Էնես Քանթեր

էնես Քանթեր (թուրքերեն՝ Enes Kanter; մայիսի 20, 1992(1992-05-20), Ցյուրիխ, Շվեյցարիա), թուրք պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, կենտրոնական։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Բոստոն Սելտիքս» ակումբում։

Էնես Քանթեր
Enes Kanter

ԱկումբԱմերիկայի Միացյալ Նահանգներ Բոստոն Սելտիքս
ԴիրքըԿենտրոնական
Ի ծնե տրված անունըԷնես Քանթեր
Enes Kanter
Ծննդյան ամսաթիվմայիսի 20, 1992 (32 տարեկան)
ԾննդավայրՇվեյցարիա Ցյուրիխ, Շվեյցարիա
ԱզգությունԹուրքիա Թուրք
(քաղաքացիությունից զրկված է)
Հասակ2,08 մ
Քաշ113 կգ
ԴպրոցՍթոնրիջի նախապատրաստական դպրոց
(Սիմի Վելի, Կալիֆորնիա)
Դրաֆթի տարի2011 / ռաունդ` 1 / ընտր.` 3-րդ
Դրաֆթ ակումբՅութա Ջազ
Կարիերայի պատմություն
ԹուրքիաՖեներբահչե (2008–2009)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Յութա Ջազ (2011–2015)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Օկլահոմա Սիթի Թանդեր (2015–2017)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Նիքս (2017–2019)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս (2019)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոստոն Սելտիքս (2019–2020)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՊորտլենդ Թրեյլ Բլեյզերս (2020-2021)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոստոն Սելտիքս (2021-այժմ)
Մրցանակներ
  • ՖԻԲԱ Եվրոպայի Մ-18 առաջնության MVP (2009)
  • Ալբերտ Շվայցերի անվան մրցույթի ամենատղանդավոր բասկետբոլիստ (2008)

Բասկետբոլային կարիերայից զատ, Քանթերը նաև քաղաքական ակտիվիստ է և հայտնի է որպես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի ամենասուր քննադատներից մեկը։ Քաղաքական հայացքների պատճառով Քանթերը զրկվել է իր երկրի անձնագրից։

Կենսագրություն

Բասկետբոլային կարիերա

2006-ից 2008 թվականներին հանդես է եկել «Ֆեներբահչե-Յուլքերի» երիտասարդական հավաքականում[1], իսկ 2008-09 մրցաշրջանից տեղափոխվել մեծահասակների թիմ, սակայն հազվադեպ է խաղացել[2]։ Մրցաշրջանի ավարտին «Ֆեներբահչե» և «Օլիմպիակոս» ակումբները պրոֆեսիոնալ պայմանագրեր էին առաջարկում Քանթերին, սակայն վերջինս որոշում է հրաժարվել՝ նախապատվություն տալով Միացյալ Նահանգների համալսարանային առաջնությունում հանդես գալուն։

2009 թվականին տեղափոխվել է ԱՄՆ և հանդես եկել Կալիֆորնիայի Սթոունրիջի նախապատրաստական դպրոցում(Սիմի Վելի, Կալիֆորնիա)[3]։

2010 թվականին Քանթերը համալսարանային առաջնությունում (NCAA) ներկայացնում է Կենտուկիի համալսարանը։

2011 թ. NBA դրաֆթում ընտրվել է «Յութա Ջազ» ակիումբի կողմից՝ 3-րդ համարի ներքո[4][5]։։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