Էմիլ Հիրշ

Էմիլ Դևենպորտ Հիրշ (անգլ.՝ Emile Davenport Hirsch, մարտի 13, 1985(1985-03-13)[1], Topanga, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որը հայտնի է դարձել Շոն Փենի «Վայրի պայմաններում» դրամայի թողարկումից հետո (2007)։

Էմիլ Հիրշ
Ծնվել էմարտի 13, 1985(1985-03-13)[1] (39 տարեկան)
ԾննդավայրTopanga, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան և դերասան
ԸնտրանիSpeed Racer?, Մի անգամ Հոլիվուդում, An Evening with Beverly Luff Linn?, Lone Survivor?, Ալֆա դոգ, Lords of Dogtown?, The Girl Next Door? և Վայրի պայմաններում

Կենսագրություն

Ծնվել է 1985 թվականի մարտի 13-ին Կալիֆոռնիայում։ Հայրը արդյունաբերական խորհրդատու է, իսկ մայրը՝ նկարչուհի և ծալովի գրքերի դիզայներ[2]։ Հայրական կողմի նախնիները ծագմամբ հրեաներ են, հիմնականում՝ Պրուսիայից, իսկ մայրական կողմի նախնիները՝ բրիտանացիներ և գերմանացիներ են[3]։

Մեծացել է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա) և Սանտա Ֆեում (Նյու Մեքսիկո), որտեղ, ապրել է մոր հետ ծնողների բաժանվելուց հետո[2][4]։

Կարիերա

Դերասանական կարիերան սկսել է ութ տարեկանում։ Սկզբում սերիալներում և հեռուստաշոուներում («Սաբրինա-փոքր կախարդ», «Տոհմ» և «Նյու Յորքի ոստիկանություն») խաղացել է ոչ մեծ դերեր։ Կինոյում առաջնաելույթ է ունեցել 2002 թվականին՝ խաղալով «Վտանգավոր խաղեր» չափահասների համար դրամայում, որտեղ Հիրշը և Կիրան Կալկինը խաղացել են որպես 1970-ականներին կաթոլիկ դպրոցում սովորող երկու ընկեր։ Հիրշի հաջորդ ֆիլմը եղել է «Կայսերական ակումբ» դպրոցական դրաման (2002), որտեղ նա խաղացել է սենատորի որդու դերը, որը հուշաթղթիկի օգնությամբ փորձել է ընտրվել «կայսերական ակումբ»-ում։ Երկու ֆիլմն արժանացել են քննադատների ջերմ ընդունելությանը («Կայսերական ակումբ»-ի արձագանքը խառն էր), բայց վարձույթում ունեցել են թույլ արդյունքներ։ 2004 թվականին «Հարևանուհին» (англ. The Girl Next Door) երիտասարդական կատակերգությունում խաղացել է գլխավոր դեր։ 2006 թվականին «Ալֆա դոգ» ֆիլմում խաղացել է թմրանյութ վաճառող Ջոնի Տրուլավի դերը։

2008 թվականին Վաչովսկիների «Սփիդի մրցարշավորդ» ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, ինչպես նաև «Միլք» ֆիլմում խաղացել է Քլիվ Ջոնսի դերը։

2013 թվականին Մարկ Ուոլբերգի, Թեյլոր Կիտչի և Բեն Ֆոսթերի հետ միասին նկարահանվել է «Միայնակ վերապրողը» ֆիլմում։

Անձնական կյանք

2013 թվականի հկտեմբերի 27-ին Ֆլորիդայում Էմիլն իր նախկին ընկերուհուց ունեցել է որդի՝ Վալորը[5][6][7]։

