Էնեաս

Էնեաս(հին հունարեն՝ Αἰνείας)[3],(լատին․՝ Aenēās), հին հունական դիցաբանությունում[4]Տրոյական պատերազմի հերոս դարդանների թագավորական տոհմից։ Հին հռոմեական պոետ Վերգիլիոսի կողմից լատիներենով վերապատմված «Էնեականում» (մ.թ.ա 29-19 թվականներ) Էնեասի հետևորդներին անվանում են Էնեադներ[5][6]։

Էնեաս
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար և գեղարվեստական անձ
Սեռարական
ՀայրԱնքիսես
ՄայրԱֆրոդիտե
ԱմուսինԼավինիա և Կրեուսա
ԿողակիցԴիդոնե
ԶավակներAscanius?, Etias?[1], Silvius?, Anthemone? և Aemilia?[2]
 Aeneas Վիքիպահեստում

Մանկություն և Պատանեկություն

Էնեասը Անհիսի և Աֆրոդիտեի որդին Է, ծնվել է Իդայում[7]։ Նրան կերակրել են լեռնային նիմֆերը[8]։ Սպարտա է գնացել Պարիսի[9] հետ։ Սափորների և Պարրասեի նկարի վրա Էնեասը պատկերված է Դիոսկուրների[10] հետ։

Տրոյական պատերազմ

Սկզբում Էնեասը մասնակցություն չի ունեցել Տրոյական պատերազմին։ Էնեասը Աքայացիների դեմ պատերազմ սկսեց միայն այն ժամանակ, երբ Աքիլլեսը հարձակվեց իր զորքերի վրա։ Նա կռվել է Աքիլլեսի և Դիոմեդի հետ։ Նրան հովանավորում էին Աֆրոդիտեն և Ապոլլոնը և նրանք փրկեցին Էնեասին հզոր Դիոմեդի կատաղի հարձակումից։ Էնեասի հանդեպ լավ էր տրամադրված նաև Պոսեյդոնը, որը փրկել է երիտասարդ Էնեասին Աքիլլեսի զայրույթից։ «Իլիականում» սպանել է վեց հույնի։ Իսկ Գիգինի հաշվարկներով, ընդհանուր քսանութ մարտիկի[11]։

«Իլիկանում» նկարագրվում է Էնեասի փրկությունը։ Թե ինչպես է փախել Տրոյայից, իր մեջքին տանելով հորը` Անհիսին և թե ինչպես հարգելով իր բարեպաշտությունը հելլենները թույլ են տվել անցնել[12]։ Ըստ Լեսխի գերի է վերցրվել Նեոպտոլեմի կողմից[13]։ Ըստ Արկտինի, երբ օձերը սպանել են Լաոկոոնին, հոր հետ Տրոյան գրավելուց առաջ լքել է այն և ուղևորվել դեպի Իդա[14]։ Ըստ Գելլանիկի վարկածի, Տրոյայի անկումից հետո նահանջել է դեպի Ակրոպոլիս, իսկ հետո տրոյացիների հետ լքել է քաղաքը[14]։ Իսկ ըստ Մենեկրատ Քսանտիայի և Լուտացիա Դաֆնիսի վարկածի, դավաճանել է Տրոյան, այդ իսկ պատճառով էլ խնայվել է աքայացիների կողմից[15]։

Էնեասի դեգերումները

Հունական ավանդության մեջ

Համաձայն հունական ավանդության Տրոյայի անկումից հետո Էնեասը մնացել է Տրոադայում և ղեկավարել Տրոյայի ժողովրդին։ Ավելի ուշ Էնեասը ողջ մնացած դարդանների հետ տեղափոխվում է ծովի մյուս կողմը` (Թեսալիա)։ «Ոմանց անհանգստացնում է, որ ամենուր ցույց են տալիս և պատմում են Էնեասի գերեզմանների մասին»[16]։

Էնեասը Իտալիայում

Էտրուսկյան ավանդության մեջ

Էնեասին փառաբանում էին Էտրուսկները, նրա պատկերով գտնվել է 58 սափոր։ Էտրուսկների հիմանական լեգենդը Էնեասի Իտալիա տեղափոխվելու մասին է, որը կապվում է նրանց Միջերկրական ծովի արևելքից, որտեղ ապրել են նրանց բարեկամ ազգություններ, Իտալիա գալու հետ[17]։

Լատինո-հռոմեական ավանդության մեջ

Լացիայում Էնեասի փառաբանության առաջին հետքերը հայտնաբերվել են Մ.թ.ա. 6-րդ դարում` (տաճար Լավանիայում Էնեասի հարուստ կենոտաֆով)[17]։ Հռոմեական կայսրության հորացման հետ համատեղ առաջ է գալիս լեգենդ, ըստ որի Էնեասի սերունդներն են հիմնադրել Հռոմը։ Էնեասի ճանապարհորդությունների մասին հռոմեական հեղինակները տարբեր ավանդություններ են պատմում։ Ըստ Վերգիլիոսի, Էնեասը Ահատի ուղեկցությամբ լքում է այրվող Տրոյան։ Իր հետ նա տարել է կնոջը` Կրեուսային, (որը հետ մնալով զոհվում է), որդուն` Յունուսին և ուսերի վրա ծեր հորը` Անհիսին։ Դեռ այրվող Տրոյայում մահացած կնոջ` Կրեուսայի ուրվականից մարգարեություն ստանալով, որ նրա համար նախատեսված է փառավոր ճակատագիր, ողջ մնացած Տրոյացիներին հավաքելով նրանց հետ 20 նավերով գնում է:Սխալ մեկնաբանելով Հեկտորի, Կրեուսայի և Պոլիդորի մշուշապատ մարգարեությունները, Էնեասը սկզբում գնում է Թրակիա, հետո Կրետե, հասկանալով սխալը ճանապարհվում է Հեսպերիա, սակայն դեպի արևմուտք գնալիս հայտնվում է Սիցիլիայում։

