Էմմա Էքշտայն

Էմմա Էքշտայն (գերմ.՝ Emma Eckstein, հունվարի 28, 1865(1865-01-28)[1][2], Gaudenzdorf - հուլիսի 30, 1924(1924-07-30)[1][2], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[3]), ավստրիացի սուֆրաժիստուհի, ֆեմինիստական շարժման ակտիվիստուհի[4] և հրապարակագիր։ Հայտնի է նաև որպես Զիգմունդ Ֆրոյդի առաջին պացիենտներից մեկը[5][6], ինչպես նաև առաջիններից մեկը, ում վրա Վիլհելմ Ֆլիսը կիրառել է փորձարարական վիրաբուժության իր մեթոդները։ Հաճախ նույնացվում է Իրմա անունով կնոջ հետ, ում երազները Ֆրոյդը վերլուծել է իր Die Traumdeutung աշխատության մեջ[7], թեև Ֆրոյդի կենսագիրներից շատերի կարծիքով «Իրմա»-ն մի կերպար է, որ ստեղծվել է երկու իրական անձանց՝ Էմմա Էքշտայնի և Աննա Լիխտայմի հատկանիշների խտացման հիման վրա[8]։

Էմմա Էքշտայն
գերմ.՝ Emma Eckstein
Դիմանկար
Ծնվել էհունվարի 28, 1865(1865-01-28)[1][2]
ԾննդավայրGaudenzdorf
Մահացել էհուլիսի 30, 1924(1924-07-30)[1][2] (59 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[3]
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունհոգեվերլուծաբան

Կենսագրություն

Էմման ծնվել ու մեծացել է Գաուդենզդորֆում, հրեական լիբերալ ընտանիքում։ Հայրը՝ քիմիկոս, գյուտարար Ալբերտ Էքշտայնը (Albert Eckstein, 1824—1881), վաղ է մահացել, և նրա հիմնած թղթի արտադրության ֆաբրիկայի կառավարմամբ զբաղվել է կինը՝ Ամալյան (Amalie Eckstein, 1836—1921): Էմման հինգ քույր ու չորս եղբայր ուներ։ Եղբայրներից երկուսը մահացել են մանուկ հասակում։ Քույր ու եղբայրներից Թերեզան, Գուստավն ու Ֆրիդրիխը նույնպես դարձել են ճանաչված անհատներ. Թերեզան խորհրդարանի պատգամավոր ընտրված առաջին կանանցից էր[9], Գուստավը (1875—1916) սոցիալիստական կուսակցության անվանի առաջնորդ Կարլ Կաուցկու զինակից ընկերը, Ֆրիդրիխը՝ Զիգմունդ Ֆրոյդի փորձարկումներին անանուն կերպով մասնակցած անձ (հիշատակվում է վերջինիս «Civilization, Society and Religion» աշխատության մեջ)[10] (Էքշտայնների ընտանիքը մտերմիկ կապեր էր հաստատել Ֆրոյդների հետ)։

1905 թվականից Էմման մոր, Գուստավ եղբոր և վաղ այրիացած քրոջ՝ Թերեզայի հետ զբաղվել է տնտեսությունը վարելու գործով։

Գրական գործունեությունը

Էմմա Էքշտայնը դեռևս երկու դարերի սահմանագծին հանդես է եկել հրապարակագրական հոդվածներով, որոնցում, Ֆրոյդի հետ իր ունեցած զրույցների ազդեցությամբ, սեռական դաստիարակությանն առնչվող հարցեր է արծարծել ու մեկնաբանել։ 1899 թվականին «Die neue Zeit» ամսագրում լույս է ընծայել երեխաների սեռական դաստիարակության մասին մի ընդարձակ հոդված, որտեղ այն տեսակետն է պնդել, որ ծնողների սեռական ակտի մասին երեխաների պատկերացումների ձևավորումը դաստիարակչական հրատապ նշանակություն ունի։ Հիշատակության արժանի մյուս աշխատությունը 1908 թվականին «Neues Frauenleben» ամսագրում կեղծանվամբ հրատարակած հոդվածն է գրող Կարլ Բաերի մասին, ով, ըստ տարածված լուրերի, հերմաֆրոդիտ էր։

Կարևոր է նշել նաև, որ Էմմա Էքշտայնը ակտիվորեն մասնակցել է Վիեննայում ծավալված կանանց շարժմանը՝ համագործակցելով «Dokumente der Frauen» և «Neues Frauenleben» ամսագրերի հետ[4]։

Մահացել է 1924 թվականի հուլիսի 30-ին, Վիեննայում[11]։

Աշխատություններ

  • Eckstein, E., Die Sexualfrage in der Erziehung des Kindes (Leipzig 1904)

Գրականություն

  • Chapter 3: "Freud, Fliess, and Emma Eckstein," pp. 55–106. And "Appendix A. Freud and Emma Eckstein" pp. 233–250. In Masson, Jeffrey Moussaieff (1984) The Assault on Truth: Freud's Suppression of the Seduction Theory Farrar, Straus and Giroux.
  • Sigmund Freud, La naissance de la psychanalyse, PUF, 1979, 2-13-035963-9 (réédité sous le titre: Lettres à Wilhelm Fliess 1887-1904, PUF, 2006, 2-13-054995-0
  • Wilhelm Fliess, Les relations entre le nez et les organes génitaux de la femme, Le Seuil, 1977, 2-02-004671-7
  • Ernest Jones, La vie et l'œuvre de Sigmund Freud, PUF-Quadridge, rééd. 2006
  • Henri F. Ellenberger, A la découverte de l'inconscient, histoire de la psychiatrie dynamique, (réédité sous le titre Histoire de l'inconscient, Fayard, 2001, Կաղապար:Nb p. 2-213-61090-8
  • Didier Anzieu, L'auto-analyse de Freud, PUF (rééd. PUF (L'auto-analyse de Freud et la découverte de la psychanalyse), 1998, 2-13-042084-2
  • Jeffrey Moussaieff Masson, Le réel escamoté. Le renoncement de Freud à la théorie de la séduction, 1984, Aubier, Paris, republié en 2012 : Enquête aux archives Freud, des abus réels aux pseudo-fantasmes, l'Instant présent.
  • Bertrand Vichyn :
    • « Emma Eckstein, la première psychanalyste ou Celle qui ne pouvait plus (s'en) sortir », in Sophie de Mijolla-Mellor, Les femmes dans l'histoire de la psychanalyse, L'Esprit du Temps, 1999 2-913062-08-3
    • « Emma Eckstein», in Alain de Mijolla (dir.), Dictionnaire international de la psychanalyse 1. A/L, Calmann-Lévy, 2002 2-7021-2530-1
  • Collectif psychanalyse et politique |titre chapitre=Emma Eckstein |auteurs ouvrage=Béatrice Didier, Antoinette Fouque, Mireille Calle-Gruber (éd.) |titre ouvrage=Le Dictionnaire universel des créatrices |lieu=Paris |éditeur=Éditions des femmes |année=2013 |isbn= |lire en ligne= |passage=}}.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