2015 թվականի փետրվարի 12-ին Հիրշին մեղադրանք է առաջադրվել հունվարի 25-ին Փարկ Սիթիի «Դաո» գիշերային ակումբում տեղի ունեցած վեճի ժամանակ «Paramount»-ի ղեկավարներից մեկի՝ Դանիել Բերնֆելդի վրա հարձակվելու համար։ Նույն թվականի օգոստոսի 17-ին Հիրշն ընդունել է իր մեղքը և դատապարտվել 15 օրվա ազատազրկման (վճարելով 4750 դոլլարի չափով տուգանք), 50 ժամվա հասարակական աշխատանքի և 90 օրվա փորձաշրջանի։

Ֆիլմագրություն

ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴեր
1997-1998ֆԽաղացողներPlayersԱդամ Փափրելի
1997սԱրևից երրորդ մոլորակը3rd Rock from the Sunպանկ
1997սՎաղը գալու է այսօրEarly EditionԼենս Ֆոսթեր
1998հֆՀուդինիHoudiniերիտասարդ Հուդինի
1999սԵրկուսն էլ իրենց տեսակի մեջTwo of a KindՋերեմի
1999սՍաբրինա-փոքր կախարդSabrina, the Teenage WitchԴարել
1999սԿեղծավորըThe PretenderԲրայս
2000սՇտապ օգնությունERՉեդ Մոթմայեր
2002ֆՎտանգավոր խաղերThe Dangerous Lives of Altar BoysՖրենսիս Դոյլ
2002ֆԿայսերական ակումբThe Emperor’s ClubՍեջվիկ Բել
2003ֆՄայրիկի տղաThe Mudge BoyԴունկան Մաջ
2004ֆՀարևանուհինThe Girl Next DoorՄեթյու Քիդման
2004ֆՀնարված հերոսներImaginary HeroesԹիմ Թրեվիս
2005ֆԴոգթաունի թագավորներըLords of DogtownՋեյ
2006ֆԱլֆա դոգAlpha DogՋոնի Թրուլավ
2007ֆՕդ, որով ես շնչում եմThe Air I BreatheԹոնի
2007ֆՎայրի պայմաններումInto the WildՔրիստոֆեր Մաքքենդլես
2008ֆՍփիդի մրցարշավորդSpeed RacerՍփիդի Ռեյսեր
2008ֆՄիլքMilkՔլիվ Ջոնս
2009ֆՎուդստոքի գրավումըTaking WoodstockԲիլի
2011ֆՎարձու մարդասպան ՋոնKiller JoeՔրիս Սմիթ
2011ֆՏեսիլքThe Darkest HourՇոն
2012ֆՀատկապես վտանգավոր ենSavagesՍփին
2012ֆԿրկնակի ծնվածVenuto al mondoԴիեգո
2012ֆԿյանքը մոթելումThe Motel LifeՖրենք Լի
2013ֆՄիայնակ վերապրողըLone SurvivorԴենի Դիթց
2013սԲոննի և ՔլայդBonnie and ClydeՔլայդ Բերոու
2015ֆՏասը հազար սուրբTen Thousand SaintsՋոնի
2018մսՏրոլեյի որսորդները. Արկադիայի պատմություններTrollhunters: Tales of ArcadiaՋիմ Լեյք կրտսեր
2019ֆՄի անգամ ՀոլիվուդումOnce Upon a Time in HollywoodՋեյ Սեբրինք

Մրցանակներ և անվանակարգեր

ՄրցանակՏարիՖիլմԿատեգորիաԱրդյունք
Քննադատների ընտրություն2008Վայրի պայմաններումԼավագույն տղամարդկային դերԱռաջադրված
2009Հարվի ՄիլկԼավագույն դերասանական կազմՀաղթանակ
2020Մի անգամ ՀոլիվուդումԱռաջադրված
ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհուրդ2007Վայրի պայմաններումՏարվա տղամարդկային թերակատարումՀաղթանակ
ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակ2008Վայրի պայմաններումԼավագույն տղամարդկային դերԱռաջադրված
Լավագույն դերասանական կազմԱռաջադրված
2009Հարվի ՄիլկԱռաջադրված
2020Մի անգամ ՀոլիվուդումԱռաջադրված

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Հիրշ» հոդվածին։