Էմանուել Կոսս

ֆրանսիացի քաղաքական գործիչ

Էմանուել Կոսս ( ֆր.՝ Emmanuelle Cosse նոյեմբերի 15, 1974(1974-11-15)[1][2], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ, բնակարանաշինության և բնակության էկոլոգիական միջավայրի նախարար (2016-2017)։

Էմանուել Կոսս
 
Կուսակցություն՝«Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ»
Կրթություն՝Lycée Maurice-Ravel? և Paris 12 University?
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ և լրագրող
Ծննդյան օրնոյեմբերի 15, 1974(1974-11-15)[1][2] (49 տարեկան)
ԾննդավայրՓարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԱմուսինDenis Baupin?[3]

Կենսագրություն

1997 թվականին ավարտել է Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը[4]։

1990 թվականին անդամակցել է անկախ և ժողովրդավարական լիցեյական ֆեդերացիային (FIDL), 1992 թվականին՝ Act Up ՁԻԱՀ-ի կանխարգելման կազմակերպությանը (1999 թվականից մինչև 2001 թվականներին գլխավորել է կազմակերպությունը)։ 2009 թվականին միացել է «Եվրոպա Էկոլոգիա Կանաչներ» կուսակցությանը, 2010 թվականին դարձել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի տեղակալ, 2013 թվականի նոյեմբերի 30-ին ընտրվել է ՄՏՏ ազգային քարտուղար[5]։

2014 թվականին մասնակցել է Փարիզի քաղաքային ընտրություններում բնապահպանների առաջնորդ Քրիստոֆ Նաջդովսկու արշավին։ 2015 թվականին վերընտրվել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի կազմում[6]։

2016 թվականի փետրվարի 11-ին նա մտել է Մանուել Վալցի երկրորդ կառավարություն՝ ստանալով բնակարանաշինության և բնակության էկոլոգիական միջավայրի նախարարի պաշտոնը[7][8]։

2016 թվականի մարտին ՄՏՏ-ում կառավարության կազմում Կոսսի մասնակցությանը չհամաձայնելու պատճառով նրան վտարեցին կուսակցությունից[9]։

2016 թվականի հուլիսի 10-ին Կոսսը ծաղրել է ՄՏՏ-ի որոշումը 2017 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին սեփական փրայմերիզներ անցկացնելու մասին ՝ կատակելով «փոքր փրայմերիզների» կապակցությամբ, որոնք կազմակերպել էր «փոքրիկ կուսակցությունը» և հայտարարել Է, որ մտադիր է աջակցել էկոլոգիական կուսակցության թեկնածու Ֆրանսուա դը Ռյուժիին, որը փոքր ձախ կուսակցությունների մյուս առաջնորդների հետ միասին մասնակցել է այսպես կոչված «քաղաքացիական փրայմերիզներին»[10]։

2016 թվականի օգոստոսի 12-ին Կոսսը հանդես է եկել Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից փախստականների համար մասնավոր ապաստարանների ստեղծման ծրագրի գործարկման նախաձեռնությամբ։ Նրա խոսքով՝ պետությունը կարող էր աջակցել հասարակական կազմակերպություններին նման ապաստարանների ցանցի ստեղծման հարցում ՝ տարեկան վճարելով 1500 եվրո նրանց մեջ պահվող յուրաքանչյուր փախստականի համար։ Նախագծի մեկնարկը նախատեսված էր 2016 թվականի հոկտեմբերի 1-ին և նախատեսված էր սկզբի համար 50 հոգու համար, իսկ հետագայում՝ երկու տարվա ընթացքում 1000 հոգու համար[11]։

2016 թվականի դեկտեմբերի 6-ին նա պահպանել է իր նախկին պաշտոնը Կազնյովի կառավարությունում[12]։

2017 թվականին մայիսի 17-ին ձևավորվել է Էդուարդ Ֆիլիպի կառավարությունը, որում Էմանուել Կոսսը որևէ նշանակում չստացավ[13]։

Անձնական կյանք

2015 թվականի հունիսի 20-ին Էմանուել Կոսսն ամուսնացել է քաղաքական գործիչ՝ կուսակից Դենիս Բոպենի հետ (պսակադրության արարողությունն անցկացրել է անձամբ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն)[14]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմանուել Կոսս» հոդվածին։