Էրիխ Վայներտ
էրիխ Վայներտ (գերմ.՝ Erich Weinert, օգոստոսի 4, 1890[1][2][3][…], Մագդեբուրգ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - ապրիլի 20, 1953[4][1][2][…], Բեռլին, Արևելյան Գերմանիա[4]), գերմանացի բանաստեղծ։
Էրիխ Վայներտ գերմ.՝ Erich Weinert | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | գերմ.՝ Erich Bernhard Gustav Weinert |
Ծնվել է | օգոստոսի 4, 1890[1][2][3][…] |
Ծննդավայր | Մագդեբուրգ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] |
Վախճանվել է | ապրիլի 20, 1953[4][1][2][…] (62 տարեկան) |
Վախճանի վայր | Բեռլին, Արևելյան Գերմանիա[4] |
Գերեզման | Սոցիալիստների հուշահամալիր |
Մասնագիտություն | թարգմանիչ, գրող, Դիմադրության մարտիկ, բանաստեղծ և երգերի հեղինակ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Անդամակցություն | «Ազատ Գերմանիա» ազգային կոմիտե |
Կուսակցություն | Գերմանիայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ | |
Ամուսին | Լի Վայտներտ |
![]() |
Կենսագրություն
Ավարտել է Բեռլինի կիրառական արվեստների բարձրագույն դպրոցը (191) թվականին)։ ԳԿԿ անդամ 1929 թվականից։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է զինվոր, մերձեցել հեղափոխական շարժմանը։ Գրական գործունեությունն սկսել է 1921 թվականին։ 1920-ական թվականների կեսից իր ստեղծագործունությունը կապել է գերմանական պրոլետարիատի պայքարի հետ։ Ֆաշիստական հեղաշրջման պատճառով տարագրվել է (1933 թվականին) Շվեյցարիա, ապա՝ ԽՍՀՄ։ 1934 թվականին հրատարակել է «Գետաքարեր» և «Կգա օրը» հակաֆաշիստական բանաստեղծությունների ժողովածուները։ 1937 թվականին Իսպանիայում եղել է 11-րդ ինտերնացիոնալ բրիգադի քաղաշխատող։ Այդ ժամանակ գրված բանաստեղծություններն ամփոփված են «Կամարադաս» (1951 թվականին) գրքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Վայտներտը գլխավորել է (1943-1945 թվականներին) «Ազատ Գերմանիա» հակաֆաշիստական կոմիտեն, եղել խորհրդա-գերմանական Վայներտ Կ․ Հ․ Վայնո ռազմաճակատի առաջավոր գծում։ Ռադիոյով դիմել է գերմանական զինվորներին, Վայտներտ «Հիշիր Ստալինգրադը» (1943 թվականին) ճակատային օրագրի, «Մահ հանուն հայրենիքի» (1942 թվականին), «Նպատակահարմարություն» (1942 թվականին) պատմվածքների, ինչպես նաև մեկ գործողությամբ պիեսների, «Ընդդեմ իսկական թշնամու» (1944 թվականին) բանաստեղծությունների ժողովածուի և այլ գործերի հեղինակ է։ 1946 թվականին վերադարձել է հայրենիք՝ նվիրվել Գերմանիայի դեմոկրատ, վերածնման գործին։ 1949 թվականին և 1952 թվականին արժանացել է Ազգային մրցանակի, ընտրվել խորհրդային գերմանական ակադեմիայի անդամ։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 258)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիխ Վայներտ» հոդվածին։ |