Էլի Վոնգ
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Էլի Վոնգ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 19, 1982(1982-04-19)[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և San Francisco University High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կատակերգու, սցենարիստ և կինոռեժիսոր |
Ամուսին(ներ) | Justin Hakuta? |
Համատեղ ապրող(ներ) | Բիլ Հեյդեր |
Պարգևներ և մրցանակներ | |
aliwong.com | |
Ալեքսանդրա «Էլի» Վոնգ (անգլ.՝ Alexandra «Ali» Wong, ապրիլի 19, 1982(1982-04-19)[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2])[5][6], ամերիկացի դերասանուհի, կատակերգու և սցենարիստ[7][8]։
Էլի Վոնգը ծնվել է Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքին մոտ գտնվող Պասիֆիկ Հայթս շրջանում։ Նրա հայրը՝ Ադոլֆ Վոնգը, չինական ծագմամբ ամերիկացի է, անեստեզիոլոգ, իսկ մայրը՝ Թեմ «Թեմի» Վոնգը (Նգուենի բնիկ), վիետնամացի է, որը 1960 թվականին երիտասարդ հասակում Հյուեից տեղափոխվել է ԱՄՆ[9][10]։ Էլին դաստիարակվել է չինական ավանդույթներով և եղել է չորս երեխաներից կրտսերը[5][11]։
2000 թվականին Վոնգը ավարտել է San Francisco University High School-ը[12], որտեղ եղել է դասարանի ավագը[13]։ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում, որտեղ Վոնգը մասնագիտացել է ասիա-ամերիկյան հետազոտություններում[14], լինելով «LCC» համալսարանական թատրոնի՝ Միացյալ Նահանգներում Ասիա-ամերիկյան ծերացող թատրոնի անդամ՝ նա հայտնաբերել է ելույթներ ունենալու իր կիրքը[15]։ Քոլեջում սովորելու երրորդ տարում Վոնգը մեկնել է Հանոյ[5]։
2005 թվականին՝ քոլեջն ավարտելուց հետո, 23 տարեկան հասակում Վոնգն առաջին անգամ իրեն փորձել է ստենդ-ափում (Brainwash Cafe-ում), իսկ հետո տեղափոխվել է Նյու Յորք հետագայում էլ կատակերգությամբ զբաղվելու համար։ Նյու Յորքում մեկ գիշերվա ընթացքում ելույթ է ունեցել մինչև ինը անգամ[16]։
2011 թվականին Variety շաբաթաթերթը Վոնգին անվանել է «Դիտելու համար 10 կատակերգուներից» («10 Comics to Watch») մեկը[7]։ Հետո նա դեր է ստացել NBC ալիքի «Որտե՞ղ ես դու, Չելսի» սիթքոմում և նկարահանվել է Chelsea Lately կատակերգական թոք-շոուում[17]։ Դրանից հետո վարել է VH1 ալիքի «Best Week Ever»-ը, իսկ 2013 թվականին՝ MTV-ի «Hey Girl»-ը։ Բացի այդ, նա նկարահանվել է մի քանի ֆիլմերում՝ Օլիվեր Սթոունի «Առանձնապես վտանգավոր»-ը և Ջեֆ Գարլինի ու Ջինա Գերշոնի հետ միասին «Գործ ապուշների հետ» ֆիլմում[6]։
2014 թվականին Վոնգը Քելի Ռայլիի հետ միասին նկարահանվել է ABC ալիքի «Սև արկղ» բժշկական դրմատիկական սերիալում՝ կատարելով բժիշկ Լինա Լարկի դերը[18][19]։
Ներկայումս Վոնգն ապրում է Լոս Անջելեսում և «Նավից» սիթքոմի հաստիքային հեղինակն է[20]։ 2016 թվականին՝ Մայրերի օրը[21], Netflix-ը հեռարձակել է «Baby Cobra» անվամբ հատուկ ստենդ-ափ թողարկումը, որը նկարահանվել է 2015 թվականի սեպտեմբերին, երբ Վոնգը 7 ամսական հղի էր[22] (Սիեթլի Neptune Theater)[11][16][23]:
2014 թվականին Վոնգը ամուսնացել է Ջասթին Հակութի հետ[24]։ 2015 թվականի նոյեմբերին զույգն ունեցել է աղջիկ՝ Մարին (կոչվել է ի պատիվ «The Life-Changing Magic of Tidying Up» գրքի հեղինակ և բանաստեղծ Մարի Կոնդոյի)[22]։ 2017 թվականի դեկտեմբերին զույգն ունեցել է երկրորդ երեխան։ Վոնգն ամուսնու հետ ապրում է Լոս Անջելեսում։ Նրա ամուսինը կիսով չափ ֆիլիպինցի է, կիսով չափ՝ ճապոնացի[10][10]։
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2011 | Լավագույն պահակախումբը | Անա | էպիզոդիկ դեր 3 էպիզոդում |
2012 | Controversial Racist | Կարճամետրաժ ֆիլմ | |
2012 | Chelsea Lately | 9 էպիզոդ | |
2012 | Որտե՞ղ ես դու, Չելսի | Օլիվիա | 12 էպիզոդ |
2012 | Առանձնապես վտանգավոր | Քլեր | |
2013 | Hey Girl | կամեո | 5 էպիզոդ |
2013 | Best Week Ever | կամեո | 16 սերիա |
2013 | Գործ ապուշների հետ | Քեթի | |
2014 | Սև արկղ | բժիշկ Լինա Լարկ | |
2019 | Դու իմ կասկածն ես | Սաշա Թրեն |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլի Վոնգ» հոդվածին։ |
|