Էլլի Գոլդինգ
Ելենա Ջեյն Գոլդինգ (անգլ.՝ Elena Jane Goulding, դեկտեմբերի 30, 1986[5][6], Հերեֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[7][8][9]), անգլիացի երգչուհի և երգերի հեղինակ։ Հայտնի դարձավ` BBC Sound of 2010-ի հարցման ժամանակ զբաղեցնելով առաջին հորիզոնականը և հաղթելով «BRIT Awards»-ի «Քննադատների ընտրություն» անվանակարգում (2010)։ 2009 թ. կնքել է պայմանագիր Polydor Records-ի հետ։ 2009 թվականին թողարկել է իր դեբյուտային՝ «Lights» ալբոմը։ Հասել է բավականին մեծ հաջողության բրիտանական շոու-բիզնեսում։
Էլլի Գոլդինգ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Ellie Goulding |
Ի ծնե անուն | Ելենա Ջեյն Գոլդինգ |
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1986 (37 տարեկան) Հերերֆորդ, Անգլիա |
Երկիր | Լոնդոն, Անգլիա |
Ժանրեր | Ինդի փոփ[1], սինտփոփ[2], էլեկտրոֆոլկ[3] |
Մասնագիտություն | երգչուհի, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր |
Երգչաձայն | սոպրանո և Կոնտրալտո |
Գործիքներ | Վոկալ, կիթառ, մանդոլին, ստեղնաշարային գործիքներ, բաս կիթառ |
Գործունեություն | 2008–մինչև հիմա |
Լեյբլ | Neon Gold, Polydor Cherrytree, Interscope |
Կրթություն | Քենթի համալսարան, Lady Hawkins' School? և Hereford Sixth Form College? |
Ամուսին | Caspar Jopling?[4] |
Կայք | elliegoulding.com |
Ellie Goulding Վիքիպահեստում |
Վաղ կյանք
Ծնվել է Հերեֆորդում, Անգլիա, Արթուր և Թրեյսի Գոլդինգների ընտանիքում։ Էլլին երկրորդն է ընտանիքի չորս երեխաներից (ունի երկու քույր և մեկ եղբայր)։ Նրա ծնողները բաժանվեցին, երբ նա 5 տարեկան էր։ 9 տարեկանում Էլլին սովորեց կլառնետ նվագել, 14 տարեկանում սովորեց կիթառ նվագել, իսկ 15 տարեկանում սկսեց երգեր գրել։
Անձնական կյանքը
2010 թվականին Էլլի Գոլդինգը հանդիպում էր BBC Radio 1-ի DJ Գրեգ Ջեյմսի հետ։
2012 թվականին Էլլին հայտարարեց, որ հանդիպում է երաժիշտ, պրոդյուսեր Սկրիլլեքսի հետ։ Նրանց հարաբերությունները երկար չտևեցին, քանի որ ակտիվ համերգային գործունեությունը և տարբեր աշխարհամասերում բնակվելը խանգարում էր նրանց։
Սկավառակագրություն
Ստուդիական ալբոմներ
- 2010: Lights
- 2012: Halcyon
- 2015: Delirium
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Էլլի Գոլդինգի պաշտոնական կայք (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլլի Գոլդինգ» հոդվածին։ |