Էդ Օ’Նիլ

ամերիկացի դերասան

Էդ Օ’Նիլ (անգլ.՝ Ed O’Neill, ապրիլի 12, 1946(1946-04-12)[1][1], Youngstown, Օհայո, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան, ով առավել հայտնի է «Ամուսնացած ․․․ երեխաների հետ» ֆիլմում Ալ Բանդիի և «Ամերիկյան ընտանիք» ֆիլմում Ջեյ Փրիտչեթի դերերով։ Երկու անգամ եղել է «Ոսկե գլոբուսի» հավակնորդ։ «Էմմիի» եռակի թեկնածու։

Էդ Օ’Նիլ
անգլ.՝ Ed O’Neill
Ծնվել էապրիլի 12, 1946(1946-04-12)[1][1] (78 տարեկան)
ԾննդավայրYoungstown, Օհայո, ԱՄՆ[2]
ԿրթությունՕհայոյի համալսարան և Ursuline High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կատակերգու, ուսուցիչ, Ամերիկյան ֆուտբոլիստ, կինոդերասան և հնչյունավորող
Ամուսին(ներ)Catherine Rusoff?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Էդուարդ Օ’Նիլ կրտսերը ծնվել է 1946 թվականի ապրիլի 12-ին, Օհայո նահանգի Յանգսթաուն քաղաքում՝ իռլանդացի կաթոլիկ ծնողների ընտանիքում։ Էդի մայրը՝ Րուֆ Էն Քվինլանը, տնային տնտեսուհի և սոցիալական աշխատող է, հայրը՝ Էդվարդ Ֆիլիպ Օ’Նիլը, աշխատում է որպես պողպատագործ։ Բացի Էդից, ընտանիքն ունի նաև երկու դուստր և երկու որդի, որոնք Էդից փոքր են[3][3]։

Օ’Նիլը սկզբում փորձել է բազմաթիվ մասնագիտություններ․ սկզբում Էդը դարձել է իր հոր պողպատագործ, ապա աշխատել է որպես բուֆետապան, հետո վաճառել է օգտագործված մեքենաներ[3]։ Յանգսթաունի պետական համալսարանի քոլեջում ուսանելու ժամանակ Էդը հասցրել է ուսումնասիրել արվեստներ (հատկապես թատերական) և սովորել պատմություն Օհայոյի համալսարանի քոլեջում[3]։ Էդը սիրում էր սպորտը և սկզբում նախընտրել է ամերիկյան ֆուտբոլ խաղալ Օհայոյի և Յանգստաունի համալսարանների համալսարանական թիմերի կազմում[3]։ 1969 թվականին Օ 'Նիլը նույնիսկ փորձաշրջան է անցել "Փիթսբուրգ Ստիլերզ" ակումբում, սակայն Էդին թիմ չեն վերցրել[3]։ Նման հիասթափեցնող փորձից հետո Էդը որոշեում է վերադառնալ դերասանական մասնագիտությանը և Յանգսթաունում դերասանական գործակալությունում մասնակցում է լսումների[3]։ Աննշան դեր ստանալուց հետո նա որոշում է վերադառնալ Յանգսթաունի համալսարան։ Այդ ընթացքում Էդը պարբերաբար խաղում էր տեղի թատրոնում, ինչպես նաև դասավանդում էր Ուրսուլայնի ավագ դպրոցում[3]։

Էդը ստացել է նաև սև գոտի, բրազիլական Ջիու-Ջիիցուում[4]։

1977 թվականին Էդը որոշում է կյանքը վերջնականապես նվիրել դերասանական մասնագիտությանը։ Նա տեղափոխվում է Նյու Յորք և բավականին երկար ժամանակ ապրում 79-րդ փողոցի Իմպերիալ հյուրանոցում։ Նա ստանում է օգնականի աշխատանք, որը ըստ նրա «աշխարհի ամենավատ աշխատանքն» էր։ Նա սկսում է լսումներ անցկացնել տեղական թատրոններում։ Օ’Նիլի առաջին դերասանական բեկումը տեղի է ունեցել 1979 թվականին, երբ նա ընտրվեց որպես Բրոդվեյի «Նոկաուտ» մյուզիքլի գլխավոր դերի համար։ 1972 թվականին Էդը ստանում է դիպվածային դեր «Ազատում» թրիլլերում, որտեղ նրան հատկացված էր ընդամենը մեկ տող։ 1980 թվականին Էդը նկարահանվեց Ուիլյամ Ֆրիդկինի «Հետախուզվողը» ֆիլմում, որի գլխավոր դերում խաղում էր Ալ Պաչինոն։

Մի անգամ Էդը դեր է խաղացել «Մկները և տղամարդիկ» հեռուստասերիալում, որից հետո նրան առաջարկել են խաղալ «Ամուսնացած ... երեխաների հետ» կատակերգական հեռուստասերիալում։ 1987 թվականից «Ամուսնացած ... երեխաների հետ» հեռուստասերիալի առաջին դրվագից ի վեր Էդը շարունակաբար եղել է կատակերգական սերիալի գլխավոր դերակատարը։ 1987-1997 թվականներին նկարահանվել է 262 սերիա։ Սերիալը 8 անգամ առաջադրվել է Էմմիի և 7 անգամ Ոսկե գլոբուսի։

