Էլիս Նիլ

ամերիկացի վիզուալ նկարիչ

Էլիս Նիլ (անգլ.՝ Alice Neel, հունվարի 28, 1900(1900-01-28)[1][2][3][…], Գլադվին, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][5] - հոկտեմբերի 13, 1984(1984-10-13)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][7][5]), ամերիկացի վիզուալ նկարիչ։ Ստեղծել է ընկերների, ընտանիքի անդամների, սիրեկանների, բանաստեղծների, նկարիչների և օտարականների դիմանկարներ։ Նրա կտավներում արտահայտված են գիծն ու գույնը, հոգեբանական բծախնդրությունն ու հուզական ինտենսիվությունը։ Հյուսթոնի գեղարվեստի թանգարանի մոդեռն և ժամանակակից արվեստի կուրատոր Բերրի Ուոլքերը, ով 2010 թվականին կազմակերպել է Նիլի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը, նրան կոչել է «20-րդ դարի լավագույն դիմանկարիչներից մեկը»[14]։

Էլիս Նիլ
անգլ.՝ Alice Neel
Ծնվել էհունվարի 28, 1900(1900-01-28)[1][2][3][…]
ԾննդավայրԳլադվին, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][5]
Վախճանվել էհոկտեմբերի 13, 1984(1984-10-13)[1][2][3][…] (84 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][7][5]
Քաղաքացիություն ԱՄՆ[8]
ԿրթությունԱրվեստի և դիզայնի Մուր քոլեջ
Մասնագիտություննկարչուհի, վիմագրող և լուսանկարիչ
Ոճէքսպրեսիոնիզմ[9][10], անարխիզմ և սոցիալական ռեալիզմ[11]
Ժանրդիմանկար[9][7], նատյուրմորտ[9], բնանկար[9], այլաբանություն[5], ժանրային նկարչություն[5], նյու[5], դիմապատկեր[5] և քաղաքային բնանկար[5]
Թեմաներգեղանկարչություն[12] և Կերպարվեստ[12]
Պարգևներ
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ հանրային աշխատանքների վարչություն[13]
ԱմուսինԿառլոս Էնրիկես Գոմես
Կայքaliceneel.com
 Alice Neel Վիքիպահեստում

Կենսագրություն

Վաղ կյանք

Էլիս Նիլը ծնվել է 1900 թվականի հունվարի 28-ին[15][16] Փենսիլվանիայի Գլադվին քաղաքում՝ Փենսիլվանիայի երկաթուղու հաշվապահ Ջորջ Վաշինգտոն Նիլի և Էլիս Կոնկրոս Հարթլի Նիլի ընտանիքում[17]։ 1900-ական թվականների կեսերին Նիլս ընտանիքը տեղափոխվել է Փենսիլվանիայի Քոլվին գյուղական շրջան[17]։ Էլիսն ընտանիքի հինգ երեխաներից չորրորդն էր, ուներ երեք եղբայր և մեկ քույր։ Նրա ավագ եղբայրը՝ ութամյա Հարթլին, Էլիսի ծնվելուց որոշ ժամանակ անց մահացել էր դիֆթերիայից[18]։ Էլիսը մեծացել է միջին դասի ընտանիքում այնպիսի ժամանակաշրջանում, երբ կանայք ունեին սահմանափակ հնարավորություններ[15][19]։

1918 թվականին, ավագ դպրոցն ավարտելուց հետո, ընտանիքին աջակցելու համար Էլիսը պետական ծառայության քննություն է հանձնել և բարձր վարձատրվող գրասենյակային աշխատանք ստացել[20]։ Երեք տարի աշխատելուց հետո Ֆիլադելֆիայում հաճախել է երեկոյան արվեստի դասերի և 1921 թվականին ներգրավվել Ֆիլադելֆիայի կանանց համար նախատեսված դիզայնի դպրոց (այժմ՝ Արվեստի և դիզայնի Մուր քոլեջ)[21]։ Իր ուսանողական աշխատանքներում Նիլը մերժում է իմպրեսիոնիզմը՝ փոխարենը ընդունելով ռեալիզմի Աշկան դպրոցը։ Այս ազդեցությունը եկել է Աշկան դպրոցի ամենահայտնի գործիչներից մեկի` Ռոբերտ Հենրիից, ով նույնպես դասավանդել է Ֆիլադելֆիայի դիզայնի կանանց դպրոցում[22]։ Ֆիլադելֆիայի կանանց համար նախատեսված դիզայնի դպրոցում (Արվեստի և դիզայնի Մուր քոլեջ) Նիլը երկու տարի անընդմեջ արժանացել է պատվավոր հիշատակցման, 1925 թվականին՝ Կերն Դոգ մրցանակի[23]։ 1925 թվականին ավարտել է Ֆիլադելֆիայի կանանց համար նախատեսված դիզայնի դպրոցը[15][19]։ Նիլը հաճախ ասել է, որ ինքն ընտրել է հաճախելու աղջիկների դպրոց, որպեսզի հակառակ սեռը չգայթակղի նրան իր արվեստից։

Գրականություն

  • Alice Neel [Motion picture on DVD]. 2007. Arts Alliance America
  • Allara, P. (2006), "Alice Neel's Women From the 1970s: Backlash to Fast Forward", Women's Art Journal, Vol.27(2), pp. 8–10
  • Allara, P. (1994), Mater of Fact: Alice Neel's Pregnant Nudes, The University of Chicago Press, Vol. 8(2), pp. 6–31
  • Hills, Patricia (1995). "Alice Neel", Harry N Abrams, Inc., New York. ISBN 0810913585.
  • Bauer, D. (1994), Alice Neel's Female Nudes, 8300 defect for UNSW Women's Art Journal,Vol.15(2), pp. 21–26
  • Hoban, Phoebe (2010). The Art of Not Sitting Pretty, St. Martin's Press, New York. ISBN 0312607482.
  • Walker, Barry, et al., Alice Neel: Painted Truths, Museum of Fine Arts, Houston. ISBN 0300163320.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիս Նիլ» հոդվածին։