Էռնեստաս Շետկուս

ֆուտբոլիստ

Էռնեստաս Շետկուս (լիտ.՝ Ernestas Šetkus, մայիսի 25, 1985(1985-05-25)[1], Tauragė, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի ֆուտբոլիստ, իսրայելական «Հապոել Բեեր Շևա» ակումբի և Լիտվայի ազգային հավաքականի դարպասապահ։

Էռնեստաս Շետկուս
լիտ.՝ Ernestas Šetkus
Քաղաքացիությունը Լիտվա
Ծննդյան ամսաթիվմայիսի 25, 1985(1985-05-25)[1] (39 տարեկան)
ԾննդավայրTauragė, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ188 սանտիմետր
Քաշ82 կիլոգրամ
Դիրքդարպասապահ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2005—2008Լիտվա Ժալգիրիս78 (0)
2009Լիտվա Տաուրաս24 (0)
2010Լիտվա Ժալգիրիս16 (0)
2010—2012Կիպրոսի Հանրապետություն Օլիմպիակոս (Նիկոսիա)41 (0)
2012—2013Բուլղարիա Բոտև (Պլովդիվ)11 (-9)
2013Բելառուս Գոմել2 (-1)
2013—2014Կիպրոսի Հանրապետություն Նեա Սալամինա31 (-38)
2014—2015Հունաստան Կերկիրա22 (-27)
2015—2016Թուրքիա Սիվասպոր32 (-45)
2016—2017Նիդերլանդներ ԱԴՕ Դեն Հաագ22 (-40)
2017—2019Իսրայել Հապոել (Հայֆա)62 (-76)
2019—Իսրայել Հապոել (Բեեր Շևա)3 (-1)
Ազգային հավաքական
2011—Լիտվա Լիտվա28 (-61)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 24.9.2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 24.9.2019

Ակումբային կարիերա

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2005 թվականին «Ժալգիրիս» ակումբում։ 2009 թվականին տեղափոխվել է «Տաուրաս»։

2010 թվականին վերադարձել է «Ժալգիրիս»։ Վերադարձից հետո թիմում իր առաջին հանդիպումն անցկացրել է նույն տարվա մարտի 21-ին «Տաուրասի» դեմ»[2]։ Այդ մրցաշրջանում Շետկուսը մասնակցել է Ա-լիգայի 16 խաղերի

2010 թվականի օգոստոսին Շետկուսը տեղափոխվել է Կիպրոսի «Օլիմպիակոս» (Նիկոսիա) ակումբ։ Հոկտեմբերի 2-ին կատարել է նորամուտը «Պաֆոսի» դեմ խաղում[3]։ Թիմում անցկացրած 18 հանդիպումներից երկուսում Շետկուսն անառիկ է պահել իր դարպասը։ Հաջորդ մրցաշրջանում նա արդեն եղել է մեկ այլ դարպասապահ՝ Անդրեյ Պավլովի փոխարինողը։ Շետկուսն առաջին հանդիպումն անցկացրել է 2011 թվականի նոյեմբերի 21-ին ընդդեմ «Արիսի»։ Ավելի ուշ նա կրկին դարձել է թիմի հիմնական դարպասապահ, իսկ հունվարի 7-ին մասնակցել է ԱԷԿ-ի դեմ խաղին։ 2012 թվականի ապրիլին մասնակցել է դիտումների «Հիբեռնիանում» և «Հարթում»[4]։

2012 թվականի ամռանը Շետկուսը պայմանագիր է կնքել բուլղարական «Բոտև» (Պլովդիվ) ակումբի հետ։ Օգոստոսի 11-ին կատարել է նորամուտը Սոֆիայի «Սլավիա» ակումբի դեմ խաղում։ 2013 թվականի սկզբին հեռացել է ակումբից։ Նույն տարվա մարտին շատ մոտ էր շոտլանդական «Կիլմարնոկ» ակումբի հետ պայմանագիր կնքելուն[5]։

Մարտի 28-ին կարճաժամկետ պայմանագիր է կնքել բելառուսական «Գոմելի» հետ։ Մի քանի օր անց Շետկուսը ստացել է ենթածնկային ջլի վնասվածք։ Ապաքինվելուց հետո՝ հունիսի 23-ին, կատարել է նորամուտը Բելառուսի առաջնությունում՝ մասնակցելով Սոլիգորսկի «Շախտյորի» դեմ խաղին։ Մեկ շաբաթ անց նա օգնել է իր թիմին 2։0 հաշվով հաղթել «Դինամո Բրեստի» դեմ խաղում։

2013 թվականի հուլիսին Շետկուսը վերադարձել է Կիպրոս՝ մեկ տարվա պայմանագիր կնքելով «Նեա Սալամինայի» հետ։ Կիպրոսում հաջող մրցաշրջանից հետո՝ 2014 թվականի հուլիսին, Շետկուսը մեկ տարվա պայմանագիր է կնքել հունական «Կերկիրա» ակումբի հետ։ 2017 թվականի հուլիսին նա տեղափոխվել է Իսրայելի «Հապոել» (Հայֆա)[6]։ Երկու տարի անց տեղափոխվել է Բեեր Շևայի «Հապոել»։

Միջազգային կարիերա

Լիտվայի հավաքականում նորամուտը նշել է 2011 թվականի մարտի 25-ին՝ Լեհաստանի հավաքականի դեմ ընկերական խաղում, որի ընթացքում փոխարինել է Ռայմոնդաս Ժուտաուտասին։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնեստաս Շետկուս» հոդվածին։