Էլիզաբեթ Հըրշ Ֆլեշեր

Էլիզաբեթ Հըրշ Ֆլեշեր (անգլ.՝ Elizabeth R. Hirsh Fleisher, օգոստոսի 28, 1892(1892-08-28)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - հունիսի 8, 1975(1975-06-08)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), Ֆիլադելֆիայի առաջին, Փենսիլվանիա նահանգի չորրորդ գրանցված կին ճարտարապետը։

Էլիզաբեթ Հըրշ Ֆլեշեր
Ծնվել էօգոստոսի 28, 1892(1892-08-28)[1]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էհունիսի 8, 1975(1975-06-08)[1] (82 տարեկան)
Վախճանի վայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԿրթությունՖիլադելֆիայի աղջիկների ավագ դպրոց (1910)[1], Ուելսլի քոլեջ (1914), Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան (1913), Քեմբրիջի ճարտարապետության և լանդշաֆտային ճարտարապետության դպրոց (1929) և Օքսֆորդի համալսարան
ԱնդամությունՃարտարապետների ամերիկյան ինստիտուտ[1], Philadelphia Art Alliance? և AIA Philadelphia?
 Elizabeth Hirsh Fleisher Վիքիպահեստում

Կենսագրություն

Էլիզաբեթ Ֆլեշերը ծնվել է Ֆիլադելֆիայում Belmont Iron Works-ի հիմնադիր Հարի Հըրշի և Մինե Ռոզենբերգ Հըրշի ընտանիքում։ 1910 թվականին ավարտել է Ֆիլադելֆիայի աղջիկների ավագ դպրոցը, 1914 թվականին Ուելսլի քոլեջից ստացել է արվեստի բակալավրի աստիճան։ 1912-1913 թվականներին՝ քոլեջում ուսանելու տարիներին համընթաց, սովորել է նաև Հումբոլդտի համալսարանում։ 1917 թվականին եղել է Ֆիլադելֆիայի Ուելսլի ակումբի նախագահը[2]։ 1929 թվականին Քեմբրիջի ճարտարապետության և լանդշաֆտային ճարտարապետության քոլեջից ստացել է ճարտարապետության մագիստրոսի աստիճան։ 1928 թվականին. միաժամանակ, սովորել է Օքսֆորդի համալսարանի բարձրագույն դպրոցում[3]։

Կարիերա

Ֆիլադելֆիայի Parkway House-ը

1941 թվականին համագործակցելով Գաբրիել Ռոթի հետ՝ հիմնադրել են «Ռոթ և Ֆլեշեր» ճարտարապետական կազմակերպությունը և մինչև 1958 թվական՝ Ֆլեշերի թոշակի անցնելը, աշխատել են միասին[3]։ Կառուցել են գործարաններ, թատրոններ, բնակելի շենքեր, ավտոմոբիլային ցուցադրությունների դահլիճներ։ Ֆլեշերը հայտնի է Ֆիլադելֆիայի Parkway House-ի նախագծմամբ (1952), աշխատել է նաև Queen Lane բնակելի տների նախագծի վրա (1955)[4][5]։ Զբաղվել է նաև նկարչությամբ։

Ընտանիք

Ամուսնացել է լանդշաֆտային ճարտարապետ Հորհես Ֆլեշերի հետ[3]։

Մահը

Էլիզաբեթը մահացել է 1975 թվականին։ Թաղված է Ֆիլադելֆիայի Սինա լեռան գերեզմանատանը[6]։

Ծանոթագրություններ