Էնն Բլիտ

ամերիկացի դերասանուհի

Էնն Բլիտ (անգլ.՝ Ann Blyth, օգոստոսի 16, 1928(1928-08-16)[1][1][2][…], Կիսկո լեռ, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի։ 1945 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի։

Էնն Բլիտ
անգլ.՝ Ann Blyth
Ծնվել էօգոստոսի 16, 1928(1928-08-16)[1][1][2][…] (95 տարեկան)
ԾննդավայրԿիսկո լեռ, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՊրոֆեսիոնալ երեխաների դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, երգչուհի, թատրոնի դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ժանրերավանդական փոփ երաժշտություն
Պարգևներ և մրցանակներ

Վաղ տարիներ

Էնն Մերի Բլիտը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 16-ին Նյու Յորքի Մաունտ-Քիսկո գյուղում[3]։ Սովորել է Մանհեթենի Սբ. Պատրիկի անվան դպրոցում[4]։ Նրա ծնողները դերասանուհու ծնվելուց անմիջապես հետո բաժանվել են և նա մնացել է մոր մոտ՝ ստանալով կաթոլիկական ավանդույթներով դաստիարակություն։

Գործունեություն

Դերասանական գործունեություն

Դերասանական գործունեությունը սկսել է Բրոդվեյում, որտեղ նա 1941 թվականից մինչև 1942 թվականը մասնակցել է «Դոզորը Ռեյնում» ներկայացմանը[5]։ Շուտով նա «Universal Studios» ընկերության հետ համաձայնագիր է կնքել և 1944 թվականին առաջին անգամ կինոյում ելույթ է ունեցել։ Նրա առաջին ֆիլմերը եղել են երաժշտական ֆիլմերում, որտեղ նա խաղացել է երիտասարդ աղջնակի դեր։ 1945 թվականին «Warner Bros» ընկերության «Միլդրեդ Փիրս» ֆիլմում խաղացել է Վեդ Փիրսի՝ Ջոան Քրոուֆորդի անշնորհակալ աղջկա դերը[5]։ Այս դերը քննադատների կողմից լավ կարծիքների է արժանացել։ Այս դերի շնորհիվ դերասանուհին արժանացել է «Օսկար» մրցանակի՝ «երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար»։

Հետագայում Էնն Բլիթը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «կոպիտ ուժը» (1947), «կանանց վրեժը» (1948), «Միստեր Պիբոդին և ջրահարսը» (1948), «մեծ Կարուզոն» (1951) և մի շարք այլ ֆիլմերում[6][7]։

1949 թվականին Էնն Բլիթի կերպարը հայտնվել է «Սուպերմենը և Ջրահարսը» պատմվածքի Սուպերմենի մասին կոմիքսներում, որը կարծես ակնարկ լինի դերասանուհու դերերից մեկի մասին։

1954 թվականին «Օսկար» մրցանակի հանձնման արարողության ժամանակ Էնն Բլիթը կատարել է «Secret Love» երգը (1953)[8][9]։

Կինոյում վերջին անգամ հայտնվել է 1957 թվականին «Բաստեր Կիտոնի պատմությունը» ֆիլմում, որտեղ կատարել է Գլորիա Բրենտի դերը։ 1960-ականներից սկսած դերասանուհին աշխատել է միայն երաժշտական թատրոններում և հեռուստատեսությունում։ 1985 թվականին խաղացել է իր վերջին դերը։

Կինոյում ունեցած ավանդի համար Հոլիվուդյան փառքի ծառուղում Էնն Բլիթն արժանացել է աստղի։

Հասարակական կարծիք

1952 թվականի դեկտեմբերին «Կինո և հեռուստատեսություն» ամսագրում Բլիթն իր հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցության կողմնակից է, այդ պատճառով 1952 թվականի նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ պաշտպանել է Դուայթ Էյզենհաուերին։

1973 թվականին Էնն Բլիթը և նրա ամուսին Ջեյմս Մաքնալտին, որոնք կաթոլիկություն էին դավանում, արժանացել են պատվավոր «Երուսաղեմի Սուրբ Գերեզմանի» շքանշանի, որը անց է կացրել Տերենս Կարդինալ Քուքը։

Անձնական կյանք

1953-ում դերասանուհին ամուսնացել է Ջեյմս Մաքնալթիի հետ։ Հարսնացուի ընկերուհիներն էին դերասանուհիներ Ջոան Լեսլին, Ջեյն Ուիթերսը և Բեթի Լինը[10]։ Ամուսնությունից հետո նա ստիպված էր դադարեցնել իր կարիերան, որպեսզի կենտրոնանար հինգ երեխաների՝ Թիմոթի Պատրիկի (ծնվել է 1954 թվականի հունիսի 10-ին), Մորին Աննայի (ծնվել է 1955 թվականի դեկտեմբերի 14-ին), Քեթլին Մարիամի (ծնվել է 1957 թվականի դեկտեմբերի 23-ին), Թերենս Գրեյդիի (ծնվել է 1960 թվականի դեկտեմբերի 9-ին)[11] և Էյլին Ալանայի դաստիարակության վրա։ Զույգը միասին ապրել է մինչև Մաքնալթիի մահը (2007 թվական)[12][13]։

Ֆիլմագրություն

ԹվականԱնվանումԲնագիր անվանումԴեր
1944ֆChip Off the Old BlockԳլորի Մարլոու III
1944ֆ«Մերի Մոնահանս»The Merry MonahansՇեյլա Դերոյիս
1944ֆBabes on Swing StreetՔերոլ Քերթիս
1944ֆBowery to BroadwayԲեսսի Ջո Քերբի
1945ֆ«Միլդրեդ Փիրս»Mildred PierceՎեդա Փիրս
1946ֆSwell GuyՄերիան Թայլեր
1947ֆ«Կոպիտ ուժ»Brute ForceՌուտ
1947ֆ«Մաքոյի սպանողը»Killer McCoyՇեյլա Քարսոն
1948ֆ«Կանանց վրեժ»A Woman’s VengeanceԴորիս Միդ
1948ֆ«Անտառով»Another Part of the ForestՌեջինա Մադարդ
1948ֆ«Պարոն Պիբոդի և ջրահարս»Mr. Peabody and the MermaidՋրահարս Լենոր
1949ֆ«Կարմիր կիրճ»Red CanyonԼյուսի Բոսթել
1949ֆ«Կեսօր»Top o’ the MorningՔոնն Մաքնոթոն
1949ֆ«Նորից, իմ թանկագին»Once More, My DarlingՄարիտա Քոննել
1949ֆFree for AllԱլվա Էբոթ
1950ֆ«Շատ անձնական»Our Very OwnԳեյլ Մաքոլեյ
1950ֆKatie Did ItՔեթրին Սթենդիշ
1951ֆ«Հզոր Կարուզո»The Great CarusoԴորոտի Բենջամին
1951ֆ«Գրոմը բլրի վրա»Thunder on the HillՎալերի Քարնս
1951ֆ«Տունը հրապարակում»The House in the SquareՀելեն Փետիգրյու
1951ֆ«Ոսկի շքանան»The Golden HordeԱրքայադուստր
1952սFamily Theatre
1952ֆ«Աշխարհը ձեռքերում»The World in His ArmsՄարինա Սելանովա
1952ֆ«Սալլին և սբ. Աննան»Sally and Saint AnneՍալլի
1952ֆ«Րոպեն զրոյից»One Minute to ZeroԼիննա Դեյն
1953ֆ«Բոլոր եղբայրները քաջ էին»All the Brothers Were ValiantՊրիսցիլա Հոլթ
1954ս«Լյուքս-վիդեո թատրոն»Lux Video Theatre
1954ֆ«Ռոուզ Մարի»Rose MarieՌոուզ
1954ֆ«Թագավոր-ուսանող»The Student PrinceՔեթի Ռուդեր
1955ֆ«Թագավորը և գողը»The King’s ThiefԼեդի Մերի
1955ֆ«Քիսմեթ»KismetՄարսինա
1957ֆ«Զրպարտություն»SlanderՔոնի Մարտին
1957ֆ«Բաստեր Քիթոնի պատմությունը»The Buster Keaton StoryԳլորիա
1957ֆ«Հելեն Մորգանի պատմությունը»The Helen Morgan StoryՀելեն Մորգան
1958-1963սThe Christophers
1959սThe DuPont Show with June AllysonՄարթա
1959-1963ս«Կառամատույցների քարավան»Wagon Trainտարբեր կերպարներ
1960հֆThe CitadelՔրիսթին Բարլոու
1962ս«Դիք Փաուելի շոուն»The Dick Powell ShowԼիզի Հոգան
1963ս«Սրբերը և մեղավորները»Saints and SinnersԷդիտ
1964ս«Մթնշաղի գոտի»The Twilight ZoneՊամելա Մորիս
1964-1965ս«Բերքի արդարադատությունը»Burke’s LawՎալերի
1965ս«Վիճակ ստեղծողների թատրոն»Kraft Suspense TheatreԼեդի Մեյ
1967սInsight
1969ս«Գործի էությունը»The Name of the GameՔեյ Մարտին
1975սSwitchՄիրիամ Էստաբրուք
1979-1983ս«Մեդեքսպերտ Քուինսի»Quincy M.E.Դորոթի Բլեյք
1985ս«Նա գրել է սպանություն»Murder, She WroteՖրանչեսկա Լոջ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

կենսագրական տվյալներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնն Բլիտ» հոդվածին։