Էլիզաբեթ Բենքս

ամերիկացի դերասանուհի

Էլիզաբեթ Այրին Բենքս (անգլ.՝ Elizabeth Irene Banks, փետրվարի 10, 1974(1974-02-10)[1][2][3][…], Pittsfield, Մասաչուսեթս), ամերիկյան դերասանուհի և ռեժիսոր, որը մեծ ճանաչում է ձեռք բերել 2000-ական թվականներին։

Էլիզաբեթ Բենքս
Ծնվել էփետրվարի 10, 1974(1974-02-10)[1][2][3][…] (50 տարեկան)
ԾննդավայրPittsfield, Մասաչուսեթս
ԿրթությունՓենսիլվանիայի համալսարան[4], Annenberg School for Communication at the University of Pennsylvania?, Pittsfield High School? և American Conservatory Theater?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն և քրիստոնեություն
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, ձայնային դերասանուհի և սցենարիստ
Ծնողներհայր՝ Mark P. Mitchell?
Ամուսին(ներ)Մաքս Հենդելման
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունԱմերիկա Ուեսթի գրողների գիլդիա
elizabethbanks.com

Կենսագրություն

Վաղ տարիներ

Բենքսը ծնվել է 1974 թվականի փետրվարի 10-ին Փիթսֆիլդում (Մասաչուսեթս)։ Նա Էն և Մարկ Միտչելների չորս երեխաներից ամենամեծն է։ Նրա հայրը աշխատել է Ջեներալ էլեկտրիկ գործարանում, իսկ մայրը՝ բանկում։ Դեռ մանուկ հասակից Էլիզաբեթը մասնակցել է Nickelodeon հեռուստաալիքով ցուցադրվող Finders Keepers մանկական ժամանցային հաղորդմանը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Փենսիլվանիայի համալսարան, որն ավարտել է գերազանցությամբ, իսկ 1998 թվականին ավարտել է American Conservatory Theater-ը։

Կարիերա

Բենքսը փոխել է իր անունը, որպեսզի իրեն չշփոթեն դերասանուհի Էլիզաբեթ Միտչելի հետ։ Նա էլիզաբեթ Քեյսի անվամբ նորամուտ է ունեցել «Դորոտիի կապիտուլյացիան» անկախ ֆիլմում։ Հայտնի է Գերի Ռոսի «Ֆավորիտ», Քրիս Տերիոյի «Բարձունքներ», Ջադ Ապատոուի «Քառասունամյա կույսը», «Սարդ-մարդը» և «Ամերիկյան թեժ ամառ» ֆիլմերում խաղացած դերերով։

2006 թվականի մայիսին Կիմ Բրինգսի դերով հայտնվել է NBC հեռուստաալիքի «Կլինիկա» կատակերգական դրամայի 5-րդ եթերաշրջանի եզրափակչում։ Նրա դեբյուտն այնքան հաջող էր, որ նրան մի քանի անգամ վերադարձրել են հեռուստասերիալ։

2008 թվականին Բենքսը Օլիվեր Սթոունի «Բուշ» ֆիլմում խաղացել է ԱՄՆ-ի առաջին տիկնոջ՝ Լորա Բուշի դերը։

2012 թվականին հեռարձակվել է «Քաղցած խաղեր» ֆիլմը, որտեղ Էլիզաբեթը խաղացել է Էֆի Տրինկետի դերը։

Ըստ AskMen-ի՝ «2015 թվականի 99 ամենացանկալի կանայք» ցուցակում զբաղեցրել է 75-րդ տեղը[5]

2018 թվականին Մելիսա Մաքքարթիի և Մայա Ռուդոլֆի հետ միասին նկարահանվել է «Խաղալիքներ մեծերի համար» կատագերգությունում։

Անձնական կյանք

2003 թվականի հուլիսի 5-ին Բենքսը ամուսնացել է Մաքս Հանդելմանի հետ, որի հետ ընկերություն է արել դեռ քոլեջի տարիներից։ Ամուսնական կապերի ամրապնդման համար նա դարձել է հուդայական։ 2011 թվականի մարտին ծնվել է զույգի առաջնեկը՝ Ֆելիքսը[6]։ Զույգը տղա է ունեցել փոխնակ մոր միջոցով։ Էլիզաբեթը տարիներ շարունակ փորձել է հղիանալ, սակայն դա և դրան հաջորդող բոլոր բուժումները ապարդյուն են եղել[7]։ 2012 թվականի նոյեմբերին կրկին փոխնակ մոր օգնությամբ ծնվել է զույգի երկրորդ որդին՝ Մագնուս Միտչելը[8]։

Ֆիլմագրություն

ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴեր
1999Իմ բոլոր երեխաներըAll My Childrenմատուցողուհի
1999ԱնկոչըUninvitedլրահաղորդ
2001Ամերիկյան շոգ ամառWet Hot American SummerԼինդսեյ
2001Սովորական մեղավորOrdinary SinnerՌեյչել
2002Սարդ-մարդըSpider-ManԲեթի Բրանտ
2002Առանց հետքիWithout a TraceԿլարիսա
2002Բռնիր ինձ, եթե կարող եսCatch Me If You CanԼյուսի Ֆորեստ
2003ՖավորիտSeabiscuitՄարսելա Հովարդ
2004Սարդ-մարդը 2Spider-Man 2Բեթի Բրանթ
2005ԲարձունքներHeightsԻզաբել Լի
2005ՍտելաStellaԹամարա
2005Քառասունամյա կույսըThe 40-Year-Old VirginԲեթ
2006ԱնպարտելիInvincibleԺանեթ Քենթվել
2007Սարդ-մարդ 3Spider-Man 3Բեթի Բրանթ
2007Բարև, ԲիլMeet BillՋես
2007Ֆրեդ ԿլաուսFred ClausՇարլին
2008Այո, ոչ, գուցեDefinitely, MaybeՍառա Հեյս / Էմիլի Ջոնս
2008Ծանոթացեք՝ ԴեյվMeet DaveՋինա Մորիսոն

