Էյե (Եգիպտոսի փարավոն)

Հին Եգիպտոսի Փարավոն
Թութանհամոն Ռամզես I
Էյե
18-րդ դինաստիա
Էյե դիմաքանդակը
Հին Եգիպտոսի փարավոն
Դինաստիա18-րդ դինաստիա
ՆախորդողԹութանհամոն
ՀաջորդողՌամզես I
.
Ամուսին
  1. Անխեսենամոն,
  2. Տէի
ՀայրՅույա
ՄայրՏույա

Էյե (նաև Աի,էի,Հայա), XVIII դինաստիայի ամարնյան ժամանակաշրջանի վեզիրը, ով հետագայում դարձավ Հին Եգիպտոսի փարավոն։ Կառավարել է մ.թ.ա. 1323 թվականից 1319 թվականներին կամ մ.թ.ա. 1327 թվականից 1323 թվականներին[1]։ Էյեն մոտ էր երկու կամ նույնիսկ երեք նախորդ փարավոնների հետ, հատուկ ազդեցություն ուներ Թութանհամոն փարավոնի վրա։ Էյե Հեփերհեփրուրեի գահային անունը նշանակում է «Ռայի անմահ մարմնացում», իսկ ծննդյան անունը՝ «Էյե-Աստծո հայր»[2]։ Նրան պատկանող քանդակները ոչնչացվել է իր հաջորդների կողմից։

Ծառայություն

Էյեի կարիերան սկսել է ձևավորվել Ամենհոտեպ III-ի օրոք։ Ախենաթենի օրոք  Էյեին թագավորությունում արժանացել է «արքայի աջ ձեռքը, թագավորի բարեկամներից գլխավորը» և «երկու հողերի տիրակալի բոլոր ձիերի պետը» բարձր կոչումների:Ամարնի անավարտ դամբարանում (թիվ 25) Էյեն պահպանել է «Աթոնի մեծ օրհներգը»[3]։ Սա կարող է վկայել Աթոնի նոր պաշտամունքին Էյեի նվիրվածության մասին։ Ախնատոնի գահակալության վերջին տարիներին «Էյե» անունը չի նշվում, ինչպես նաև Սմենխարի թագավորության օրոք։

Ծանոթագրություններ