝ Die gläserne Kugel) ֆիլմում։ 1940-ական թվականներից նկարահանվել է ամուսնու ֆիլմերում։ 1950-ականներին Էրիկա Բալկեն աշխատել է որպես իր ռեժիսոր ամուսնու օգնական։ 1961 թվականին հանդես է եկել որպես ռեժիսոր՝ նկարահանելով «Zu jung für die Liebe?» ֆիլմը[3]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկա Բալկե» հոդվածին։ |
|