Էժեն Գրին

ֆրանսիացի գրող

Էժեն Գրին (ֆր.՝ Eugène Green, հունիսի 28, 1947(1947-06-28), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ֆրանսիացի դերասան, թատերական ռեժիսոր և կինոռեժիսոր, կինոյի և թատրոնի տեսաբան, գրող և սցենարիստ։

Էժեն Գրին
ֆր.՝ Eugène Green
Ծնվել է1947 թվականի հունիսի 28–ին
ԾննդավայրՆյու–Յորք
ԿրթությունԼաֆայեթի ավագ դպրոց
Քաղաքացիություն Ֆրանսիա և  ԱՄՆ
ՄասնագիտությունԿինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, սցենարիստ, գրող և դերասան
Ակտիվ շրջան2001–մինչև օրս
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

1970-ական թվականների վերջին նա ստեղծեց «Իմաստության թատրոնը» թատերական խումբը՝ բեմադրելով դրամատուրգների պիեսներ և կոմպոզիտորների օպերաներ՝ Պիեռ Կոռնեյլ, Ժան Ռասին և Ժան Ֆիլիպ Ռամո։ 1980-ական թվականներին Իտալիայում և Շվեյցարիայում (Վենետիկ, Ուրբինո, Ժնև) դասավանդել է թատերական և վոկալային արվեստ։ 2000-ական թվականների սկզբին նա սկսել է հանդես գալ որպես կինոռեժիսոր։ 2008 թվականին հրատարակել է «Վերակառուցում» վեպը։ La Femis Բարձրագույն միջազգային կինոդպրոցի պրոֆեսոր։

Որպես ռեժիսոր՝ նրա վրա մեծ ազդեցություն էին թողնում Ռոբեր Բրեսոնը, Օձու Յասուձիրոն և Ժան Էստաշը[3]։

Ֆիլմագրություն

  • 2001 - Ամեն գիշեր / Toutes les nuits
  • 2002 - Կրակի անվանումը / Le nom du feu (կարճամետրաժ)
  • 2003 - Կենդանի աշխարհ / Le monde vivant (արժանացել է FIPRESCI մրցանակին)
  • 2004 - Արվեստի կամուրջը / Le pont des Arts
  • 2006 - Նշաններ / Les signes (կարճամետրաժ)
  • 2007 - Համապատասխանություն / Correspondances
  • 2009 - Պարտուգալական միանձնուհի / A Religiosa Portuguesa
  • 2014 - Սապենիցա / La Sapienza

Տեսական տեքստեր թատրոնի և կինոյի մասին

  • La Parole Baroque (2001)
  • Présences: Essai sur la nature du cinéma (2003)
  • Le Présent de la parole (2004)
  • Poétique du cinématographe. Notes (2009)

Ծանոթագրություն

Արտաքին հղումներ