Էնդի Ուորհոլի թանգարան
Էնդի Ուորհոլի թանգարան (անգլ.՝ The Andy Warhol Museum), Էնդի Ուորհոլի կյանքին և ստեղծագործությանը նվիրված փոփ արտ թանգարան, որը գտնվում է ԱՄՆ-ի Փիթսբուրգ քաղաքում։ ԱՄՆ-ի այս խոշորագույն թանգարանը նվիրված է արվեստի մեկ գործչի։
Էնդի Ուորհոլի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Փենսիլվանիա |
Մասն է | Carnegie Museums of Pittsburgh? |
Ղեկավարության նստավայր | Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Հիմնադրվել է | մայիսի 13, 1994[1] |
Հիմնադիր | Ջոն Ուորհոլա[2] |
Այցելուներ | 106 396 մարդ |
Կայք | warhol.org/museum/(անգլ.) |
Պատմություն
Թանգարանի ստեղծման վերաբերյալ առաջին պլանները բարձրաձայնվել են 1989 թվականի հոկտեմբերին[3]՝ Ուորհոլի մահից երկուսուկես տարի անց։ 1993 թվականի սկզբին ապագա թանգարանի առաջին տնօրեն է նշանակվել Թոմաս Արմսթրոնգը՝ Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանի 1974-1990 թվականների տնօրենը[4]։ Որոշվել է օգտագործել նաև թանգարանի շենքի տակ գտնվող արդյունաբերական պահեստը[3]։ 1913 թվականի Սենդասկի փողոց տուն 117 հասցեով կառույցի վերանորոգուման և վերասարքավորման համար ծախսվել է 12 միլիոն դոլար[4]։
Թանգարանը բացվել է 1994 թվականի մայիսի 13-ին և առաջին ուիքենդի համար այնտեղ են այցելել շուրջ 25 հազար մարդ։ 1995 թվականի մարտի մեկին Թոմաս Արմսթրոնգը հեռացվել է թանգարանի տնօրենի պաշտոնից[5]։
«Նա իմ լիգայից չէ» ֆիլմի (2010) գլխավոր տեսարաններից մեկը տեղի է ունեցել Էնդի Ուորհոլի թանգարանում։
Նկարագրություն
Թանգարանի մակերեսը 8200 մ² է։ Այն զբաղեցնում է յոթ հարկ և կազմված է 17 կանոնավոր վերադասավորվող պատկերասրահներից։ Այցելուներին ներկայացված են շուրջ 900 պատկեր և Ուորհոլի նկարները, 77 քանդակ, 4000 լուսանկարչական աշխատանք, անձնական նամակագրություն, 4350-ից ավելի տեսահոլովակային և ֆիլմային աշխատանքներ, նրա 30-ից ավելի կեղծամներ[6] և այլն։ 1996 թվականից կայացել է 56 արտագնա էքսպոզիցիա, որոնց հաճախել են տարբեր երկրների 153 քաղաքներից 8 900 000 մարդ։ Թանգարանի անձնակազմը բաղկացած է 73 մարդուց[7]։
Պատկերասրահ
- Էնդի Ուորհոլի ինքնանկարը պատկերասրահներից մեկում
- «Interview» ամսագրի նկարներով լցված ցուցադրափեղկ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Թանգարանի պաշտոնական կայք(անգլ.)
- Էնդի Ուորհոլի թանգարան Արխիվացված 2015-10-30 Wayback Machine(անգլ.)
- Էնդի Ուորհոլի թանգարան(անգլ.)
- Էնդի Ուորհոլի թանգարան Արխիվացված 2016-09-10 Wayback Machine(ռուս.)
- Էնդի Ուորհոլի թանգարան(ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդի Ուորհոլի թանգարան» հոդվածին։ |