Էմի Ուայնհաուս։ Վերադառնում եմ սևին

«Էմի Ուայնհաուս։ Վերադառնում եմ սևին» (անգլ.՝ Amy Winehouse: Back to Black), 2018 թվականի վավերագրական ֆիլմ, որը պատմում է անգլիացի երգչուհի Էմի Ուայնհաուսի և նրա երկրորդ՝ «Back to Black» (2006) ստուդիական ալբոմի ստեղծման մասին[1][2][3]։ Ռեժիսորն է Ջերեմի Մերրեն[4]։ Այն պարունակում է նոր հարցազրույցներ[5], ինչպես նաև արխիվային կադրեր[6]։

Էմի Ուայնհաուս։ Վերադառնում եմ սևին
անգլ.՝ Amy Winehouse – Back to Black
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրվավերագրական ֆիլմ
ԹեմաԷմի Ուայնհաուս
Թվականնոյեմբերի 2, 2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋերեմի Մար
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է BBC Four հեռուստաալիքում 2018 թվականի սեպտեմբերի 14-ին (Ուայնհաուսի 35-ամյակի օրը)՝ «Դասական ալբոմներ» վավերագրական սերիալի շրջանակներում[7]։ Այն թողարկվել է DVD, Blu-ray և թվային տարբերակներով 2018 թվականի նոյեմբերի 2-ին՝ Eagle Vision ընկերության կողմից[8][9][10][11]։

Դերերում

Լոնդոնում տեղի ունեցած «Ինտիմ երեկո»

Ֆիլմն ուղեկցվում է Լոնդոնում տեղի ունեցած «Ինտիմ երեկոյով», որում ներկայացված է Ուայնհաուսի՝ 2008 թվականի փետրվարին՝ Riverside Studios ստուդիայում տեղի ունեցած ելույթի կադրերը[12]։ Այն մասնավոր շոու էր ընտանիքի, ընկերների և ձայնագրման լեյբլի կառավարիչների համար այն գիշեր, երբ Էմին հաղթեց հինգ Գրեմմի[13]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