Էվանիլսոն

բրազիլական Ֆուտբոլիստ

Էվանիլսոն Ապարեսիդո Ֆերեյրա, կամ պարզապես Էվանիլսոն, (սեպտեմբերի 12, 1975 թ., Դիամանտինա, Մինաս-Ժերայս), նախկին բրազիլացի ֆուտբոլիստ է։ Խաղային կարիերայի մեծ մասն անց է կացրել Դորտմունդի Բորուսիայում։ Հանդես էր գալիս աջ պաշտպանի ու նաև աջ կիսապաշտպանի դիրքերում[1]։

Էվանիլսոն
պորտ.՝ Evanílson
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԷվանիլսոն
Ապարեսիդո Ֆերեյրա
ՔաղաքացիությունըԲրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ1975, սեպտեմբերի 12
ԾննդավայրԴիամանտինա,
Մինաս-Ժերայս, Բրազիլիա
Հասակ181 սմ
Քաշ67 կիլոգրամ
Դիրքաջ պաշտպան, աջ կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1996-1998

1999

1999-2001

2001

2001-2005

2005

2006

2006

2007

2008

2009-2010

2011

2012

2012

Բրազիլիա Ամերիկա ՄինեյրոԲրազիլիա Կրուզեյրո

Գերմանիա Բորուսիա Դորտմունդ

Իտալիա Պարմա

Գերմանիա Բորուսիա Դորտմունդ

Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո

Գերմանիա Քյոլն

Բրազիլիա Ատլետիկո Պարանաենսե

Բրազիլիա Սպորտ Ռեսիֆի

Բրազիլիա Վիտորիա

Բրազիլիա Ամերիկա Մինեյրո

Բրազիլիա Տիմբաուբա

Բրազիլիա Ինդեպենդենտե Լիմեյրա

Բրազիլիա Բոտաֆոգո

19 (1)

53 (3)

0 (0)

70 (1)

7 (0)

3 (0)

7 (2)

2 (0)

0 (0)

7 (2)
Ազգային հավաքական
1999-2000Բրազիլիա Բրազիլիա13(0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

Էվանիլսոնն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Ամերիկա Մինեյրո» ակումբում։ Բայց 1999 թ. օգոստոսի 16-ին նա լքեց այդ ակումբը ու հայտնվեց Դորտմունդի Բորուսիայում։ Բորուսիայի հետ ունեցած պայմանագիրը բավական խճճված տեսք ուներ. 2006 թ. նրա հայրենակից Մարսիո Ամորոզոն Պարմայից տեղափոխվեց Բորուսիա 25 միլիոն եվրոյի դիմաց, իր հերթին Էվանիլսոնը վաճառվեց իտալական ակումբին 17.5 միլիոն եվրոյի դիմաց, իսկ հետո գերմանական ակումբը մինիմալ գնով կարողացավ ձեռք բերել Էվանիլսոնին վարձակալական հիմունքներով, իսկ հետո 2003 թ. Բորուսիան ըստ պայմանագրի ստիպված նաև հետ գնեց բրազիլացուն վճարելով 15 միլիոն եվրո[2][3][4]։

4 մրցաշրջանների ընթացքում Էվանիլսոնը իրեն կարողացավ լավ դրսևորել գերմանական ակումբում, որտեղ իր լավագույն խաղընկերներից էր իր հայրենակից Լեոնարդո Դեդեն, ով Բորուսիա էր տեղափոխվել 1 տարի շուտ, քան Էվանիլսոնը։ 2002 թ. Բորուսիան կարողացավ հաղթել գերմանական առաջնությունում (Էվանիլսոնն անցկացրեց 27 հանդիպում, դարձավ 1 գոլի հեղինակ) ու նաև հասավ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի եզրափակիչ փուլ (Էվանիլսոնը խաղաց 9 խաղ, որից 7-ը՝ ամբողջական)։ Այն վերջին 2 տարիները, որ նա անցկացրեց գերմանական ակումբում, շատ քիչ էր կարողանում հայտնվել մարզադաշտում, քանի որ նրան հանգիստ չէին տալիս վնասվածքները։ 2005 թ. ապրիլի վերջին նա վերադարձավ հայրենիք, միանալով Ատլետիկո Մինեյրոյին։ Ակումբի հետ Էվանիլսոնը կնքեց 2 տարվա պայմանագիր, սակայն այդ պայմանագիրը ժամկետից շուտ չեղյալ համարվեց այն պատճառով, որ նրան չկարողացան վճարել աշխատավարձ։

2006 թ. հունվարի 17-ին Էվանիլսոնը վերադարձավ Գերմանիա ու 5 ամիս ժամկետով պայմանագիր կնքեց «Քյոլն» ակումբի հետ։ Նոր ակումբում նա ընդամենը 1 ամբողջական խաղ անցկացրեց, երբ իր թիմը մրցում էր «Հաննովեր 96» ակումբի հետ։ Այդ խաղում Էվանիլսոնի թիմը պարտվեց նվազագույն հաշվով ու մրցաշրջանի ավարտին զրկվեց Բունդեսլիգայում հանդես գալու իրավունքից։ Էվանիլսոնը իր պրոֆեսիոնալ կարիերան ավարտեց 35 տարեկան հասակում. նրա վերջին պրոֆեսիոնալ ակումբը եղավ իր հարազատ Ամերիկա Մինեյրոն։

Միջազգային կարիերա

Էվանիլսոնը Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 13 հանդիպում 1 տարվա ընթացքում, այդ թվում 2 հանդիպում Ամերիկայի Գավաթի խաղերում, որտեղ նա իր թիմի հետ կարողացավ հաղթել[5]։

Ծանոթագրություններ

Հղումներ

[1](չաշխատող հղում)