Էռա-Սոֆյա Բարուտչևա
Էռա-Սոֆյա Սուրենովնա Բարուտչևա (մարտի 9, 1934[1], Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 16, 2019, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայազգի երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, Ռուսաստանի բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ (1981 թվականից)։
Էռա-Սոֆյա Բարուտչևա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | մարտի 9, 1934[1] Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Ռուսաստան |
Մահացել է | ապրիլի 16, 2019 (85 տարեկան) Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Մասնագիտություն | երաժիշտ և դաշնակահարուհի |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կենսագրություն
Էռա-Սոֆյա Բարուտչևան ծնվել է 1934 թվականի մարտի 9-ին, Բաքու քաղաքում։ 1946 թվականից որոշ ժամանակ ապրել է Կիսլովոդսկ քաղաքում[2]։ 1951 թվականին ավարտել է Բաքվի միջնակարգ երաժշտական դպրոցի դաշնամուրի, 1956 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության (Գևորգ Տիգրանովի դասարան) բաժինները[3]։ Այնուհետև Էռա-Սոֆյա Բարուտչևան ուսումը շարունակել է Լենինգրադի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում (Գևորգ Տիգրանովի դասարան)։
1958 թվականից դասավանդել է Լենինգրադի կոնսերվատորիայում, 1999 թվականին արժանացել է պրոֆեսորի կոչման, 1969 թվականից եղել է կոնսերվատորիայի թանգարանի հիմնադիր-ղեկավարը[4]
Հեղինակ է «Ընտանիք. ճակատագրի նախշերը պատմության ուղիներում», «...Եվ սիրտն իմ չի մոռանա. ժամանակակիցների դիմանկարներ» (2004), «Գեորգի Ալեքսիձե. Խորեոգրաֆ՝ Աստծո կամոք» (2006, երեքն էլ՝ ռուս.) մենագրությունների, 250-ից ավելի գիտական և հրապարակախոսական հոդվածների (Grove և MGG հանրագիտարաններում), կինոսցենարի (4 մասից, նվիրված է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիային)։
Էռա-Սոֆյա Բարուտչևայի սումնասիրությունները վերաբերում են Արամ Խաչատրյանի ստեղծագործությանը, հայ կինոերաժշտությանը, Լենինգրադի երաժշտական անսամբլներին, մենակատարներին, դիրիժորներին, երաժշտության և պարարվեստի խնդիրներին։
Էռա-Սոֆյա Բարուտչևան մահացել է 2019 թվականի ապրիլի 16-ին, Սանկտ Պետերբուրգ քաղաքում[5]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Էռա-Սոֆյա Բարուտչևայի կենսագրությունն ու աշխատությունները Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի կայքում
- «Լիր արքայի» համար Արամ Խաչատրյանի գրած երաժշտությունը
- Era BARUTCHEVA. Andrey DENISOV. Tamara TVERDOVSKAYA
- https://rusarminfo.ru/2019/04/30/armyanskie-muzykanty-peterburga-izdana-novaya-kniga/ վնցգֆդսոք
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |