Էնի Պրու
Էնի Պրու (անգլ.՝ Edna Annine Proulx, օգոստոսի 22, 1935[1][2][3][…], Norwich[4] ), ամերիկացի գրող, լրագրող, սցենարիստ։
Էնի Պրու անգլ.՝ Edna Annie Proulx | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 22, 1935[1][2][3][…] (88 տարեկան) |
Ծննդավայր | Norwich[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վերմոնտի համալսարան (1969)[5][4], քոլեջ Կոլբի[5][4], Sir George Williams University?[4] և Deering High School? |
Մասնագիտություն | սցենարիստ, վիպասան, լրագրող, ոչ գեղարվեստական գրող և լիբրետիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Phi Beta Kappa |
![]() |
Կենսագրություն
Էնի Պրուն ծնվել է 1935 թվականի օգոստոսի 22-ին, Կոնեկտիկուտում։ Ավարտել է Վերմոնտի համալսարանը։
Սերում է ֆրանսիացների ընտանիքից, ովքեր գաղթել են Կանադա։
Պրուն գրականության մի քանի մրցանակների դափնեկիր է։ Երկու անգամ արժանացել է Օ. Հենրի մրցանակի` «լավագույն պատմվածքի համար», իսկ 1998 թվականին «Սապատավոր լեռ» պատմվածքի համար։ 1994 թվականին արժանացել է Պուլիցերյան մրցանակի և Գրքի ազգային մրցանակ` (Նորություններ նավից) վեպի համար։ Իր առաջին վեպի` «Փոստային բացիկներ»-ի համար Պրուն պարգևատրվել է Ֆոլկների անվան ՊԵՆ ակումբի մրցանակով` գեղարվեստական գրականության ոլորտում։
Նրա սցենարով նկարահանված առաջին ֆիլմը թողարկվել է 2001 թվականին և կոչվել է «Նորություններ նավից»։ 2003 թվականին Պրուն նկարահանվել է «Երիտասարդ գնա՛ Արևմուտք» ֆիլմում։
Սապատավոր լեռ պատմվածքը առաջին անգամ տպագրվել է New Yorker ամսագրում 1999 թվականին, հրապարակվել է Close Range ժողովածուում։ 2005 թվականին թողարկվել է համանուն ֆիլմը։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Էնի Պրուի կայքը
- Էնի Պրուն (անգլ.) Internet Movie Database կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնի Պրու» հոդվածին։ |