Ոմանք պնդում են, որ նա հաստատվել է Օլիմպոսի մոտ` Մակեդոնիայում։ Ոմանք, որ Արկադիայում Մանտինեյայի մոտ հիմնել է Կապիաներ։ Իսկ ոմանք, որ էլիմի հետ գնացել է Էգեստա, Սիցիլիա, իսկ հետո` Լացիա[18]։ Ըստ Քեֆալոն Հերգիտիի և Մեկեբրենից` Հերգեսիպպի մահացել է Ֆրակիայում[19]։ Համաձայն պոետ Ագաֆիլլ Արկադացու, իր երկու աղջիկներին` Կոդոնին և Անֆեմոնին ամուսնացրել է Նիսեում, իսկ հետո ծնվել է որդին Հռոմուլոսը[20]։ Ըստ Վերգիլիոսի, սկզբում գնացել է Ֆրակիա և հիմնել Էնեական Քաղաքը, բայց ստանում է անբարենպաստ նշաններ[21], դրանից հետո Կրետեում հիմնում է Պերգամեյու քաղաքը[22]։ Հելենից նվեր է ստանում Նեոպտոլեմոսի զրահը[23]։ Ըստ Վարրոնի, բերված էին Դարդանյան աստվածների կողմից Սամոֆրակիայից Ֆրիգիա, իսկ հետո Էնեասը տարել է Իտալիա[24]։

Երբ Էնեասի նավերը մոտենում էին Լիցիայի ափին Հերան, ով ատում էր նրան, փոթորիկ է ուղարկում ու նավը հայտնվում է Կարթագենում։ Այստեղ հերոսին սիրահարվում է Դիդոնեն, նա, ով հիմնադրել էր Կարթագենը։ Հերան և Աֆրոդիտեն ցանկանում էին, որ Էնեասը և ֆինիկիյան գեղեցկուհին, ով ավելի վաղ փախել էր Տիրից, միասին լինեն, բայց Զևսը Մերկուրիոսի միջոցով հրամայում է Էնեասին լքել Կարթագենը։ Սիրահարված Էնեասը տանջվում է, քանի որ չի կարող ոչ մնալ սիրելիի հետ, ոչ էլ վերցնել նրան իր հետ` ճակատագրի նախախնամությամբ Լացիայում նա պիտի ամուսնանար Լավինիայի հետ, որպեսզի հիմք դներ նոր դինաստիայի, որի ժառանգները պիտի հիմնադրեին Հռոմը։ Էնեասը դաժանորեն թողնում է Դիդոնեին, որը հորիզոնում տեսնելով նրա նավերի առագաստները, ինքնասպան է լինում։ Անեծքը, որը Դիդոնեն ուղարկում է փախստականին թաղման խարույկից ցույց է տալիս Հռոմի և Կարթագենի ապագա թշնամանքը Պունիկյան պատերազմներում։ Էնեասը նորից գնում է դեպի Սիցիլիա։ Այստեղ նա թաղման խաղեր է կազմակերպում հոր գերեզմանին և գնում Կումա։ Որպեսզի իմանա իր ճակատագիրը, Էնեասը Կումյան Սիբիլլայի խորհրդով իջնում է մահացածների թագավորություն, այնտեղ Անհիսի ստվերը գուշակում է նրա և Հռոմեական կայսրության մեծ ապագան։

Էնեասը Լացիայում

Երբ Էնեասը վերադառնում է Լացիյա հող է ստանում աբորիգենների թագավոր Լատինից` քաղաք կառուցելու համար:Լատինը Էնեասին խոստանում է իր աղջկա` Լավինիայի ձեռքը:Բայց մինչ այդ նա խոստացել էր Լավինիային ամուսնացնել ռուտլների թագավոր Տուրնին, ով պատերազմ է սկսում տրոյացիների և Լատինի դեմ:Մենամարտում Էնեասը հաղթում է Տուրնին և ամուսնանում Լավինիայի հետ։

Իտալիայում նա տեսնում է Դիոմեդին և Ոդիսևսին[25]:Լատինի մահից հետո Էնեասը թագավորել է երեք տարի(նա մահացել է Տրոյայի անկումից չորս տարի հետո)[26]:Համաձայն Դիոդորի Տրոյայի ակումից երեք տարի հետո դարձել է թագավոր և թագավորել է երեք տարի[27]։

Էնենասը մահացել է Մեզենցիոսի հետ պատերազմի ժամանակ[28](Վերգիլիոսը չի ընդունում այդ տարբերակը):Ըստ որոշ աղբյուրների մահացել է Նումիկիյա գետում կամ բարձրացվել է երկինք[29]:Ըստ Տիտոս Լիվիոսի բարձրացվել է երկինք և դարձել աստված:Նումիկիայի ջրերը մաքրել են նրա վրայից բոլոր մարդկային հատկանիշները և նա դարձել է Ինդիգենտ աստված[30]։

Ամենաուշ ավանդությունը

Պսեվդո-Եվրիպիդեսի «Ռես» ողբերգության գործող անձ:Էնեասի գլուխը պատկերված է մ.թ.ա. 6-րդ դարի մետաղադրամների վրա, որոնք գտնվել են Մակեդոնիայում[31]:Էնեասի մասին պատմություն է գրել նաև Լիկեֆրոնը[32]:186թ.-ին հյուպատոս Ացիլիա Գլաբրիոնը իրեն համարում էր Էնեասի ժառանգորդը[33]։

Գրականության մեջ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնեաս» հոդվածին։