Օ’Նիլն ամուսնացած է դերասանուհի և պարուհի Քեթրին Ռուսոֆի հետ։ Նրանք ունեն երկու երեխա[5]։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1980ֆՀետախուզվողըCruisingՀետախույզ Շրայբեր
1980հֆԱյն օրը, երբ կանայք հավասարվեցինThe Day the Women Got EvenԷդ
1980ֆՊատերազմի շներըThe Dogs Of WarԹերրի
1981սԱյլ աշխարհAnother WorldԼեննի
1982հֆՖարրել, ազգի համարFarrell for the PeopleՀետախույզ Ջեյ Բրենանը
1982կֆSupervisorsՍթենլի
1983հֆԵրբ ձեր սիրեկանը հեռանում էWhen Your Lover LeavesՄեկ Շեր
1984սՄայամիի ոստիկանությունըMiami ViceԱրթուր Լոուսոն / Արտի Լորինս
1985սՈրսորդHunterԴեն Կոլսոն
1985հֆԲրոյկերBrakerԴեննի Բակներ
1985սՀավասարարThe Equalizerբժիշկ
1986հֆՀաղթողը երբեք չի հանձնվումA Winner Never QuitsՈւայթ Ուիշեր
1986հֆPopeye DoyleՊոպի Դոյլ
1986սՍպենսերSpenser: For HireԲադդի Ալմեյդա
1987հֆՄահվան իրավունքըRight to DieՉկա տվյալ
1987-1997սԱմուսնացած ... երեխաների հետMarried… with ChildrenԷլ Բանդի
1988հֆPolice Story: Gladiator Schoolсսերժանտ Սթնլի Բիվենս
1988սԿեսգիշերին զանգողըMidnight CallerՀենկ
1989ֆԱնկազմակերպ հանցագործությունDisorganized CrimeՋորջ Դենվեր
1989ֆК-9K-9Բրեննիգան
1990հֆԵրկրի օրը, հատուկ թողարկումThe Earth Day SpecialԷլ Բանդի
1990ֆՖորդ Ֆեյլեյնի արկածներըThe Adventures of Ford FairlaneԼեյտենանտ Էյմոս
1990ֆԵղբայներ - քույրեր, մրցակիցներ - մրցակցուհիներSibling RivalryՈւիլբեր Մինի
1990հֆA Very Retail ChristmasՄաքս Կրենդոլ
1991հֆՋենիի գտնվելու վայրըThe Whereabouts of JennyՋիմի Օմիրա
1991սTop of the HeapԷլ բանդի
1991ֆԴատչ]DutchԴատչ Դուլի
1992ֆՈւեյնի աշխարհըWayne’s WorldԳլեն
1992սSaturday Night’s Main EventԷլ բանդի
1993ֆՈւեյնի աշխարհը 2Wayne’s World 2Գլեն
1993հֆՆիկի խաղըNick’s GameՌոն Հոթորն
1994ֆԱզարդային խաղBlue ChipsԷդ
1994ֆՓոքրիկ հսկաներըLittle GiantsՔեվին Օշի
1995հֆՏարօրինակ աշխարհW.E.I.R.D. WorldԲժիշկ Մոնոչիան
1997ֆՓրեյֆոնթեյնPrefontaineԲիլ Ջելինջեր
1997ֆԻսպանացի բանտարկյալThe Spanish PrisonerՀԴԲ-ի թիմ լիդեր
1999ֆՎախի ուժըThe Bone Collectorբժիշկ Պոլլի Սելիտո
2000սՏասներորդ թագավորությունըThe 10th KingdomՇուտնիկ, տրոլների թագավորը
2000ֆՀաջողակ համարներLucky NumbersԴիկ Սիմոնս
2001ֆՈչ մեկի երեխանNobody’s BabyՆորման Պինկնի
2001սBig Appleհետախույզ Մայքլ Մուննի
2003-2004սՈւժեղ ցանցDragnetհետախոիյզ Ջո Ֆրայդեյ
2004ֆՍպարտացիSpartanՌոբերտ Բերչ
2004հֆԽաղի մեջIn the GameԲազզ
2004-2005սԱրևմտյան թևThe West Wingնահանգապետ Էրիկ Բեյքեր
2005ս8 պարզ կանոն իմ պատանի դստեր ընկերոջ համար8 Simple Rules for Dating My Teenage DaughterՄեթ
2005կֆSteel ValleyԿոնգրեսական Քարդոն
2006սՔսան փառավոր տարիTwenty Good YearsԲրոկ Մենլի
2006ս«Հակաահաբեկչական ջոկատ»The UnitՈՒիլյամ Պարտչ
2006հֆInseparableԱլան
2007սՋոնն ու ՑինցինատինJohn from CincinnatiԲիլլ Ջեքս
2008ֆԿարմիր գոտիRedbeltհոլիվուդյան պրոդյուսեր
2009սStar-vingինքն իր դերը
2009-2020սԱմերիկյան ընտանիքModern FamilyՋեն Պրիտչետ
2010կֆLost Masterpieces of Pornographyգլխավոր դատավոր
2011մսԽենթ ինչպես ԲուտովսկինKick Buttowski: Suburban Daredevilպապիկ
2011մսՀմուտ ՄեննինHandy MannyՄեր Ջոնսոն
2012մսՊինգվիները ՄադագասկարումThe Penguins of MadagascarՕրսոն
2012մֆՌալֆ (մուլտֆիլմ)Ральф]]Wreck-It Ralph / Պարոն Լիտվակ
2015ֆՇրջապատEntourageինքն իր դերում
2015մսԳրիֆինների ընտանիքըFamily GuyԲադ Սվոնսոն
2016մֆՓնտրելով ԴորիինFinding DoryՀենկ
2017ֆԱրևային շնորSun DogsԲոբ Գարիտի
2018մֆՌալֆն ընդդեմ ինտերնետիRalph Breaks the Internetպարոն Լիտվակ
2019սՀին քաղաքըWeird CityԲարտ
2019սThis Giant Beast That is the Global Economyհրավիրված աստղ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդ Օ’Նիլ» հոդվածին։