Էմիլ Լահուդ

Էմիլ Ջամիլ Լահուդ (հունվարի 12, 1936(1936-01-12)[1], Baabdat, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան), լիբանանցի պետական և ռազմական գործիչ, Լիբանանի 11-րդ նախագահը (1998-2007)[4]։

Էմիլ Լահուդ
 
Կուսակցություն՝անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝Բրիտանիայի թագավորական նավատոմի քոլեջ, Naval War College? և Բրումմանայի վարժարան
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ և սպա
ԴավանանքՄարոնիական կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օրհունվարի 12, 1936(1936-01-12)[1] (88 տարեկան)
ԾննդավայրBaabdat, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան
ՀայրJamil Lahoud?
ԶավակներEmile Lahoud Jr.?
 
Պարգևներ

Վաղ տարիներ

Էմիլ Լահուդը ծնվել է 1936 թվականի հունվարի 12-ին Լիբանանի Բաբդաթ քաղաքում[5], սակայն Լիբանանի Զինված ուժերը որպես նրա ծննդավայր նշում են Բեյրութը[6]։ Նա գեներալ Ջամիլ Լահուդի կրտսեր որդին է։ Մայրը՝ Ադրինե Բաջակյանը, հայկական ծագում ունի, Սիրիայի հայաշատ Քեսաբ քաղաքից է[5]։ Լահուդի ավագ եղբայրը՝ Նասրի Լահուդը, դատավոր էր՝ ռազմական դատախազ[7]։ Պապը՝ Սալիմ Լահուդը, 1955-1957 թվականներին Լիբանանի արտաքին գործերի նախարարն էր[8]։

Էմիլ Լահուդի մորական կողմի մեծ տատն ու պապը Թագուհի Քալեբջյանն ու Մինաս Սագերյանն էին, որոնք Օսմանյան կայսրության Ադապազար քաղաքից էին։ Այն տեղակայված է Սև ծովի ափին՝ Ստամբուլից 80 կմ հեռավորության վրա։ Մինասն ու Թագուհին Հայոց ցեղասպանության զոհ են դարձել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ[4]։

Կրթություն

Լահուդը տարրական կրթությունն ստացել է Բեյրութի Collège de La Sagesse քոլեջում, միջնակարգ կրթությունը՝ Մաթնի շրջանի Բրամանա ավագ դպրոցում։ 1956 թվականին ընդունվում է ռազմական ակադեմիա և սովորում մեկ տարի[7]։ Այնուհետև սովորում է Միացյալ Թագավորության Դարթմութի ռազմածովային քոլեջում[7]։ Վերադառնում է Լիբանանի ռազմական ակադեմիա և ավարտում որպես կրտսեր լեյտենանտ[7][9]։ 1986 թվականին սովորում է Միացյալ Թագավորության Ռազմածովային ակադեմիայում[7]։ Կապիտանի աստիճանով սովորում է Ռոդ Այլենդի Naval War College քոլեջում, որն ավարտում է 1973 թվականին[10]։

Զինվորական կյանք

1962 թվականի սեպտեմբերի 18-ին Լահուդը ստանում է կրտսեր լեյտենանտի կոչում, իսկ 1969 թվականի ապրիլի 1-ին՝ լեյտենանտի։ 1974 թվականի հունվարի 1-ին նրան տրվում է լեյտենանտ-երկրորդ կարգի կապիտանի կոչում, իսկ 1976 թվականի հունվարի 1-ին՝ երկրորդ կարգի կապիտանի։ Այնուհետև 1980 թվականի հունվարի 1-ից ծառայում է որպես Ռազմածովային նավատորմի կապիտան, իսկ 1985 թվականի հունվարի 1-ից՝ Ռազմածովային նավատորմի ադմիրալ։ 1989 թվականի նոյեմբերի 28-ին ստանում է գեներալի կոչում[6]։

Երբ Մահուդի մորական կողմից զարմիկ գեներալ Ժան Նժեիմին նշանակեցին բանակի հրամանատար, Լահուդն օգտվեց այս նշանակումից[11] և վերջինիս 1970 թվականին նշանակեցին բանակի 4-րդ դիվիզիայի տրանսպորտի ստորաբաժանման ղեկավար, թեև Լահուդը ծովային սպա էր։ Չնայած 1971 թվականին Նժեիմը զոհվեց ուղղաթիռի վթարից՝ Լահուդն աստիճանաբար աճ գրանցեց իր կարիերայում։ 1980 թվականին նշանակվեց բանակի աշխատակազմի ղեկավար[11]։ 1983 թվականին Պաշտպանության բանակում զբաղեցրեց վարչական պաշտոն, որտեղ նրան էր վստահվել նախարարության պաշտոնյաների և Լիբանանի բանակի հրամանատարության միջև համակարգումը[11]․ այս պաշտոնը 1984 թվականին զբաղեցրել էր գեներալ Միշել Աունը։ Լահուդը թույլ տվեց, որ Սիրիան վերահսկի Լիբանանի զինվորական ապարատը[12]։

Անձնական կյանք

Ամուսնացած է հայուհի Անդրեա Ամատունու հետ, ունի երեք զավակ։ Որդիներից Էմիլ Լահուդ-կրտսերը եղել է Լիբանանի լողի չեմպիոն[13]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Լահուդ» հոդվածին։