Էնդրյուս շրջան (Տեխաս)

Էնդրյուս շրջան (անգլ.՝ Andrews County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2008 թվականին բնակչության թիվը կազմում էր 13 65 մարդ[1]։ ԱՄՆ վիճակագրության բյուրոյի համաձայն 2014 թվականին բնակչությունը կազմում էր 17 477 մարդ։ Շրջկենտրոնն է Էնդրյուս բնակավայրը[2]։

Էնդրյուս շրջան
Andrews County
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿարգավիճակՏեխասի շրջան
Մտնում էՏեխաս
ՎարչկենտրոնԷնդրյուս
Բնակչություն (2010)17.477
Խտություն4
Տարածք3.888
Հիմնադրված է1876 թ. թ.
Սահմանակցում էԳեյնս շրջան, Մարտին շրջան, Միդլենդ շրջան, Էկտոր շրջան, Վինկլեր շրջան և Լեա շրջան
Ժամային գոտիCDT?
Անվանված էRichard Andrews?
co.andrews.tx.us(անգլ.)

Էնդրյուս շրջանը մտնում է Տեխասի այն 46 շրջանների թվի մեջ, որտեղ գործում է «չոր օրենք»-ը։

Պատմություն

Էնդրյուս շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1876 թվականին։ Շրջանն իր անվանումը ստացել է Ռիչարդ Էնդրյուսի պատվին, ով առաջին մարդն էր, որը զոհվել է 1835 թվականի Տեխասի անկախության համար մղվող պատերազմում։

Աշխարհագրություն

ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Էնդրյուս շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 3888 կմ², որից 3887 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 1 կմ²-ն կամ 0,02 %-ը՝ ջրային տարածքները[3]։

Հարևան շրջաններ

Բնակչություն

Բնակչության թիվը 2000 թվականի դրությամբ կազմում էր 13 004 մարդ, 2010 թվականին՝ 14 786 մարդ, 2014 թվականին՝ 17 477: Բնակչության խտությունը կազմում էր 4 մարդ/կմ²։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 79,5 %, աֆրոամերիկացիներ – 1,5 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 1,0 %, ասիացիներ – 0,6 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 15,5 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 2,0 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 48,7 %–ը (անկախ ռասայից)։

Տարիքային կազմը հետևյալն է՝ 31,50 % - 18 տարեկանից փոքր, 8,10 % - 18-24 տարեկան, 27,30 % - 25-44 տարեկան, 20,50 % - 45-64 տարեկան և 12,50 % - 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 34 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 96,30 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 91,20 տղամարդ։

Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[4][5]

19501960197019801990200020102014
5 00213 45010 37213 32314 33813 00414 78617 477

Ծանոթագրություններ