Էստոնական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

(Վերահղված է Էստոնիայի ԽՍՀից)


Էստոնական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (Էստոնական ԽՍՀ, Էստոնիայի ԽՍՀ, ԷԽՍՀ էստ․՝ Eesti Nõukogude Sotsialistlik Vabariik, ռուս.՝ Эстонская Советская Социалистическая Республика), Խորհրդային Միության վարչատարածքային միավոր եվրոպական մասի հյուսիսարևմուտքում։ Տարածքը կազմել է 45,1 հազար քառակուսի կմ, բնակչությունը 1 519 000 (1984), այդ թվում 948 հազար էստոնացիներ, 409 հազար ռուսներ և ուրիշներ (1979 թվականի մարդահամարով)։ Բնակչության միջին խտությունը կազմել է 33,4 մարդ 1 կմ քառակուսու հաշվով (1983)։ Մայրաքաղաքը՝ Տալլին (458 հազար բնակիչ, 1984)։ Խոշոր քաղաքներից են համարվել Տարտուն (109 հազար, 1983)։ Բաժանված է եղել 15 շրջանի, ունեցել է 33 քաղաք և 24 քտա։

Էստոնական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Eesti Nõukogude Sotsialistlik Vabariik
 Էստոնիայի հանրապետություն (1918-1940) 1940 - 1991 Էստոնիա 
Քարտեզ


(1940 թ.)

Քարտեզ2


(1939-2001 թ.)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Տալլին
Մակերես 45,227 կմ2(1989 թ.)
Բնակչություն 1,565,662 (1989 թ.)
Լեզու ռուսերեն, էստոներեն
Ազգություն էստոնացիներ, ռուսներ և ուրիշներ
Հիմն
Արժույթ ԽՍՀՄ ռուբլի
Իշխանություն
Պետական կարգ ԽՍՀ
Կանայք պատրաստում են ռադիո

1918]] փետրվարի 23 Էստոնիայի անկախության հայտարարումը]]

1917 թվականի հոկտեմբերի վերջին հաստատվել է խորհրդային իշխանություն։ 1918—1920 թվականներին քաղաքացիական պատերազմի տարիներին Նարվայում հռչակվել է (1918 թվականի նոյեմբերի 29) խորհրդային հանրապետություն (Էստոնիայի աշխատավոր ժողովրդի կոմունա), որը, սակայն, դադարեցրել է գոյությունը 1919 թ. հունվարի 7-ին, Էստոնիայի ժողովրդական ուժերի (Ռահվավգի) շնորհիվ, որը միջազգային ռազմական օգնությամբ (հիմնականում՝ Բրիտանական կայսրությունից) Կարմիր բանակը դուրս մղեց երկրից։

1939 թվականի օգոստոսի 23Խորհրդա-Գերմանական («Մոլոտով–Ռիբենտրոպ») պայմանագրի գաղտնի արձանագրությունների պայմաններին համապատասխան, 1940 թվականին Խորհրդային Կարմիր բանակն օկուպացրել է Բալթյան երեք հանրապետությունները։ Էստոնական ԽՍՀ կազմավորվել է 1940 թվականի հուլիսի 21-ին, որպես մարիոնետային պետություն Խորհրդային Միության կազմում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի (1941-1944) ժամանակ Էստոնական ԽՍՀ տարածքն օկուպացվել է Նացիստական Գերմանիայի կողմից, իսկ 1944 թվականին վերագրավվել Կարմիր բանակի կողմից։ ԷԽՍՀ պարգևատրվել է Լենինի (1965), ժողովուրդների բարեկամության (1972) և Հոկտեմբերյան հեղափոխության (1980) շքանշաններով։

Խորհրդային Միության տարիներին Էստոնական ԽՍՀ-ն ԽՍՀՄ ստանդարտներով համարվել է ինդուստրիալ-ագրարային հանրապետություն։ ԽՍՀՄ տնտեսության առանցնացել է այրվող թերթաքարերի արդյունահանմամբ (գլխավոր կենտրոնը՝ Կոխտլա Ցարվե) և վերամշակմամբ, մեքենաշինությամբ, թեթև և սննդի արդյունաբերությամբ։ Առաջատար ճյուղեր են համարվել նաև մեքենաշինությունը և մետաղամշակությունը, հատկապես էլեկտրատեխնիկական մեքենաշինությունը (գլխավոր կենտրոնները՝ Տարտու և Տալլին)։ Քիմիական արդյունաբերության մեջ առանձացել է հանքային պարարտանյութերի արտադրությունը։ Գյուղատնտեսության մեջ առաջնային ճյուղ է համարվել անասնապահությունը։ Բուսաբուծությունը հիմնականում սպասարկել է անասնապահությանը։

1988 թվականի նոյեմբերի 16-ին Էստոնիայի ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունում է «Էստոնիայի ինքնիշխանության մասին» հռչակագիրը։ 1990 թվականի մարտի 30-ին Էստոնական ԽՍՀ Գերագույն խորհուրդը հայտարարեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր երկիրն օկուպացված է Խորհրդային Միության կողմից, ուստի անցումային շրջանից հետո երկիրը պիտի պաշտոնապես վերականգնի իր անկախությունը։ Նույն տարվա մայիսի 8-ին Էստոնական ԽՍՀ վերանվանվեց Էստոնիայի Հանրապետության։

Էստոնական Կոմկուսի առաջին քարտուղարներ

  • Կարլ Սարե – 1940-1943
  • Նիկոլայ Գեորգիևիչ Կարոտամ – 1944-1950
  • Յոհաննես Կեբին – 1950-1978
  • Կարլ Վաինո – 1978-1988
  • Վաինո Վալյաս – 1988-1990

Պատկերասրահ

Սուրբ Նիկոլայի եկեղեցի ՏալլինումԵրկաթուղային կայարան ՆարվայումՏումպեա պալատ ՏալլինումՏարտուի համալսարան

Տես նաև

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 732