Մրցանակներ ու անվանակարգեր

ՏարիՄրցանակԿատեգորիաԱշխատանքԱրդյունք
2003Երիտասարդ ՀոլիվուդExciting New FaceՀաղթանակ
2004ԱՄՆ կինոդերասանների Գիլդա մրցանակԽաղարկային ֆիլմում լավագույն դերասանական կազմՖավորիտԱռաջադրված

[9]

2007MTV Movie AwardsԼավագույն համբույրՀաղթահարումԱռաջադրված
2008Detroit Film Critics SocietyԵրկրորդական պլանի լավագույն դերասանուհիԲուշԱռաջադրված

[10]

2009Women in Film CrystalFace of the Future AwardՀաղթանակ
Fright Meter AwardsԵրկրորդական պլանի լավագույն դերասանուհիԱնկոչներըԱռաջադրված
2010Gold Derby AwardsԿատակերգական հեռուստասերիալ հրավիրված լավագույն դերասանուհիՍտուդիա 30Առաջադրված
2012MTV Movie AwardsBest On-Screen TransformationՔաղցած խաղերՀաղթանակ[11]
Teen Choice AwardsChoice Movie: Female Scene StealerԱռաջադրված
Էմմի մրցանակԿատակերգական հեռուստասերիալ հրավիրված լավագույն դերասանուհիՍտուդիա 30Առաջադրված

[12]

2013CinemaConExcellence in ActingՀաղթանակ[13]
Online Film & Television Association AwardԿատակերգական հեռուստասերիալ հրավիրված լավագույն դերասանուհիԱմերիկյան դերասանուհիԱռաջադրված

[14]

Gold Derby AwardsԿատագերգային հեռուստասերիալ հրավիրված լավագույն դերասանուհիԱռաջադրված
San Diego Film Critics Society AwardsԵրկրորդական պլանի լավագույն դերասանուհիՔաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակըԱռաջադրված

[15]

2015Austin Film Critics AssociationԵրկրորդական պլանի լավագույն դերասանուհիՍեր և գթասրտությունԱռաջադրված
BTVA Feature Film Voice Acting AwardBest Female Lead Vocal Performance in a Feature FilmԼեգո ֆիլմԱռաջադրված

[16]

Best Vocal Ensemble in a Feature FilmԱռաջադրված
BTVA People’s Choice Voice Acting AwardBest Female Lead Vocal Performance in a Feature FilmՀաղթանակ
Best Vocal Ensemble in a Feature FilmՀաղթանակ
CinemaConBreakthrough Filmmaker of the YearՀաղթանակ[17]
Florida Film Critics Circle AwardsԵրկրորդական պլանի լավագույն դերասանուհիՍեր և գթասրտությունԱռաջադրված

[18]

Indiana Film Journalists Association AwardԵրկրորդական պլանի լավագույն դերասանուհիԱռաջադրված

[19]

Indiewire Critics' Poll AwardԵրկրորդական պլանի լավագույն դերասանուհիԱռաջադրված
Kansas City Film Critics Circle AwardsԵրկրորդական պլանի լավագույն դերասանուհիԱռաջադրված
Village Voice Film Poll AwardԵրկրորդական պլանի լավագույն դերասանուհիԱռաջադրված
Las Vegas Film Critics Society AwardsԵրկրորդական պլանի լավագույն դերասանուհիՀաղթանակ[20]
MTV Movie AwardsBest On-Screen TransformationՔաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 1Հաղթանակ
Online Film & Television Association AwardsԿատագերգային հեռուստասերիալ հրավիրված լավագույն դերասանուհիԱմերիկյան ընտանիքԱռաջադրված

[21]

Էմմի մրցանակԿատագերգային հեռուստասերիալ հրավիրված լավագույն դերասանուհիԱռաջադրված

[22]

Gold Derby AwardsԿատագերգային հեռուստասերիալ հրավիրված լավագույն դերասանուհիԱռաջադրված
San Francisco Film Critics Circle AwardԵրկրորդական պլանի լավագույն դերասանուհիՍեր և գթասրտությունԱռաջադրված

[23]

Denver Film Critics SocietyԵրկրորդական պլանի լավագույն դերասանուհիԱռաջադրված
2016Santa Barbara International Film FestivalVirtuoso AwardՀաղթանակ[24]
Georgia Film Critics Association AwardԵրկրորդական պլանի լավագույն դերասանուհիԱռաջադրված
National Society of Film Critics AwardsԵրկրորդական պլանի լավագույն դերասանուհիԱռաջադրված
North Carolina Film Critics Association AwardԼավագույն դերասանուհիԱռաջադրված
Ոսկե ազնվամորիThe Razzie Redeemer AwardԿատարյալ ձայն 2Առաջադրված

[25]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Բենքս» հոդվածին։