Էլդա Էմմա Անդերսոն

Էլդա Էմմա Անդերսոն (անգլ.՝ Elda Emma Anderson հոկտեմբերի 5, 1899(1899-10-05)[1][2][3], Green Lake, Վիսկոնսին, ԱՄՆ[1] - ապրիլի 17, 1961(1961-04-17)[1][2][3], Oak Ridge, Անդերսոն շրջան, Թենեսի, ԱՄՆ[1]), ամերիկացի ֆիզիկոս, առողջապահության բնագավառի գիտաշխատող։ 1929 թվականին դարձել է Միլվոկի Դաուներ քոլեջի ֆիզիկայի պրոֆեսոր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Անդերսոնն աշխատել է Փրինսթոնի համալսարանի Մանհեթենյան նախագծում և Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիայում, որտեղ ստացել է մաքուր ուրան-235-ի առաջին օրինակը։ Պատերազմից հետո հետաքրքրվել է բժշկական ֆիզիկայով, աշխատել է Օք Ռիջի ազգային լաբորատորիայի բժշկական ֆիզիկայի բաժնում։

Էլդա Էմմա Անդերսոն
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 5, 1899(1899-10-05)[1][2][3]
ԾննդավայրGreen Lake, Վիսկոնսին, ԱՄՆ[1]
Մահացել էապրիլի 17, 1961(1961-04-17)[1][2][3] (61 տարեկան)
Մահվան վայրOak Ridge, Անդերսոն շրջան, Թենեսի, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՎիսկոնսինի համալսարան Մեդիսոնում (1941)[1] և Ripon College?[1]
Մասնագիտությունֆիզիկոս
ԱշխատավայրMilwaukee-Downer College?[1], Լոս Ալամոսի Ազգային Լաբորատորիա[1] և Օք Ռիջի ազգային լաբորատորիա[1]
ԱնդամությունԳիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[1]
 Elda Emma Anderson Վիքիպահեստում

Վաղ տարիներ

Էլդա Էմմա Անդերսոնը ծնվել է Գրին Լեյկ քաղաքում։ Հայրը՝ Վիսկոնսեն Էդվին Անդերսոնը և նրա կինը՝ Լենին ունեցել են երեք երեխա։ Վաղ տարիներից Էլդան սիրել է թվեր, սակայն սկզբում ցանկացել է դառնալ մանկապարտեզի դաստիարակ և միայն հետագայում հետաքրքրվել է բնական գիտություններով։ Ընտանիքը մասնագիտության ընտրության գործում խրախուսել է Էլդային[4]։

1922 թվականին ստացել է Ռիպոն քոլեջի բակալավրի աստիճան։ Երկու տարի անց, Մադիսոնի Վիսկոնսյան համալսարանում ստացել է ֆիզիկայի մագիստրոսի աստիճան[5]։ 1924-1927 թվականներին Անդերսոնը դասավանդել է և եղել է Այովա նահանգի Էստերվիլ քոլեջի ֆիզիկայի, քիմիայի և մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան[6]։ 1929 թվականին ընդունվել է Միլվոկի-Դաուներ քոլեջ՝ որպես ֆիզիկայի պրոֆեսոր, 1934 թվականին գլխավորել է ֆիզիկայի ամբիոնը[7]։

Գիտական ներդրում

1941 թվականին Անդերսոնը դիսերտացիա է պաշտպանել Մադիսոնի Վիսկոնսյան համալսարանում[8]։ Դրանից անմիջապես հետո նա հեռացել է քոլեջից և սկսել է զբաղվել զինվորական հետազոտությամբ՝ կապված Մանհեթենյան նախագծի հետ։ Նրան աշխատանք են առաջարկել Լոս-Ալամոսկի գաղտնի լաբորատորիայում, որտեղ Անդերսոնը պետք է հետազոտեր միջուկի բաժանումը, այդ թվում նեյտրոնների էմիսիան։ Լաբորատորիայում նա աշխատում էր շուրջ 16 ժամ[9][10]։ Անդերսոնը լաբորատորիայում ստացել է մաքուր ուրան-235-ի օրինակ[11]։ Նա հաճախ աշխատել է գիշերային ժամերին և կրել այդ ժամանակների կանանց համար անսովոր հագուստ․ ջինս և վանդակավոր վերնաշապիկ[11]։

Մահ

1956 թվականին Անդերսոնի մոտ ախտորոշվել է լեյկեմիա, իսկ ավելի ուշ՝ կրծքագեղձի քաղցկեղ։ Նա մահացել է 1961 թվականի ապրիլի 17-ին[7][12]։ Անդերսոնը թաղվել է հարազատ քաղաքում, շատ հրատարակություններ տպագրեցին նրա մահախոսականը[6][13][14][15], որոշ գործընկերներ նրա մասին հրատարակել են իրենց հիշողությունները[16][17][18]։

