Էռնա Սուլբերգ
Էռնա Սուլբերգ (նորվ.՝ Erna Solberg, փետրվարի 24, 1961[1][4][5][…], Բերգեն, Bergen County[1]), նորվեգացի պետական և քաղաքական գործիչ, Նորվեգիայի օրենսդրության ղեկավար։ 2004 թվականից Նորվեգիայի պահպանողական կուսակցության ղեկավարն է, իսկ 2013 թվականի հոկտեմբերի 16-ից՝ Նորվեգիայի վարչապետը։
Էռնա Սուլբերգ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Պահպանողական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Բերգենի համալսարան (1988)[2] և Langhaugen videregående skole? (1980)[3] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և Statsminister |
Դավանանք | քրիստոնեություն |
Ծննդյան օր | փետրվարի 24, 1961[1][4][5][…] (63 տարեկան) |
Ծննդավայր | Բերգեն, Bergen County[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Sindre Finnes?[6] |
Կայք՝ | erna.no |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Կենսագրություն
Էռնա Սուլբերգը ծնվել է 1961 թվականին Նորվեգիայի Բերգեն քաղաքում։ Դպրոցական տարիներին նա մի շարք խնդիրներ է ունեցել սովորելու հետ՝ կապված դիսլեքսիայի հետ[9]։ Դպրոցում նա եղել է նվագախմբի անդամ և հաճախել է դաշնամուրի դասերի։
Ավարտելով ավագ դպրոցը, նա ընդունվել է Բերգենի համալսարան, որն էլ ավարտել է 1986 թվականին։ Ավարտելով համալսարանը՝ Էռնան ստանում է սոցիոլոգի և քաղաքագետի որակավորումներ։
Դեռևս երիտասարդ տարիքից նա դարձավ Նորվեգիայի պահպանողական կուսակցության անդամ։ 1989 թվականին դարձել Նորվեգիայի խորհրդարանի մշտական անդամ։
2001 թվականին նա միացել է Կյել Մագնե Բոնդևիկի կառավարությանը։ Կառավարությունում աշխատել է չորս տարի։ 2004 թվականի մայիսի 9-ին դարձել է Նորվեգիայի թագավորության պահպանողական կուսակցության առաջնորդը։
2013 թվականի սեպտեմբերին Էռնան հաղթել է խորհրդարանական ընտրություններում՝ առաջ անցնելով մյուս չորս աջակողմյան թեկնածուներին։ Յենս Ստոլտենբերգի հրաժարականից հետո հոկտեմբերի 16-ին ստանձնել է Նորվեգիայի վարչապետի պաշտոնը[10]։