Էրժեբետ Շիմոն

Էրժեբետ Բյոշկե Շիմոն (հունգ.՝ Simon Böske (Erzsébet), փետրվարի 15, 1909(1909-02-15), Keszthely, Զալա շրջան, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա - հոկտեմբերի 28, 1970(1970-10-28), Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի մոդել, «Միսս Հունգարիա 1929» և «Միսս Եվրոպա 1929» գեղեցկության մրցույթների հաղթող։ Եղել է Հունգարիայից «Միսս Եվրոպա» մրցույթի առաջին ներկայացուցիչը։

Էրժեբետ Շիմոն
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 15, 1909(1909-02-15)
ԾննդավայրKeszthely, Զալա շրջան, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա
Մահացել էհոկտեմբերի 28, 1970(1970-10-28) (61 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
ԳերեզմանKozma Street Jewish Cemetery
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտությունգեղեցկության մրցույթի մասնակից
ԱմուսինDániel Jób?
 Böske Simon Վիքիպահեստում

Կենսագրություն

Շիմոնը ծնվել է հրեա բժիշկների ընտանիքում, մանկուց սովորել է անգլերեն և գերմաներեն, դպրոցում եղել է սիրողական դերասանական խմբի անդամ, 16 տարեկանում դարձել է գեղեցկության մրցույթերի հաղթող։ 1929 թվականի հունվարին Էրժեբետ Շիմոնը դարձել է առաջին «Միսս Հունգարիա» մրցույթի հաղթող, որին մասնակցել է 217 աղջիկ։

1929 թվականի փետրվարի 8-ին նա Փարիզում դարձել է «Միսս Եվրոպա» մրցույթի հաղթող։ Մրցույթին մասնակցել է 18 երկրի ներկայացուցիչ[1][2]։

Փարիզում տարած հաղթանակից հետո նրան ընդունել են Մոնակոյի արքայազնը և Ֆրանսիայի նախագահը։ Ֆրանսիայում նա մասնակցել է բազմաթիվ միջոցառումների, ինչպես նաև ստացել է կինոյում նկարահանվելու մի քանի առաջարկներ, սակայ նա մերժել է այդ առաջարկները։ Նրա հաղթանակը նշվել են նաև Վիեննայում։ Հայրենիքում նրան դիմավորել են խանդավառությամբ[3]։

1929 թվականի մարտին մի խումբ հակասեմական ուսանողներ հավաքվել են նրա տան առջև և բողոք ներկայացրել, որ հրեական ծագմամբ ներկայացրել է երկիրը գեղեցկության մրցույթում։ Հակասեմական ուսանողները նրան ենթարկել են ճնշումների և համարել են անարժան։ Այդ ճնշումներից ելնելով նա հրաժարվել է մեկնել Գալվեստոն (Տեխաս), որտեղ 1929 թվականի ապրիլին պետք է տեղի ունենար «Միսս Տիեզերք» մրցույթը։

Հետագայում Շիմոնը հրաժարվել է մասնակցել մրցույթներին, ինչպես նաև չի օգտվել դերասանուհի դառնալու ընձեռած հնարավորություններից։

Ամուսնացել է Պալ Բրամերի հետ, որը Բուդապեշտում զբաղվել է տեքստիլի մեծածախ առևտրով[4][5]։ Նրանց ամուսնությունը երկար չի տևել։ Ամուսնալուծությունից հետո նա ամուսնացել է Բուդապեշտի կատակերգության թատրոնի գեղարվեստական ղեկավար Դանիել Յոբի հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ամուսինները թաքնվել են Բուդապեշտում։ Դանիելը արտաքսվել է, իսկ Շիմոնը վերապրել է Հոլոքոստը։

Էրժեբետ Շիմոնը մահացել է 1970 թվականի հոկտեմբերի 28-ին, Բուդապեշտի հրեական գերեզմանատանը, երկրորդ ամուսնու կողքին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