Էմի Գրանտ

Էմի Գրանտ (անգլ.՝ Amy Grant, նոյեմբերի 25, 1960(1960-11-25)[1][2], Օգաստա, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, հեղինակ-կատարող, որին անվանում են «Ժամանակակից քրիստոնեական փոփ երաժշտության թագուհի»[5][6]։

Էմի Գրանտ
Ծնվել էնոյեմբերի 25, 1960(1960-11-25)[1][2] (63 տարեկան)
Օգաստա, Ջորջիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերcontemporary Christian music? և փոփ
Մասնագիտություներգչուհի, երգերի հեղինակ, ձայնային դերասանուհի և հեղինակ-կատարող
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլMyrrh Records? և A&M Records
ԿրթությունՖուրմանի համալսարան, Վանդտրբիլտի համալսարան և The Ensworth School?
ԱմուսինGary Chapman?[3] և Vince Gill?[3]
Պարգևներ
Կայքamygrant.com
 Amy Grant Վիքիպահեստում

Նրա 1982 թվականի Age to Age ալբոմը դարձել է առաջին քրիստոնեական ալբոմը, որը վաճառքի շնորհիվ ստացել է պլատինե հավաստագիր[7] և երգչուհուն բերել նրա առաջին «Գրեմմի» մրցանակը «Գոսպել ոճի լավագույն ժամանակակից ալբոմ» կատեգորիայում[8][9]։

2003 թվականին Էմի Գրանտն ընդունվել է Գոսպելի փառքի սրահ։

2007 թվականի մայիսին երգչուհին վաճառել է 30 միլիոն ալբոմ, շահել 6 «Գրեմմի» և 21 «Dove» մրցանակ[10]։ Երգչուհու ամենավաճառվող Heart in Motion ալբոմը 2008 թվականի դրությամբ վաճառվել է ավելի քան 5 միլիոն օրինակով[11]։

2009 թվականի դրությամբ ապրում է Նեշվիլում իր ամուսնու՝ քանթրի-երաժիշտ և «Գրեմմի» մրցանակակիր Վինսեմ Գիլի հետ։ Նրանք ունեն հինգ երեխա[12]։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Էմի Գրանտ հոդվածին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմի Գրանտ» հոդվածին։