Էմիլ Վիխերտ
Յոհան Էմիլ Վիխերտ (գերմ.՝ Johann Emil Wiechert, 1861[1][2], Սովետսկ, Պրուսիա նահանգ, Պրուսիա - մարտի 19, 1928[1], Գյոթինգեն, Հանովեր նահանգ, Պրուսիա, Գերմանական ռայխ), գերմանացի ֆիզիկոս, Երկրի կառուցվածքի, միջուկի առկայության, սալերի շարժման, սեյսմիկ ալիքների և սեյսմագրաֆիայի հիմնադիր։
Էմիլ Վիխերտ Emil Wiechert | |
---|---|
Ծնվել է | 1861[1][2] Սովետսկ, Պրուսիա նահանգ, Պրուսիա |
Մահացել է | մարտի 19, 1928[1] Գյոթինգեն, Հանովեր նահանգ, Պրուսիա, Գերմանական ռայխ |
Գերեզման | Գյոտինգենի քաղաքի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Գերմանական ռայխ և Պրուսիայի թագավորություն |
Մասնագիտություն | ֆիզիկոս, երկրաֆիզիկոս, աստղագետ, երկրաշարժագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Գյոթինգենի համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Անդամակցություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Քյոնիգսբերգի համալսարան և Գյոթինգենի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Եղել է գիտական ղեկավար | Beno Gutenberg? և Ernst August Ansel?[3] |
Emil Wiechert Վիքիպահեստում |
Կենսագրություն
Էմիլ Վիխերտը ծնվել է Յոհան և Էմիլի Վիխերտների ընտանիքում։ Հոր մահից հետո նա մոր հետ տեղափոխվել է Քյոնիգսբերգ (այժմ Կալինինգրադ), որպեսզի երիտասարդ Էմիլը սովորի համալսարանում։ Ֆինանսական խնդիրների պատճառով ուսման գործընթացը հետաձգվել է, բայց 1889 թ. նա կարողացել է Քյոնիգսբերգի համալսարանում (հետագայում աշխատել է այստեղ) ստանալ գիտությունների թեկնածուի կոչում։ Մեկ տարի անց համալսարանում ֆիզիկա դասախոսելու իրավունք է ստացել։
Մինչեւ 1897 թ. Էմիլ Վիխերտը Քյոնիգսբերգի համալսարանում Փոլ Ֆոլկմանի գլխավորությամբ դասավանդել և հետազոտական աշխատանքներ է կատարել։ 1898 թվականից աշխատել է Գյոթինգենի համալսարանում։ Սկզբնական շրջանում եղել է Վոլդեմար Ֆոյգթի (գերմ.՝ Woldemar Voigt) օգնականը, ապա 1905 թվականին, դառնալով պրոֆեսոր, Վիխերտն աշխատել է լաբորատորիայում մինչև կարիերայի ավարտը։
Էմիլ Վիխերտն ամուսնացել է իրավաբանի դուստև Հելեն Զիբարտի հետ, զավակներ չի ունեցել։
Գիտական գործունեություն
Ջոզեֆ Ջոն Թոմսոնից անկախ հայտնաբերել է էլեկտրոնը[4][5]։