Էնրիկե Պենիա Նիետո

Մեքսիկայի 57-րդ նախագահ

Էնրիկե Պենիա Նիետոն (իսպ.՝ Enrique Peña Nieto, հուլիսի 20, 1966(1966-07-20)[1][2], Atlacomulco de Fabela, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի քաղաքական գործիչ է, 2012 թ-ի դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 30-ը եղել է Մեքսիկայի նախագահ[19]։ 2005-2011 թթ. եղել է Մեխիկո նահանգի նահանգապետը։ Ավարտել է Մեխիկոյի Պանամերիկյան համալսարանը, որից հետո աշխատել է Մեխիկոյի նահանգապետրանում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ 2005 թ. հավաքելով 49% ձայն, ընտրվել է Մեխիկոյի նահանգապետ։ 2012-ին տեղի ունեցած ընտրություւների ժամանակ նա ընտրվել է որպես Մեքսիկայի նախագահ՝ հավաքելով 38,21% ձայն (Մեքսիկայում ընտրությունների երկրորդ փուլ տեղի չի ունեցել)։

Էնրիկե Պենիա Նիետո
իսպ.՝ Enrique Peña Nieto
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 20, 1966(1966-07-20)[1][2] (57 տարեկան)
ԾննդավայրAtlacomulco de Fabela, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Կրոնքրիստոնյա
ԿրթությունՊանամերիկյան համալսարան և Մեքսիկայի տեխնոլոգիական ինստիտուտ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փաստաբան
ԱշխատանքՄեքսիկայի նախագահ 2012 թ-ի դեկտեմբերի 1-ից
ԱմուսինԱնխելիկա Ռիվերա[3]
Զբաղեցրած պաշտոններՄեխիկո նահանգի նահանգապետ և Մեքսիկայի նախագահ
ԿուսակցությունԻնստիտուցիոնալ հեղափոխական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Կայքenriquepenanieto.com
Ստորագրություն
Изображение автографа
 Enrique Peña Nieto Վիքիպահեստում

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնրիկե Պենիա Նիետո» հոդվածին։