Հրապարակումներ

  • Ph.D. Дипломная работа: Anderson, Elda E. (1941). Low Energy Levels in the Atomic Spectra of Cobalt VII and Nickel VIII. University of Wisconsin—Madison.
  • Mack, J. E., & Anderson, E. E. (1944). A 21‐Foot Multiple Range Grazing Incidence Spectrograph. Review of Scientific Instruments. 15(2): 28-36.
  • Anderson, E. E., Lavatelli, L. S., McDaniel, B. D., & Sutton, R. B. (1944). Boron cross sections for neutrons from 0.01 to 1000 eV. Atomic Energy Commission.
  • Anderson, E. E., Lavatelli, L. S., McDaniel, B. D., & Sutton, R. B. (1944). MEASUREMENTS ON THE CROSS-SECTION OF 94 Pu-239 AS A FUNCTION OF NEUTRON ENERGY IN THE RANGE FROM 0.01 eV TO 3.0 eV (No. LA-91). Los Alamos Scientific Laboratory. New Mexico.
  • Anderson, E. E., McDaniel, B. D., Sutton, R. B., & Lavatelli, L. S. (1945). ABSORPTION AND FISSION CROSS SECTIONS OF 94 Pu-239 IN THE NEUTRON ENERGY RANGE 0.01 eV TO 100 eV (No. LA-266). Los Alamos Scientific Laboratory. New Mexico.
  • Sutton, R. B., McDaniel, B. D., Anderson, E. E., & Lavatelli, L. S. (1947). The Capture Cross Section of Boron for Neutrons of Energies from 0.01 eV to 1000 eV. Physical Review. 71(4): 272.
  • McDaniel, B. D., Sutton, R. B., Lavatelli, L. S., & Anderson, E. E. (1947). The Absorption Cross Section of Gold for Neutrons of Energies from 0.01 to 0.3 eV. Physical Review. 72(8): 729.
  • Sutton, R. B., T. Hall, E. E. Anderson, H. S. Bridge, J. W. DeWire, L. S. Lavatelli, E. A. Long, T. Snyder, and R. W. Williams. (1947). Scattering of Slow Neutrons by Ortho- and Parahydrogen. Physical Review. 72(12): 1147.
  • Sutton, R. B., T. Hall, E. E. Anderson, H. S. Bridge, J. W. DeWire, L. S. Lavatelli, E. A. Long, T. Snyder, and R. W. Williams. (1947). Neutronography studies of NaH and NaD. Physical Review. 72: 1147-56.
  • Anderson, Elda E. (1950). Manual on Radiological Protection for Civilian Defense (No. M-4514). Oak Ridge National Laboratory.
  • Anderson, E. E. (1952). Units of radiation and radioactivity. Public Health Reports. 67(3): 293.
  • Anderson, E. E. (1954). Education and Training of Health Physicists. Radiology. 62(1): 83-87.
  • Lukens Jr, H. R., Anderson, E. E., & Beaufait Jr, L. J. (1954). Punched Card System for Radioisotopes. Analytical Chemistry. 26(4): 651—652.
  • Kohl, J., Newacheck, R. L., & Anderson, E. E. (1955). Gaseous and Liquid Tracers for Underground Studies. In Proceedings. University of California.
  • Kohl, J., Newacheck, R. L., & Anderson, E. E. (1955). Locating Casing Shoe Leaks with Radioactive Argon. Transactions of the American Institute of Mining and Metallurgical Engineers. 204(12): 213—216.
  • Newacheck, R. L., Beaufait, L. J., & Anderson, E. E. (1957). Isotope Milker Supplies 137Ba from Parent 137Cs. Nucleonics. 15(5): 122.
  • Beaufait Jr, L. J., Anderson, E. E., & Peterson, J. P. (1958). Development and Preparation of Set of Gamma Spectrometer Standards. Analytical Chemistry. 30(11): 1762—1764.
  • Anderson, Elda E. (1959). Assignment report on training course for health physicists. Bombay, India. November-December 1958.
  • Zumwalt, L. R., & Anderson, Elda E. (1960). Xe-133 Release Data Obtained to Date on Various Sample Fuel Bodies (No. GA-P-32-257). General Atomic Division. General Dynamics Corp. San Diego, CA.
  • Anderson, E. E., Gethard, P. E., & Zumwalt, L. R. (October 1961). Use of the King Furnace in Fission-Product Retention Studies of Graphite Reactor Fuels. In Proceedings of the Second Conference on Nuclear Reactor Chemistry. Gatlinburg, Tennessee (pp. 171–192).
  • Anderson, E. E., Gethard, P. E., & Zumwalt, L. R. (1962). Steady-State Release Fraction of Krypton and Xenon Fission Products at High Temperatures from (U, Th) C2-Graphite Fuel Matrix in Out-Of-Pile Experiments (No. GA-3211). General Atomic Div. General Dynamics Corp. San Diego, CA.
  • Zumwalt, L. R., Anderson, E. E., & Gethard, P. E. (1962). Fission Product Retention Characteristics of Certain (Th, U) C2-Graphite Fuels. Proceedings. ANS Topical Meeting on Materials and Fuels for High-Temperature Nuclear Energy Applications. 11-13.
  • Anderson, E. E., Wessman, G. L., & Zumwalt, L. R. (1962). Fission Product Trapping—Sorption of Cesium by Activated Charcoal. Nuclear Science and Engineering. 12(1): 106—110.
  • Zumwalt, L. R., Gethard, P. E., & Anderson, E. E. (1963). Fission-Product Release from 'Single-Crystal' UC2 Particles. Transactions of the American Nuclear Society. 6(1): 132.
  • Anderson, E. E., Gardner, J. O., Gethard, P. E., Goeddel, W. V., Hooker, J. R., Lonsdale, H. K., … & Zumwalt, L. R. (1963). Advanced, Graphite-Matrix, Dispersion-Type Fuel Systems. Annual Report. April 1, 1962 — March 31, 1963 (No. GA-4022;(Pt. 1)). General Atomic Division. General Dynamics Corp. San Diego, CA.
  • Anderson, Elda E., & Zumwalt, L. R. (1964). The Diffusion of Barium in Simulated High-Temperature Graphite Fuel Elements. Transactions of the American Nuclear Society. (US). 7.

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլդա Էմմա Անդերսոն» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա